Բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանի ընտանիքը (Photo)

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների ընտանիքները։ Մենք արդեն ներկայացրել ենք նոր ձեւավորված կառավարության անդամներից վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ընտանիքը։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանին եւ իր ընտանիքը։

Էրիկ Գրիգորյանը ծնվել է 1979թ., 17 հոկտեմբերի, ք. Կապան

Կրթություն
1995-2000թթ.-Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտություն
2004-2005թթ.-Էգեյան համալսարան (Հունաստան), բնապահպանական գիտությունների ֆակուլտետ, Շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային ասպիրանտական ծրագիր
2007թ.-Դրեզդենի տեխնիկական համալսարան (Գերմանիա), Շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիր
2008-2009թթ.- ԱՏԵԻ և Արիստոտելի համալսարան (Հունաստան), դոկտորական ուսում, շրջակա միջավայրի տնտեսագիտություն

Աշխատանքային գործունեություն
2002-2009թթ.-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ
2009թ.-ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և գործիքների բաժնի գլխավոր մասնագետ
2009-2011թթ.-ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ
2011թ.-ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների հզորությունների ուժեղացում, տեղեկատվության բարձրացում և մասնակցային գործընթացի ապահովում» ծրագրի ղեկավար
2011թ.- «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ, վերաբնակեցման մասնագետ
2011-2014թթ.-ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, տնտեսագետ
2011-2014թթ.-Գերմանիայի զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն» պահպանվող տարածքների աջակցման ծրագրի հայաստանյան համակարգող
2014թ.-Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և բնության պահպանության միջազգային միության կողմից իրականացվող FLEG-2 ծրագիր, ազգային փորձագետ
2014թ.-ԵՄ կողմից ֆինանսավորվող և Կենտրոնական Ասիայի բնապահպանական տարածաշրջանային կենտրոնի կողմից իրականացվող էկոհամակարգային ծառայությունների ծրագիր, միջազգային փորձագետ
2014-2015թթ.-ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, ազգային խորհրդատու
2014թ.-Հայաստանի ամերիկյան համալսարան, շրջակա միջավայրի տնտեսագիտության գծով փորձագետ
2014-2015թթ.-Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, ազգային փորձագետ բնապահպանական տնտեսագիտության գծով
2015-2016թթ.- Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող Հանքարդյունաբերության թափանցիկության բարձրացման ծրագիր, ազգային փորձագետ
2015թ.-ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, բնապահպանական տնտեսագիտության գծով ազգային փորձագետ
2015թ.-Միավորված ազգերի կազմակեպության զարգացման ծրագրի Ղազախստանի գրասենյակ, էկոհամակարգային ծառայությունների գծով միջազգային փորձագետ
2015թ.-Միավորված ազգերի կազմակեպության զարգացման ծրագիր, բնապահպանական սատելիտային հաշիվների ներդրման տնտեսական բաղարիչի գծով փորձագետ
2015թ.-Կովկասի բնության հիմնադրամ, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի կատարելագործման գծով ազգային փորձագետ
2016-2017թթ.-Կրթական ծրագրերի կենտրոն, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի բնապահպանական փորձագետ
2017-2018թթ. – ՀՀ վարչապետի օգնական
2018թ. մայիսի 12-ից՝ ՀՀ բնապահպանության նախարար

Էրիկ Գրիգորյանն ամուսնացած է, ունի երկու որդի՝ Վահագն ու Նարեկը։

Նախարարի կինը՝ ՆաՆե Շահնազարյանն աշխատում է ֆինանսների նախարարությունում։

Նախարարը սիրում է ակտիվ ապրելակերպը։

Նախարարը հայտարարագրել է 896 շվեյցարական ֆրանկ, 2 մլն դրամ, 6400 ԱՄՆ դոլար եւ 320Օ եվրո։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 11 մլն 346 հազար դրամ։

Էրիկ Գրիգորյանի կնոջ՝ Նանե Շահնազարյանի հայտարարագրում նշված է, որ նա ունի 300 ԱՄն դոլար, 1 մլն 80Օ հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմում է 2 մլն 621 հազար դրամ։

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...