Օրվա look-ը. Իսպանիայի թագուհի Լետիցիան՝ Carolina Herrera-ի զգեստով

2 ձայն

Իսպանիայի թագավորական ընտանիքն իր հանգստյան օրերն անցկացրել է Աստուրիայում։ Այս այցը թագավորական ընտանիքի համար յուրահատուկ է. սա Ֆիլիպի եւ Լետիցիայի դստեր՝ 13-ամյա Լեոնորի առաջին պաշտոնական այցն է որպես թագաժառանգ։

Ի պատիվ այս իրադարձության, Էնոլ լճում, որը մտնում է ազգային Պիկոս-դե-Եվրոպա այգու կազմում, բացել են հատուկ հարթակ արքայադստեր անվամբ։

Два образа королевы Летиции на фоне фантастических пейзажей (фото 1)
Два образа королевы Летиции на фоне фантастических пейзажей (фото 2)

Պաշտոնական արարողության օրը Իսպանիայի ամենագեղեցիկ տարածաշրջանում թագուհի Լետիցիան ցուցադրել է երկու կերպար։ Առավոտյան ընդունելությանը նա ներկայացել է էլեգանտ զգեստով, որը կարող էինք տեսնել Carolina Herrera-ի վերջին ցուցադրությանը։ Ինչպես նշում են իսպանացի ոճաբանները, հագեցած կարմիրը թագուհին կրում է հատուկ իրադարձությունների ժամանակ։

Два образа королевы Летиции на фоне фантастических пейзажей (фото 4)

Քանի որ դստեր անվամբ հարթակին հասնելու համար պետք է անցնել լեռնային ճանապարհ, իսպանական թագավորական  ընտանիքը հայքինգին համապատասխան էր հագնվել։ Սպիտակ բլուզ, հարմար տաբատ, սպորտային կոշիկ եւ պայուսակ։ Ամեն դեպքում, Լետիցիան չի կորցրել էլեգանտությունը։

 

Два образа королевы Летиции на фоне фантастических пейзажей (фото 6)
Два образа королевы Летиции на фоне фантастических пейзажей (фото 7)

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...