Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ամենացանկալի փեսացուները

Այս օրերին ամբողջ աշխարհի ֆուտբոլասերները մեծ ոգեւորությամբ են հետեւում ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերին։ Ֆուտբոլասեր են ոչ միայն արական, այլ նաեւ իգական սեռի ներկայացուցիչները։ Գուցե շատ աղջիկների մոտ ֆուտբոլի հանդեպ սերն առաջացրել են հենց այս ֆուտբոլիստները։ Wnews.am-ը ներկայացնում է ֆուտբոլի Աշխարհի առաջնության 5 ամենացանկալի փեսացուներին։

Յան Զոմմեր. 29 տարեկան

«Բորուսիայի» դարպասապահ, շվեյցարացի Յանը բացի այն, որ հիանալի ֆուտբոլիստ է եւ ունի մոդելային արտաքին, հիանալի խոհարար է։ Նա նախընտրում է ընթրել տանը եւ խուսափում է աղմկոտ երեկույթներից։

Նեյմար. 26 տարեկան

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի բրազիլացի հարձակվողը պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է։ Նրա անցումը «Բարսելոնայից» «ՊՍԺ» արժեցավ շուրջ 222 մլն դոլար։ Նեյմարը նախորդ հարաբերություններից որդի ունի, ում շատ է սիրում։ Մայիսին նրան նկատեցին 22-ամյա մոդելի հետ՝ չնայած նրան, որ մինչ այդ նա պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում մեկ այլ աղջկա հետ։

Սերհիո Ագուերո. 30 տարեկան

Արգենտինացի, «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիոն անգլիական պրեմիեր-լիգայի լավագույն հարձակվողն է ճանաչվել։ Նա ամուսնալուծված է. նախկինում ֆուտբոլիստի կինը Դիեգո Մարադոնայի դուստրն էր, ումից որդի ունի։ Սերխիոն նախընտրում է մոդելային արտաքինով աղջիկների։

Ադիլ Ռամի. 32 տարեկան

Ծագումով Մարոկոյից ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Օլիմպիկ Մարսել» ակումբի պաշտպանը եւս ամուսնալուծված է, ունի զույգ երեխա։ Նա արդեն մեկ տարի է՝ հանդիպում է Պամելա Անդերսոնի հետ, սակայն որեւէ կերպ չի մեկնաբանում իրենց հարաբերություններն ու համատեղ լուսանկար չի հրապարակում։

Ֆաբիան Շեր. 26 տարեկան

Շվեյցարացի ֆուտբոլիստ, «Դեպորտիվո Լա-Կորունյա» ակումբի կենտրոնական պաշտպան Ֆաբիանն այն քիչ մարզիկներից է, ով ունի երկրորդ մասնագիտություն. նախկինում նա աշխատում էր բանկում, իսկ երեկոյան նոր մարզվում։ Այդ ժամանակ նա վստահ չէր, որ ֆուտբոլիստի հաջող կարիերա կունենա։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...