Երբ նրան առաջին անգամ տեսա, դադարեցի շնչել. Ռիկի Մարտինը` իր հայ ամուսնու հետ հանդիպման մասին

Այս տարվա հունվարին Ռիկի Մարտինը պաշտոնապես ամուսնացավ հայկական արմատներ ունեցող նկարիչ Ջոան Յոսեֆի հետ: Ռիկի Մարտինը հայտնվել է Attitude ամսագրի շապիկին, որտեղ միշտ հայտնվում են ոչ ավանդական սեռական կողմորոշում ունեցող մարդիկ: Երգիչը պատմել է սիրելիի հետ  ծանթության, առաջին հանդիպման մասին և ոչ միայն:

«Մենք միմյանց հետ սոցցանցով էիք շփվում մոտ կես տարի, սակայն երբեք չենք խոսել սեռական կյանքի մասին:  Երբ ես նրան առաջին անգամ տեսա, դադարեցի շնչել: Այդ պահին ինքս ինձ ասացի. «Ես այս տղայի հետ պետք է ամուսնանամ»,- հարցազրույցի ժամանակ ասել է Ռիկի Մարտինը:

Երգիչը պատմել է նաեւ, որ միշտ խուսափել է խոսել իր սեռական կողմնորոշման մասին։

«Ես ամբողջությամբ ենթարկվում էի կարիերայիս։ Ժամանակ չունեի դուռ բացել նոր հարաբերությունների համար եւ սա խոսում եմ ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների մասին։ Ես պարզապես վախենում էի շփվել մարդկանց հետ՝ այդ թվում պրոդյուսերների, ռեժիսորների, վախենում էի, որ եթե նրանց հետ երկու ժամից ավել անցկացնեմ, նրանք կիմանան կամ իմ մասին, կամ իմ բնության։ Ես այնքան էնեգիա եմ ծախսել, որպեսզի թաքցնեմ իմ սեռական կողմնորոշումը»,- պատմել է նա։

 

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...