Կին, ով կարդում է . Էմմա Մարաշլյան

Wnews.am-ը շարունակում է մեր ընթերցողների շրջանում սիրված  հարցազրույցների շարքը, որի շրջանակում հայտնի կանանց հետ զրուցում ենք բացառապես գրքերի մասին։
Այս անգամ մեր զրուցակիցը  «Մարաշլյան ֆոտո ատելիե»-ի հիմնադիր  Էմմա Մարաշլյանն է: Նրա շնորհիվ հայկական տարազը նոր շունչ ստացավ և  Հայաստանում ձևավորվեց լուսանկարվելու նոր մշակույթ:
–Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գիրքը: Քանի՞ տարեկան էիք, երբ կարդացիք:

-Իհարկե հիշում եմ, փոքր տարիքում կարդացածս առաջին գրքերը Թումանյանի ստեղծագործություններն էին, որոնց հաջորդեց Վախթանգ Անանյանի «Հովազաձորի Գերիները» գիրքը, կարդացել եմ 9 տարեկան հասակում:

– Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվել գիրք կարդալու Ձեր ժանրային նախասիրությունները։

– Քանի որ ունեմ վառ երևակայություն, մանկուց շատ սիրով կարդացել եմ արկածային գրականություն, բժշկական ակադեմիա ընդունվելու շրջանում սեղանիս գրքերը դարձան մասնագիտական, բժշկական ուղղվածություն ունեցող գրքերը, որոնք հետագայում փոխարինվեցին լուսանկարչությանը վերաբերող գրականությամբ: ԵՎ արդեն 10 տարի է անփոխարինելի են:

– Հեղինակներ, որոնց գրքերը հետևողական, իրար հաջորդելով կարդացել եք:

-Կան հեղինակներ, որոնց ստեղծագործություններից ավելի շատ եմ կարդացել, նրանց թվում են Հեմինգույը, Ռմարկը , Օսկար Ուայլդը, Դոստոևսկին, Բուլգակով:

– Գրքեր, որոնք կիսատ եք թողել և ինչու:

– Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գիրքը այդպես էլ մինչև վերջ չկարդացի (միգուցե տարիքս էր պատճառը, որ ինձ չհետաքրքրեց), Էքզյուպերի «Ցիտադել» գիրքը, որը ինչքան ել կարդաս, կարծես թե կիսատ ես թողնում:

– Գրքի հերոսուհիներ, կերպարներ, որոնց մեջ Ձեզ տեսնում եք,նմանեցնում եք:

-Կան հերոսներ ու կերպարներ, որոնց մեջ ինձ տեսնում եմ, սակայն դրանով Դուք ինձ ամբողջությամբ կբացահայտեք, որը ես չեմ ցանկանում (ժպտում եմ):

– Ձեր կարդացած սիրո պատմությունը, որին հավատում եք:

-Առաջին սիրո պատմությունը, որ հիմա մտաբերում եմ Դոստոևսկու «Ոճիր և Պատիժն» է՝ Սոնեչկայի անձնուրաց նվիրվածությամբ Ռոսկոլնիկին:

– Գիրք, որի վերջաբանն այլ կերպ կգրեիք:

– Շատ եմ սիրում ֆրանսիական գրականություն, օրինակ ՝Գյուստավ Ֆլոբերի «Մադամ Բովարին», որը համաշխարհային գրականության շեդևռներից է, սակայն գործողությունների ընթացքը ես կդասավորեի այլ կերպ:

–Գիրք, որը հիմնովին փոխել է Ձեր աշխարհայացքը։

-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» կարծում եմ բոլորի մեջ է բան փոխում:

– Հիմա ի՞նչ գիրք եք ընթերցում:

-Պրևո Գիյոմ «7 հանցագործություն Հռոմում»  ժանրը՝ պատմական դետեկտիվ:

–Երեք must- read գրքեր՝ Էմմա Մարաշլյանից

-ԻՄ MUST READ գրքերը Հեմինգուեյ «Ում մահն է գուժում զանգը» , Էքզյուպերի «Փոքրիկ Իշխանը» , Պարույր Սևակի բանաստեղծություննրը:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...