Այս աշնանը նորաձեւ 7 սանրվածքները (Photo)

Այս աշնանը նորաձեւ սանրվածքներն ու վարսահարդարումը բազմաբնույթ են եւ տեղ-տեղ սուր նոստալգիա են առաջացնում։ Դրա հետ մեկտեղ սանրվածքները բարդ չեն, կարեւորը՝ հասկանալ, թե որ վայրի համար որ սանրվածքն է տեղին։

Wnews.am-ը ներկայացնում է այս աշնանը նորաձեւ սանրվածքները։

Հին դպրոց.

Եթե մեր սերնդից եք, ապա կհիշեք 90-ականների վերջին նորաձեւ զիգզագանման աբադոկներն ու հսկայական «խեցգետին» ծամակալները «թաց»։ Եթե ավելի երիտասարդ սերնդից եք, ոչ թե վերհիշեք, այլ հետեւեք մեր ներկայացրած լուսանկարի օրինակին եւ զինվեք վարսերի հարդարման այս պարագաներով, քանի որ նոր սեզոնին դրանք նորաձեւ են։

Աքսեսուարներ.

Աշնանը մազերի աքսեսուարները գերնորաձեւ են։ Խոշոր ամրակալներ, ինչպես Max Mara-ի ցուցադրությանն էր, զույգ սիմետրիկ ամրակալներ, ինչպես Dolce & Gabbana-ի ցուցադրությանն էր կամ դեկորատիվ ծամակալների բազմաշերտություն, ինչպես Bottega Veneta-ի ցուցադրությանն էր։

Անխնա շիկ.

«Չխնամված» աղջկա կերպարը նոր սեզոնին դիզայներների եւ ոճաբանների ոգեշնչման աղբյուրն է։ Ամենանորաձեւ հարդարանքն այնպիսին է, ասես մազերի հետ ոչինչ էլ չի արվել։ Տպավորություն է, թե քնելու եք գնացել թաց մազերով, իսկ առավոտյան պարզապես սանրել եք դրանք։ Իդելական «ճմրթված» սանրվածքը ցուցադրեցին Isabel Marant, Lanvin եւ Louis Vuitton-ի ցուցադրությանը։

1960-ականների վերածնունդ.

Ժակլին Քենեդու ոճով հարդարանքը կամ Սոնա Ռիկելի գոֆռեացված մազերը, կամ նեոնային բոբն ու առջեւի մազափունջը, որը հիշեցնում է «Հինգերորդ էլեմենտ» ֆիլմի հերոսուհուն.60-ականները վերադառնում են՝ թելադրելով իրենց ոճը։

Սիրով՝ 80-ականներից

Հարթ, բազմերանգ բոբ կամ դիսկո-դիվայի փարթամ հարդարանք, մի կողմ սանրված կամ մեծ էլաստիկ ժապավենով հավաքված մազեր. 1980-ականների նորաձեւությունն այժմ ավելի քան ակտուալ է։

Երազանքների աղջիկ.

 

Ինչպես ֆրանսիացիներն են ասում, մաքուր վարսերն արդեն իսկ սանրվածք է։Նոր սեզոնին շքեղ, փայլուն մազերը, ինչպես ամերիկյան սերիալների հերոսուհիներինն է, իսկական բում են առաջացնում, ինչպես Alberta Ferretti, Christian Dior, Ralph Lauren-ի ցուցադրություններին էր։

Նեոնային հյուսեր.

Տարբերակները մի քանիսն են. երկար հարթ XXL չափսի հյուսեր (Alexander McQueen), բարակ հյուսեր՝ մազերի արանքներում, ինչպես Tommy Hilfiger-ի ցուցադրությանն էր կամ Jil Sander համակարգչային խաղի հերոսուհու սանրվածքը հիշեցնող հյուսեր։

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...