Քիթ, շրթունքներ, այտոսկրեր.մասնագիտական խորհուրդներ՝ գեղեցկության ներարկումների մասին (Photo)

Գեղեցկության ներարկումները մեծ տարածում են գտել ողջ աշխարհում՝ այդ թվում Հայաստանում: Սա պատահական չէ. կանայք միշտ,  բոլոր ժամանակներում փնտրել են էլ ավելի գեղեցիկ լինելու տարբերակներ: Գեղեցկության ներարկումները ժամանակակից ամենաարագ և անցավ միջոցն են կատարելության ձգտող կանանց համար: Մի քանի ներարկում և դու գրեթե նման ես ամսագրի շապիկից քեզ նայող գեղեցկուհուն:

Միայն թե կա նաև մեդալի  հակառակ  կողմը ՝ ոչ պրոֆեսիոնալ մասնագետներ, անորակ նյութեր և չափի զգացման իսպառ բացակայություն:

Ի՞նչ պետք է իմանալ գեղեցկության ներարակումների մասին, դիմե՞լ արդյոք դրանց օգնությանը, թե ոչ և, որ ամենակարևորն է, ինչպե՞ս  հասկանալ, որ տվյալ մասնագետը վստահելի է. այս թեմաների շուրջ խոսել ենք ոլորտի լավագույն երիտասարդ մասնագետներից մեկի՝ Վերոնիկա Ռոմանիխինայի հետ: Վերոնիկան  մասնագիտությամբ բժշկուհի է, ավարտել  է ԵՊԲՀ-ի մագիստրատուրան, այժմ սովորում է նույն բուհի օրդինատուրայում՝  պլաստիկ վիրաբուժության բաժնում:

-Վերոնիկա,  հիմա գրեթե յուրաքանչյուր գեղեցկության սրահում կատարում են գեղեցկության ներարկումներ, ինչպե՞ս  հասկանալ, որ կարելի է վստահել տվյալ մասնագետին:

– Պարտադիր պետք է ունենալ  բժշկական կրթություն: Ամոթ չէ պահանջել դիպլոմը, իմ սենյակում այն դրված է: Բժիշկը շատ լավ հասկանում է ներքին պրոցեսները, չէ՞ որ միայն ներարկել իմանալը բավարար չէ, պարտադիր անհրաժեշտ է լիցենզիա ստանալ, որպեսզի իրավունք ունենան ներարկումներ կատարել:

-Ո՞ր պրոցեդուրան է ամենապահանջվածը հայուհիների շրջանում:

-Հայաստանում ամենապահանջվածը շուրթերի ներարկումն է, բայց հիմա ավելի շատ են ուզում քիչ ծավալ, եթե նախկինում ցանկանում էին ունենալ հնարավորինս հաստ շուրթեր, ապա այժմ ավելի բնական շուրթեր են ուզում: Երկրորդ պահանջված պրոցեդուրան քթի ներարկումն է, ապա՝   այտոսկրերը, ծնոտի և աչքերի տակի հատվածը:

-Ի՞նչ պետք է իմանալ շուրթերի ներարկման մասին: 

-Պրոցեդուրան կարելի է կատարել 18 տարեկանից բարձր անձանց, հակացուցումներն են  հղիությունը, լակտացիան, հերպեսը:  15 րոպեում ցավազրկում ենք (ես քսուկով եմ ցավազրկում, որովհետև, ներարկումով ցավազրկելուց հետո այտուցվածություն է առաջանում), որից հետո 15-20 րոպե էլ շուրթերի ներարկման պրոցեսն է տևում: Ռեաբիլիտացիոն շրջանը տևում է 2-3 օր, հաջորդ օրը հնարավոր է այտուց, դա կախված է նրանից, թե ինչ չափի ֆիլեր ենք ներարկել, ամենաօպտիմալ տարբերակը, եթե առաջին անգամ ենք անում 1 մլն է, իրականում դա շատ չէ, ոմանք  վախենում են, մտածում են՝ շատ կլինի, անբնական, բայց ոչ, հետո արդեն կարելի է ավելի քիչ ՝0.5մլ ներարկել:  Հնարավոր է ՝ առաջանան կապտուկներ, բայց դրանք էլ 2-3 օրից անցնում են և պետք չէ դրանցից վախենալ:  Ներարկումից հետո 7-10 օր չի կարելի գնալ մարզասրահ, քանի որ քրտինքի հետ հեղուկն օրգանիզմից դուրս է գալիս և դա ազդում է ֆիլերի վրա, նույն պատճառով  չի կարելի այցելել սոլյալրի,  շրթունքների հատվածում լազերային մազահեռացում անել: Անհրաժեշտ է շատ ջուր խմել, որովհետև հիալուրոնաթթուն ջրի հաշվին է բացվում և գնդեր չեն առաջանում:

-Իսկ որքա՞ն  ժամանակ է պահպանվում արդյունքը և ի՞նչ է տեղի ունենում հետո:

-Հիալուրոնաթթուն օտար նյութ չէ, քանի որ այն արդեն կա մեր օրգանիզմում, իսկ  մենք ուղղակի այն դրսից ներարկում ենք։ Այն հոյակապ խոնավեցնող հատկություն ունի և իհարկե  ծավալ է հաղորդում: Պահպանվելու ժամկետը կախված է օրգանիզմից, բայց  առաջին անգամ հիմնականում  6-ից 8 ամիս է տևում, իսկ հետագա ներարկումների դեպքում ավելի երկար՝ 12 ամիս:  Որքան արագ է օրգանիզմի նյութափոխանակությունը,  այնքան ֆիլերն արագ է ներծծվում:  6 ամիս անց  շուրթերը նախկին տեսքին են  վերադառնում, չեն  դեֆորմացվում, չեն փոխվում:

-Իսկ ինչու՞ են երբեմն ցանկանում հանել ֆիլերը:

-Օրինակ ինձ մոտ եկել են չափից դուրս շատ լցված շուրթերով աղջիկներ և ցանկացել են փոքրացնել: Մենք ներարկման մեթոդով հանում ենք ֆիլերը, որից հետո ավելի քիչ քանակի ներարկում:  Հնարավոր է նաև ասիմետրիա լինի, այդ պատճառով ուզենան հանել ֆիլերը։ Իմ պրակտիկայում նման դեպք չի գրանցվել, բայց եթե ակնհայտ ասիմետրիա լինի, կարելի է հանել, ապա ավելի  համաչափ ներարկել:

-Քթի ներարկումները կարծես թե նորություն են,  այդ մասին ի՞նչ պետտք է իմանալ:

-Այո, այն համեմատաբար նոր պրոցեդուրա է, որը մեծ հետաքրքություն է առաջացրել, բայց ունի հակացուցումներ: Անձամբ ես եբեք չեմ սրսկում վիրահատած քթերը, որովհետև դրանց ներսում ամեն ինչ փոփոված  է և անոթը վնասելու ռիսկը մեծ է: Հնարավոր է արյան մատակարարումը խանգարվի և քիթը չսնուցվի: Նաև մեծ քթերի դեպքում չեմ անում, որովհետև պետք է մեծ քանակությամբ ֆիլեր ներարկել, իսկ դա խնդիր կառաջացնի, բացի այդ արդյունքը, միևնույն է, չի երևա,  բայց եթե քիթը փոքր է ուղղակի պետք է մի քիչ ուղղել, ոչ մի խնդիր չի լինում: Քթի ռեաբիլիտացիան ավելի  հեշտ է, քան շուրթերինը, ուղղակի քթի հատվածում հաջորդ օրը հնարավոր է ցավ առաջանա, բայց ցավազրկող եք խմում և միանգամից անցնում է: Կապտուկներ շատ հազվադեպ են առաջանում:  Ովքեր չեն ուզում կամ վախենում են վիրահատություններից, այս տարբերակով են անում:  Արդյունքը մոտ 6 ամիս է տևում, հետո  քիթը  իր նախկին տեսքն է ստանում, ֆիլերն ամբողջությամբ լուծվում է:

-Ինպե՞ս է ազդում ֆիլերը քթի վրա, ի՞նչ է լինում ոսկորի հետ:

-Ոսկորի հարցը լուծել հնարավոր չէ , մենք ոսկորի վերևի հատվածում ենք ներարկում, ծավալը մեծացնում ենք  և դրա հաշվին քիթն ուղղվում է և տեսողականորեն ավելի փոքր է թվում։ Ներարկմամբ նաև քթի ծայրն ենք մի փոքր բարձրացնում:

-Ո՞ր տարիքի կանայք են ավելի հետաքրքրված գեղեցկության ներարկումներով:

-Շուրթերինը՝ 20-35 տարեկանները,  քիթը շատ տարբեր, քիթ-շրթունքային հատվածը, միջհոնքային հատվածը ավելի բարձր տարիքում: Միջհոնքային հատվածն անում ենք ոչ թե ֆիլերով, այլ բոտոքսով։

-Ո՞րն է բոտոքսի եւ ֆիլերի տարբերությունը։

-Բոտոքսը մկան է անջատում. այսինքն՝ միմիկան քարանում է, իսկ  ֆիլերը ուղղակի  լցնում է: Բոտոքսը թույլատրվում է ներարկել 20 տարեկանից, բայց սովորաբար դրան դիմում են 35-ից հետո։

-Որպես մասնագետ ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել գեղեցկության ներարկումներ անելու հարցում։

-Ամենակարևորը չափը չկորցնեն, որովհետև աչքը սովորում է փոփոխությանը և թվում է, թե շրթունքներն իրենց նախկին ֆորմային են վերադարձել , պետք է էլի ծավալ հաղորդել և այդպիսով կախվածության մեջ են ընկնում: Ես միշտ ասում եմ, որ ամենակարևորը ճիշտ ժամանակին կանգ առնելն  է, որպեսզի չափը չանցնենք:  Բոտոքսը չարաշահելու դեպքում ել դեմքը քարանում է, միմիկա չի լինում: Չափից դուրս մեծ շրթունքները ևս գեղեցիկ չեն:

-Ի՞նչ եք անում, երբ այցելուն ունի ներարկումներից ակնհայտ կախվածություն։

-Միանշանակ մերժում եմ եւ չեմ ներարկում: Եթե շատ մեծ շուրթերվ են,  ապա ասում եմ, որ պետք չէ, իհարկե նեղանում են կամ տեսնում եմ, որ քթի փոփոխությունը շատ քիչ է լինելու, միանգամից ասում եմ, որ չարժե։ Բացատրում եմ, որ քթի հատվածում  շատ մեծ է ոսկորը, շատ բարձր է, միևնույն է այն չի փոքրանալու որքան էլ մենք լցնենք:

-Գեղեցկության ներարկումների միայն կանա՞յք են դիմում:

– Տղամարդիկ էլ են գալիս, բայց նրանց դեպքում միայն քթի հատվածն եմ անում և բոտոքս ներարկում:

-Ինպե՞ս է փոխվում այցելուների ինքնազգացողությունը ներարկումներից հետո:

-Շատերն ուրախությամբ ասում են, որ  ավելի  ինքնավստահ են դարձել, բայց լինում են դեպքեր, երբ այցելուն հոգեբանորեն ուղղակի դժգոհ է իր արտաքինից, մի բան է փոխվում, հետո կենտրոնանում է մեկ այլ բանի վրա, հետո դա էլ է փոխում, ու այդպես շարունակ,  դա արդեն հոգեբանական խնդիր է և կախված չէ արտաքինի հետ:

-Ի՞նչ ֆիլերներ եք օգտագործում:

-Մի քանի  ֆիլերներով եմ աշխատում, որոնք ամենաերկար մնացողն ու անվտանգն են։    Revofil,  , Juvederm,  …

Հ.Գ. Բժկուհու հետ կապ հաստատելու համար գրեք dr.romanika  ինստագրամյան էջին կամ զանգահարեք +37498226668 հեռախոսահամարով:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...