Դիմահարդարում. աշնան 5 գլխավոր թրենդները (Photo)

Վառ միատոն ստվերաներկեր, փարթամ թարթիչներ, կարմիր շրթներկ. պատմում ենք աշնանը նորաձեւ դիմահարդարման թրենդների մասին։

Աչքերի շատ սեւ դիմահարդարում.

Լավ լուր հագեցած  smoky eyes —ի սիրահարների համար. այս սեզոնին շատ տարածված է աչքերի «սեւ» դիմահարդարումը, ինչպես  Max Mara-ի ցուցադրությանն էր։

Այն կրկնելու համար հատուկ հմտություններ պետք չեն. պարզապես պատկերացրեք, որ դուք ուղեւորվում եք ռոք համերգի։ Զինվեք սեւ ստվերաներկով, մատիտով, ներկեք աչքերը։ Նման դիմահարդարման ժամանակ մաշկը պետք է հնարավորինս հարթ լինի, իսկ շուրթերը՝ բնական, առանց շրթներկի։

@hungvanngo

Վառ գույնի մոնոստվերաներկեր.

Макияж: 5 главных трендов осени

Աշնան գալուստը չի ենթադրում, որ դուք պետք է մոռանաք վառ երանգի մոնոստվերաներկերի մասին, որը շատ պոպուլյար էր ամռանը։ Այս մասին համարձակորեն հայտարարեցին  Marni-ի ցուցադրության դիմահարդարները։

Կարող եք զինվել մանուշակագույն, դեղնականաչավուն կամ երկնագույն ստվերաներկերով։

@hungvanngo

Ուլտանորաձեւ արդյունքի համար ստվերաներկի գիծը ձգեք մինչեւ այտոսկրերը՝ ասես հաստ սլաքներ լինեն, ինչպես դա արել էին Prada-ի ցուցադրությանը։

 ÐœÐ°ÐºÐ¸ÑÐ¶: 5 главных трендов осени

Նման դիմահարդարման ժամանակ թարթչաներկ մի օգտագործեք, իսկ շուրթերին անգույն փայլ քսեք։

Դասական կարմիր շրթներկ.Макияж: 5 главных трендов осени

Աշնանը ճիշտ ժամանակն է օգտագոեւծել հագեցած երանգի շրթներկ։ Այս սեզոն շուրթերի վրա ակցենտով դիմահարդարման համար առաջարկվում է դասական կարմիր շրթներկը։ Կարեւոր է գտնել հենց ձեր երանգը, որը կհամապատասխանի մաշկի գույնին։ Նախապատվությունը տվեք շուրթերի հստակ ընդգծվածությանն ու անփայլ տեքստուրային, ինչպես Brandon Maxwell-ի ցուցադրությանն էր։ Դիմահարդարումը կեզրափակեն թեթեւ ներկված թարթիչներն ու մաշկի հարթ տոնավորումը։

Համարձակ սլաքներ.

Եթե դուք դասական սլաքների սիրահար եք, ապա ժամանակն է յուրացնել ավելի բարդ տեսակները։ Ինչ կասեք Կլեոպատրայի ոճի հաստ սլաքների կամ վարդագույն սլաքների մասին։ Կարեւոր գործնական հանդիպումների նման դիմահարդարմամբ իհարկե չարժե ներկայանալ, իսկ ահա կոկլետային երեկույթներին այն տեղին է։

 

@beautyisboring_
Ակցենտավորված թարթիչներ.
Եթե ձեր թուլությունը թարթիչներն են, ապա աշնանային այս թրենդը հաստատ ձեր սրտով է։ Այսուհետ կարող եք ձեզ չսահմանափակել թարթչաներկի հարցում։

@nikki_makeup

Ի դեպ, եթե չեք վախենում համարձակ փորձարկումներից, ապա մի սահմանափակվեք սեւ թարթչաներկով. կապույտ, կանաչ եւ անգամ նարնջագույն շրթներկը եւս տեղին կդիտվեն։ Վառ օրինակը  Dries Van Noten-ի ցուցադրությունից է։

Макияж: 5 главных трендов осени

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...