Տգեղ կանայք գոյություն չունեն կամ ո՞վ ավելի շատ հնարավորություն ունի անձնական երջանկության

Գեղեցկությունը, առողջության նման նվեր է… երբ այն կա շատ անգամ չենք նկատում և չենք շահարկում, իհարկե մինչ այն պահը, երբ հասկանում ենք, որ դա արագ գործող զենք է:

 

Զե՞նք: Որտե՞ղ կիրառենք: Միամիտ մի եղեք, տղամարդիկ ձևացնում են, որ նման բան չկա, բայց մենք ապրում ենք պատերազմական ծանր պայմաններում, ամեն առավոտ կռիվ՝ հանուն սիրո, հանուն ուշադրության հանուն մի երկու նախանձ մրցակցի ինքնակամ «մահվան»:

Բայց ի՞նչն է պատճառը, որ մենք զինվելով ամենաուժեղ զենքով՝ անթերի գեղեցկությամբ հաճախ տանուլ ենք տալիս ամենապարզ թվացող պատերազմները, բոլորը երջանիկ են ու սիրված իսկ դուք անհարամար բարձրակրունկների վրա բժիշկների ձեռքից դիզայներների, հետո էլ դիմահարդարների դուռն եք վազում:

 

Գեղեցիկ կնոջը նկատում են,  նրա հետ հասարակության առջև դուրս գալը առավելություն է և ստատուս: Աշխատանքային խնդիրները լուծվում են ավելի հեշտ: Եվ, ընդհանարապես, տասնյակ դռներ բացվում են միայն, եթե դու գեղեցիկ ես: Ուղղակի մի փոքրիկ անպատեհություն կա այս պատմության մեջ:

Բանն այն է, որ գեղեցիկ կարող են դառնալ գրեթե բոլորը: Ասեմ ավելին՝ պետք է դառնան: Եթե կարճահասակ եք հիշեք Մերլին Մոնրոյին, գեր եք՝ հիշեք Ադելին, եթե ուղղակի տգեղ եք ու վերջ՝ Յոկո Օնո.. նրա խելահեղ սիրո մասին, չպատմեմ,  ինձանից լավ գիտեք:  Այսինքն գեղեցկության փաստը առանձին որոշիչ չի կարող լինել: Լավ տուփը առանց նվերի արժե 250 դրամ..

ԵՐԲ ՔՈ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԸ  ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Երբ քո մրցակցային առավելությունը գեղեցկությունն է, դու ստանում ես ուշադրության մեծ չափաբաժին, հաճախ պարտադրողական և սեքսուալ ենթատեքստով հագեցած: Չկա այնպիսի մի տղամարդ, ով չի ցանկանում իր հաղթանակների ցանկում գրավված գեղեցկուհի լինի: Եթե Ձեր անունը Գալյա չէ, որ ՛՛Գալոչկա՛՛ դառնաք ինչ-որ մեկի ցուցակում, ապա սա ձեր երազանքը չպետք է լինի:

 

Երբ դուք գեղեցիկ եք, ապա պետք է պատրաստ լինեք, որ ձեր անձանական ձեռքբերումները վերագրվելու է ձեր արտաքինին և արժեզրկվի, սա էլ իր հերթին բերում է թե՛ նախանձի, թե՛  պրոֆեսիոնալիզմի թերագնահատման և թե՛ փակված դռներին:

Երբ դուք միայն շեշտը գեղեցկության վրա եք դնում, դուք ընդհանուրինն եք և ոչ մեկինը:

ԲԱՅՑ

Անկասկած տղամարդիկ սիրում են աչքերով, և սոցիալական ցանցերում սկսում են ձեզ հետևել կամ գրել, ոչ թե ձեր քաղցր ձայնի կամ խորը հոգու համար այլ՝ արտաքինի: Եթե դուք գեղեցիկ եք ձեզ ներելի է մի քանի բան ավել, ինչ-որ արտոնյալ ժամանակահատվածում: Եթե դուք գեղեցիկ եք, ձեր տղամարդը ընկալում է դա, որպես հարստություն:

 

Իսկ ո՞վ ավելի շատ հնարավորություն ունի անձնական երջանկության: Գեղեցի՞կ կինը, թե՞ այն մյուսը: Հավասար հնարավորթյուններ են: Իհարկե բոլորս էլ նկատել ենք, որ հաճախ կարող ենք դիմահարադարման նյութերը լցնել մեր դեմքին, հագնել ամենաթանկ զգեստը, դուրս գալ և զգալ մեզ ամենատգեղ աղջիկը և բարդույթավորվել, իսկ հաճախ ջինսե տաբատով և անճոռնի պոչով մենք պատրաստ ենք գրավել աշխարհը և հատկապես նրա սիրտը: Դա մեր ներսի ընկալումն է և լույսը: Ներքին զգացողությունը: Կան կանայք, ում գրեթե անհնարին է համոզել, որ ինքը տգեղ է և կան կանայք,  ովքեր իրենք են շտապում մատնացույց անել իրենց իսկ թերություններին: Մի՛ արեք:

 

 Ի՞նչը լավագույնս կընդգծի ձեր գեղեցկությունը:

Հումորը՝ գեղեցիկ և դատարկ աղջիկները խուսափում են ծիծաղելի թվալուց կամ զավեշտից: Շրջանցեք դա անգամ, եթե ծիծաղում եք ձիուկի նման: Դա սեքսուալ է /ծիծաղելը/: Հումորը ինտելեկտի մասին է խոսում:

Ադեկվատություն՝ դուք լիարժեք մարդ եք, կին լինելը չի խանգարում, արեք ընտրություններ, կայացրեք որոշումներ, վերցրեք պատասխանատվություն:

Թեթևություն՝ սա թեթևամտությունը չէ, բնության մեջ ծանր ոչ մի բան կանացի չէ:

Դե խելքը լավ կլիներ, բայց հասկանում եմ, որ ամեն մեկից չես կարող պահանջել, այնպես որ ինտելեկտի ինչ-որ մակարդակ, գրագիտություն և հարգանք տղամարդու նկատմամբ, այս ամենը ամեն ինչ կկոծկեն:

Հ.Գ. այո և չմոռանաք գեղեցկությունը ամենալավը ընդգծում է գեղեցիկ ներքնազգեստը, դա մրցակցությունից դուրս է: Շնորհավոր գեղեցկության և մայրության տոն))

Wnews.am-ի հատուկ թղթակից Արմինե Ճաղարյան

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...