Ինչպես կանխատեսել ամուսնալուծությունն` ըստ հարսանեկան լուսանկարների (Photo)

Այն ամենը, ինչ բացարձակ չեն նկատում նորապսակները , փայլուն երևում է հարսանեկան լուսանկարներում:  Դրա համար միայն անհրաժեշտ է ուշադրությամբ ուսումնասիրել նորապսակների ժեստերն ու հասկանալ, թե ինչ ազդանշաններ են տալիս նրանց առաջին հայացքից երջանիկ թվացող հարսանեկան լուսանկարները: Հարսանեկան լուսնկարիչները վստահ են, որ գրեթե 80 % դեպքերում իրենց կանխատեսումները զույգի ամուսնալուծության վերաբերյալ ճիշտ են լինում : Չէ որ, գլխավորը թաքնված է մանրուքներում, իսկ լուսանկարիչները հանդիպում են զույգին նրանց  համատեղ կյանքի նախօրեին, քննարկում  ֆինանսական հարցեր, ֆոտոշարքն անցկացնելու վայրի և ոճին վերաբերող հարցեր, բացի այդ, խնջույքի օրը կարողանում են ուշադրությամբ հետևել զույգին: Եվ այսպես, պատմում ենք, թե ինչպես են հարսանեկան լուսանկարիչները գուշակում զույգը երջանիկ ու երկար կապրի՞  միասին, թ՞ե նրանց համատեղ կյանքն արագ կավարտվի:

Նորապսակներից մեկի բացարձակ անտարբերությունը

Հարսանեկան ֆոտոշարքը չափազանց կարևոր է և բոլոր զույգերն ուզում են անպայման լավ լուսանկարներ ունենալ : Ճիշտ է, կան մարդիկ, ովքեր չեն սիրում լուսանկարվել, կամ ֆոտոշարքի ընթացքը նրանց ձանձրացնում է. բայց հանուն սիրելիի պատրաստ են գնալ այդպիսի զոհողության: Սակայն լինում է նաև հակառակը: «Մի անգամ ինձ  զանգահարեց փեսացուն և ասաց, որ հարսանիքի օրը լինեմ նշված վայրում: Նա չքննարկեց ոչինչ , մենք չհանդիպեցինք զույգի հետ նախապես, ես առաջին անգամ նրանց տեսա հենց հարսանիքի օրը: Փեսացուն նկարվել առանձնապես չէր ուզում: «Հերիք չի՞»,- ամեն անգամ ասում էր նա, իսկ հետո ընդհանրապես բարկացավ, երբ հարսնացուն խնդրեց մեկ այլ դիրքով իրենց նկարել: Այդ զույգն ամուսնալուծվեց 3 ամիս անց, որովհետև երկարատև հարաբերությունների գլխավոր գրավականը  դիմացինին երջանիկ դարձնելու ցանկության մեջ է: Ինչը ենթադրում է նաև երբեն զիջումների գնալ,  իսկ այդ դեպքում փեսացուն պատրաստ չէր կատարել իր  ապագա կնոջ ` լուսանկարվելու անգամ  աննշան ցանկությունը»,-պատմում է հայտն հարսանեկան լուսանկարիչ  Գրեթհեն Ուեյքմենը:

Եթե հրավիրվածների 20 %-ը չի գալիս հարսանիքի

Իհարկե, ոչ բոլոր հրավիրված հյուրերն են կարողանում մասնակցել հարսանիքին, բայց եթե բացակա հյուրերի թիվը 20 % է և ավելի, ապա դա լուրջ նշան է անհանգստանալ զույգի հարաբերությունների համար: Սա նշանակում է, որ նրանց հարազատները այդքան էլ համաձայն չեն նրանց ընտրության հետ կամ տեղի է ունեցել լուրջ կոնֆլիկտ հարազատների միջև: « Մի անգամ ես հրավիրված էի նկարելու հարսանիք, որը նախատեսում էր բանկետ 200 հյուրերով, որոնցից եկել էին միայն 60-ը: Նորապսակներն  ինձ առաջարկեցին անգամ  հրավիրել կնոջս և երեխաներիս, քանի որ բոլոր տեղերի համար արդեն վճարել էին: Ես չիմացա , թե ինչու նրանց հյուրերը չէին եկել, բայց որ երկուսի տրամադրությունն էլ լավ չէր, դա փաստ է, իսկ հետո ես իմացա, որ նրանք որոշ ժամանակ անց ամուսնալուծվել են»:

Զգացմունքների իմիտացիա տեսախցիկի առջև

« Ցավոք սրտի, սա ամենաշատ հանդիպող երևույթն է»,- ասում է լուսանկարիչ Գրեթհեն Ուեյքմենը: Հաճախ ֆոտոշարքից առաջ զույգերը նայում են տասնյակ լուսանկարներ Instagram-ում , ապա փորձում են ստանալ  իրենց դուր եկած լուսանկարները` կրկնօրինակելով այլ զույգի ժեստերն ու միմիկան` կորցնելով ամենակարևորը`իրենց զույգի անկեղծությունը: Այսպիսի զույգերին հաճախ չի հերիքում փոխադարձ ձգողականությունը, քիմիան և նրանք դա կոնպենսացնում են` տեսախցիկի առաջ զգացմունքների  իմիտացիա անելով: Նրանք հաճախ ավելի հետաքրքրված են սոց.ցանցերի համար, իրենց պատկերացմամբ, իդեալական լուսանկար  ստանալու խնդրով, քան` իրենց հարաբերություներում  անկեղծ զգացմունք ունենալու: «Շատ տխուր է տեսնել նման զույգերի, ովքեր օգտագործում են միմյանց`հանրությանը ինչ որ բան ցույց տալու, «երջանիկ» զույգ ու «սիրված» մարդ ներկայանալու համար: Սովորաբար, այս զույգերը ևս երկար չեն մնում միասին: Կամ նրանց կյանքը շարունակվում է ` հանրության առաջ դեր խաղալով , ինչն, ի վերջո, ձանձրացնում է երկուսին էլ և նրանք սկսում են փնտրել իսկական զգացմունքներ»,-ասում է լուսանկարիչը:

Ֆինանսներ

Լուսանկարիչների հետ նորապսակները քննարկում են նաև ֆինանսական հարցեր: Մայամիում հայտնի  լուսանկարիչ Կարլոս Օսորիոն պատմում է. «Մի զույգի հետ մենք քննարկում էինք լուսանկարչի հոնորարը, հարսնացուն երջանիկ ժպտում էր, փեսացուն նույնպես համաձայնեց, իմ նշած գումարին, բայց երբ աղջիկը մեզ առանձին թողեց նա ասաց. «Այս հարսանիքն ինձ կսնանկացնի: Մեր բյուջեն երկու անգամ ավել է ստացվում, քան ես նախատեսել էի սկզբում»: Նրանք շքեղ հարսանիք արեցին 150 հյուրերից բաղկացած, բայց պարզ էր, որ ֆինանսների հարցում տարբեր պատկերացումներ ունեն: Հարսանիքից 6 ամիս անց զույգն ամուսնալուծվեց»:

Սարկազմ ֆոտոշարքի ժամանակ

«Ես նկարել եմ 100-ավոր զույգերի  կարող եմ ասել հաստատ, եթե նորապսակները ծաղրում են միմյանց, թեկուզ և հումորով հարսանեկան ֆոտոշարքի ժամանակ, ապա դա լավ նշան չէ: Եթե փեսացուն տեսնում է հարսնացուին հարսանեկան զգեստով և հիանալու փոխարեն ծաղրական հումոր է անում, եթե հարսնացուն համբույրի տեսարանի ժամանակ, ասում է, որ  հոգնել է փեսային համբուրելուց, ե՞րբ պետք է ես ստանամ անհրաժեշտ կադրը,  դա վերջի սկիզբն է, քանի որ յուրաքանչյուր սարկազմի մեջ ճշմարտության հատիկ կա, իսկ ժամանակի հետ այն ավելի ակնհայտ կդառնա»:

Ոչ մի շփում բանկետի ժամանակ

Եթե հարսանեկան խնջույքի ժամանակ նորապսակներից մեկը չափազանց շատ ժամանակ է անցկացնում հյուրերի հետ , իսկ մյուսը երկար ժամանակ մնում է մենակ, ապա դա նման չէ երջանիկ հարաբերությունների:  «Եթե ես խնջույքից հետո ունենում են զույգի առանձին ընդամենը մի քանի լուսանկար դա 90 տոկոս դեպքերում փաստում է, որ հոգու խորքում նրաք բացարձակ հետաքրքրված չեն իրենց ամուսնությամբ»,- ասում է լուսանկարիչ Գրեթհեն Ուեյքմենը: Հարսանիքը  չափազանց կարևոր օր է զույգի կյանքում և եթե այդ օրը նրանք հազիվ են միմյաց հետ ժամանակ անցկացնում, ապա ակնհայտ է , որ խնդիր կա` սխալ ընտրված առաջնությունների, կամ , ավելի վատ` զգացմունքների հետ:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...