Ռեյթինգներից տեղյակ չեմ, բայց Հայաստանում ամենագեղեցիկ աղջիկներն են. բացառիկ հարցազրույց Givenchy -ի ներկայացուցչի հետ (Photo)

Օրեր առաջ հատուկ հրավերով Հայաստան էր ժամանել Givenchy ապրանքանիշի տարածաշրջանի թրեյներ-դիմահարդար Վիկտորիա Դիաչենկոն՝ ներկայացնելու ապրանքանիշի S/S 2018 հավաքածուն: Հավաքածուի շնորհանդեսն անցավ ոչ ֆորմալ, ջերմ միջավայրում: «Վարդագույն նախաճաշ»  անվան ներքո ընթացող հանդիպմանը հրավիրված էր նաև Wnews.am-ը:  Մենք ոչ միայն  ծանոթացանք լեգենդար ապրանքանիշի նորույթներին, որոնք շատ շուտով ցուցադրված կլինեն նաև Rouge խանութ-սրահներում, այլև բացառիկ հարցազրույց ունեցանք   Givenchy -ի ներկայացուցչի հետ:

Վիկտորիա սա Ձեր առաջի՞ն այցն է Երևան:  

-3-րդ անգամ եմ Երևանում, բայց հիշում եմ, երբ առաջին անգամ եկա, որքան էի զարմացել: Ես չգիտեմ՝ ինչ են ասում ռեյթինգները, բայց ինձ թվում է Հայաստանում ամենագեղեցիկ աղջիկներն են: Առաջին տպավորությունը ձեր քաղաքից հենց այն էր, որ այստեղ ապրում են գեղեցիկ, կոնտրաստային արտաքինով հայուհիներ, ովքեր սիրում են անել գեղեցիկ դիմահարդարում:

-Որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք  «կոնտրաստային արտաքինով հայուհիներին»:

-Նախ ասեմ, որ շատ դրական կարծիք ունեմ,  թե ինչպես են շպարվում հայ աղջիկները: Կոնտրաստային  արտաքին ասելով նկատի ունեմ կոնտրաստային գույները` հիմնականում մուգ մազեր, մուգ աչքեր և բաց կամ միջին թխության մաշկ: Այսպիսի արտահայտիչ արտաքինը թույլ է տալիս հայուհներին պարզապես ընդգել շուրթերը կամ թարթիչները և արդեն տպավորիչ տեսք ունենալ: Մյու կողմից նրանք կարող են  թույլ տալ իրենց  ամենահամարձակ էքսպերիմենտները դիմահարման մեջ, օգտագործել վառ, անսովոր գույներ:

-Ի՞նչ կասեք 2018-ի դիմահարդարման թրենդների մասին:

– Գարուն-ամառ սեզոնի գլխավոր թրենդը հայլայթերն է, որը ստեղծում է փայլուն մաշկ, ակտուալ են աչքերի ծայրերին  արված սլաքները, ներսից մուգ ընդգծված աչքի ներքևի կոպը, փայլուն շրթներկը: Յուրաքանչյուր թրենդ պետք է փորձարկել  արտաքինից ելնելով, որքանով ես դրանով քեզ հարամարվետ զգում: Այս գարուն ես խորհուրդ կտամ փայլուն  մաշկն  և փայլուն շուրթեր:  Givenchy-ին 2018-ի նոր հավաքածուում ունի միանգամից  3 հայլայթեր, որոնք կլուծեն փայլուն մաշկի խնդիրը, իսկ փայլող շուրթեր կարելի է ստանալ մեր  հրաշալի փայլուն շրթներկով`  Gloss Interdit Vinil:

-Իսկ ո՞րն է Givenchy-ի ձեր ամենասիրած արտադրանքը: 

 -Le Rouge շրթներկը` շատ գեղեցիկ կաշվե պատյանով:  Այն չափազանց ցանկալի աքսեսուար է  յուրաքանչյուր կնոջ համար:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...