«Նախընտրում եմ Chanel». fashion զրույց Նաիրա Զոհրաբյանի հետ (Photo)

ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ Աժ ամբիոնից  մայիսի 8-ի  ելույթից հետո  հասարակությունը քննարկում էր ոչ միայն պատգամավորի կրակոտ ելույթը, այլև ոչ պակաս կրակոտ զգեստը:

Wnews.am-ը պարզեց, որ մայիսի 8-ին Նաիրա Զոհրաբյանի ծննդյան օրն էր ու չնայած նա համեստորեն լռում էր այդ մասին, բայց որոշել էր կրել վառ ու տոնական զգեստ: Նորաձևության գիտակները միանգամից նկատեցին, որ զգեստը  Dolce&Gabbana-ի հավաքածուից է: Շարունակելով ուսումնասիրել քաղաքական գործիչների ոճ-ը՝ Wnews.am-ը հանդիպեց Նաիրա Զոհրաբյանի հետ և իսկական  fashion զրույց ունեցավ: Մենք պարզեցինք, որ տիկին Զոհրաբյանը նաև նորաձևության  գիտակ է:

-Տիկին Զոհրաբյան, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ոճը: Ի՞նչ է գերակշռում Ձեր զգեստապահարանում: 

-Հատուկ ֆիքսված ոճ չունեմ, աշխատանքի վայրում նախընտրում եմ դասական ոճ, աշխատանքից դուրս՝ ազատ: Բարձակրունկ կրում եմ բացառապես աշխատանքի վայրում: Աշխատասենյակում կոշիկներ ունեմ և աշխատանքը ավարտելուց հետո միանգամից փոխում եմ բարձրակրունկները, որովհետև ոտքով եմ տուն գնում: Բացարձակ չեմ հասկանում ՝ ինչպես են առօրյայում դրանք կրում: Ցավոք սրտի, հաճախ է խեղաթյուրվում աշխատանքային և առօրյա դրեսս-կոդը: Փողոցում տեսնել ընթացիկ գործերով զբաղվող, ոչ թե ինչ-որ հատուկ միջոցառման գնացող բարձրակրունկներով տիկնիկների նոնսեն է: Ես նախընտրում եմ ջինսեր, թեթև բլուզներ: Ամենակարևորը հարմարավետությունն ու բնական կտորներն են՝ բամբակ, մետաքս: Արհեստական կտորներ չեմ կարողանում կրել: Հաճախ զարմանում եմ, թե որտեղից են ոմանք գտնում 50-ականներին ակտուալ  կրեպի կտորից  կոստյումներ, որոնք վաղուց շրջանառությունից դուրս են եկել, ընդ որում՝աչք ծակող, վուլգար գույներով:

-Ունե՞ք նախընտրած դիզայներներ, ապրանքանիշեր և արդո՞ք կարևորում եք դրանք: 

-Շատ կարևոր է պայուսակը և կոշիկը: Կոշիկների դեպքում նախընտրում եմ Chanel ՝ հատկապես  Chanel -ի  կլորիկ ծայրով բալետկաներն ու դասական կոշիկները։ Որեւէ ապրանքանիշ կրելը ոչ թե քմահաճույք է, այլ ՝ կարգավիճակից բխող անհրաժեշտություն : Տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ քո կարգավիճակը պարտադրում է որոշակի կանոններ: Սիրում եմ պայուսակների Bottega բրենդը: Մեծ պայուսակների սիրահար եմ: Այնտեղ ամեն ինչ տեղավորվում է, իմ այփադը, ջուր և ամեն անհրաժեշտ բան: Այդ իմաստով շատ անհարմար են փոքր պայուսակները, որոնցից խուսափում եմ: Եթե խոսենք ապրանքանիշերից, ապա վերջին շրջանում ինձ  շատ է դուր գալիս Balmain բրենդը, հատկապես` նրանց դասական կոստյումները: Dolce & Gabbana-ից իմ զգեստը շատ քննարկվեց, քանի որ ինձ  սովոր էին տեսնել  ոչ վառ գույներով, լակոնիկ ֆորմաների մեջ, բայց երբեմն արժե փոփոխություններ անել, վառ գույներ փորձել: Այդ  զգեստը Dolce & Gabbana-ի  2017թ հավաքածուից էր, շատ ինքնատիպ զգեստ էր:  Սիրում եմ նաև դիզայներ  Gerard Darel-ի՝ առանց ավելորդությունների դասական զգեստները:  Եթե նկատել եք, չեմ սիրում ավելորդ աքսեսուարներ, բիժուտերիա երբեք չեմ կրում: Չեմ սիրում փայլ, տարբեր տեսակի մետաղներ, վալաններ հագուստի վրա:

-Ո՞ր գույնն է գերակշռում Ձեր զգեստապահարնում:

-Ցավոք սրտի սև: Ճիշտ է, ինձ հաճախ ասում են, որ միջոցառումների ժամանակ կամ հեռուստաեթերում  ավելի լավ է բաց գույնի որևէ բան կրել, բայց դա ինձ համար լրացուցիչ դիսկոմֆորտ է: Ինձ լավ եմ զգում մուգ գույների մեջ՝ թեպետ հասկանում եմ, որ դա երբեմն ճնշում է:

– Վերջում չեմ կարող այս հարցը չտալ, արդեն երկար ժամանակ է նույն սանրվածքով եք, այն Ձեզ չի՞ հոգնեցնում, չե՞ք մտածել փոփոխության մասին: 

-Մտածել եմ:  1-2 անգամ շաբաթ-կիրակի օրերին անգամ էքսպերիմենտներ եմ արել թե’ սանրվածքի, թե’ գույնի հետ, բայց հասկացել եմ, որ դա իմը չէ: Ես շատ պահպանողական եմ, դժվարությամբ եմ փոփոխություններ անում: Սանրվածքս դպրոցական տարիներից այսպես է եղել:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...