Ինչպես են տղամարդիկ ընտրում իրենց ապագա կնոջը

Ինչից է կախված տղամարդու ընտրությունը եւ ինչին են ժամադրությանն առաջնահերթ ուշադրություն դարձնում կանայք եւ տղամարդիկ։ Ինչու են ոմանք մեզ դուր գալիս, ոմանք՝ ոչ, ինչպես ենք մենք ընտրում մեր զուգընկերոջը, ինչից է կախված սեքսուալ ցանկությունը… այս եւ այլ հարցերի պատասխանները տրվում են «Սեքս» գրքում, որի հեղինակը Դարյա Վառլամովան եւ Ելենա Ֆոերն են։

Wnews.am-ը ներկայացնում է գրքից մի հատված.

Դուք  ժամադրության եք գնում սրտակերի հետ, ում հետ ծանոթացել եք համացանցով, նա լավ տեսք ունի, հետաքրքիր պատմություններ է պատմում, ուշադիր լսում ձեզ, ծիծաղում ձեր հումորների վրա… Դուք պիտի որ հիացած լինեիք, սակայն դրա փոխարեն մտածում եք՝ երբ եք տանը լինելու, որովհետեւ նա ձեզ ֆանտաստիկ ձանձրալի է թվում։

Եթե սեքսուալ հետաքրքրությունը չի «միացել», ապա շարունակելն անիմաստ է…

Հետազոտություններից մեկում գիտնականները հայտնաբերել են, որ մարդիկ գրգռված ժամանակ ունակ են անել բաներ, որոնք չէին անի «սթափ» վիճակում։ Մի խոսքով, սեքսուալ ցանկությունը մեզ վերածում է այլ մարդկանց, սա, իհարկե, ինչ-որ ժամանակով։ Ինչու են ոմանց դուր գալիս շիկահերները, ոմանց՝ սեւահերները։ Սովորաբար այդ հարցին՝ մարդիկ ուսերը թափահարելով ասում են՝ «քիմիա»՝ նկատի ունենալով այն, որ բացի իդեալական զուգընկերոջ մասին իրենց պատկերացումներից, այստեղ կա նաեւ բիոլոգիական բաղկացուցիչ։ Գեղեցկության մասին ընկալումները սեքսուալ ցանկության միակ բաղկացուցիչը չեն։

Գենդերային տարբերություն.

Այսօր քչերի մտքով կանցնի, որ կանայք, գնահատելով տղամարդու գրավչությունը, մտորում են, թե որքան առողջ կլինեն իրենց երեխաները։ Ըստ գիտնականների, զուգընկերոջ «լավ գեների» մասին մենք մտորում ենք ենթագիտակցաբար։ Եթե որպես կանոն ընդունենք այն, որ մենք մեր երեխաներին իդեալական ծնող ենք ընտրում անգիտակցաբար, ապա ակնհայտ է դառնում, որ գրավչության կրիտերիաները տղամարդկանց եւ կանանց մոտ զգալի տարբեր են։

Ըստ հետազոտությունների, կանանց համար պոտենցիալ զուգընկերոջ սոցիալական վիճակն ավելի կարեւոր է, քան տղամարդկանց համար՝ կանանցը։ Իհարկե, միայն հաջողությունը բավարար չէ. կարեւոր է նաեւ սեփական ռեսուրսները երեխաներին հատկացնելու պատրաստակամությունը։

Ընդհանուր առմամբ, եթե թողնենք տարիքն ու ֆիզիկական գրավչությունը, ապա մյուս բոլոր առումներով կանայք ավելի պահանջատեր են։ Ինչ վերաբերվում է տղամարդկանց, ապա ըստ հետազոտությունների, կանանց հարցում նրանք կողմնորոշվում են՝ իրենք իրենց հարցնելով, թե որքանով են պատրաստ սեփական միջոցներով կիսվել։ Նրանց համար կարճաժամկետ եւ երկարաժամկետ հարաբերությունների միջեւ ընտրությունն ավելի սուր է դրված։ Երկարաժամկետ հարաբերությունների դեպքում տղամարդիկ կարեւորում են ոչ միայն կնոջ արտաքինը, այլ նաեւ անձնական հատկանիշները, օրինակ՝ ընկերասիրությունը, հումորի զգացումը։

Արտաքին.

Գրեթե ցանկացած սիրավեպում գլխավոր հերոսները գեղեցիկ են։ Իրականում գրավիչ զուգընկերոջ ընտրությունն ունի բիոլոգիական իմաստ։ Գեղեցկությունն ինչ-որ չափով պայմանավորված է առողջության հետ, սակայն բացի այս, ենթագիտակցաբար մտածում ենք, որ գեղեցիկ ծնողից, ամենայն հավանականությամբ, կծնվեն գեղեցիկ զավակներ։

Կանայք, որպես կանոն, տղամարդու գեղեցկությունը որոշում են առաջնայինը նրա առողջությամբ։ Հետազոտությունների համաձայն, կանանց մեծամասնությունը նախընտրում է միջինից բարձր հասակով, աթլետիկ կազմվածքով տղամարդկանց։ Նրանք գրավիչ են համարում մեծ աչքերով, լայն ժպիտով, խոշոր ծնոտով, աչքի ընկնող այտոսկրերով տղամարդկանց։

Գիտնականների խոսքով, այս դիմագծերը վկայում են  նրանց ֆիզիկական առողջության եւ տղամարդկության մասին։ Օրինակ՝ աչքի ընկնող այտոսկրերն ու տղամարդկային ծնոտը կապված է տղամարդկային հորմոնի՝ անդրոգենի աստիճանի հետ։

Տղամարդիկ զուգընկերուհու արտաքինն ավելի են կարեւորում, քան կանայք։ Համաձայն հետազոտությունների, տղամարդիկ առանձնացնում են լայն կոնքերը, այնպիսի դիմագծերը, որոնք վկայում են, որ նա երիտասարդ է եւ միեւնույն ժամանակ սեքսուալ հասուն, ինչպես նաեւ դեմքի եւ մարմնի համաչափությունն ու տարիքը։ Բոլոր այս գծերի համադրությունը խոսում է վերարտադրողական գործառույթի լավ աշխատանքի մասին։

Օրինակ՝ այն ցածր է հասունացման տարիքում, իր գագաթնակետին հասնում է 25  տարեկանում, որից հետո մինչեւ 45 տարեկանը հասնում է զրոյի։

Դեռահաս մայրերը հղիության ժամանակ ավելի շատ բարդություններ են ունենում, քան  20-ն անց կանայք։ 30 տարեկանից հետո ռիսկերը մեծանում են։ Զարմանալի չէ, որ գիտնականները բացահայտել են, որ որոշակի տարիքից հետո տղամարդիկ սկսում են ընտրել իրենցից երիտասարդ կանանց։ Հարսնացուները, միջինում, նրանցից երեք տարով երիտասարդ են։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...