Վարչապետի օգնականը Փաշինյանի և նրա տիկնոջ ոճաբանն է

Վարչապետ Փաշինյանի օգնական Սոֆյա Նավասարդյանի նշանակումը քննարկումների թեմա է դարձել: Նշվում է, թե Նավասարդյանը վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսահարդարն է և նշանակվել է վարչապետի օգնական, որպեսզի առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով:

Yerkir.am-ը շրջանառվող լուրերի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից: Նա նշեց, որ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի և նրա տիկնոջ ոճաբանն է և շարունակելու է զբաղվել նույն գործով: «Նա զբաղվել և շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- ասաց խոսնակը:

Եղոյանը հավելեց, որ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ երկրի ղեկավարը ոճաբան է ունենում:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...