Ինչու են տղամարդիկ նախընտրում իրենցից շատ երիտասարդ կանանց (Photo)

Վիճակագրական տվյալները փաստում են, որ  40 անց միայնակ տղամարդիկ սկսում են իրենց զուգընկեր ընտրել իրենցից երիտասարդ կանանց, այն դեպքում, երբ կանայք ընտրում են իրենցից հասակակիցներին կամ տարիքով մեծերին։ Նույնը հայտնաբերվել է նաեւ  40-ից 50 տարեկանների ապահարզանների դեպքում. տղամարդիկ հաճախ երկրորդ կին են ընտրում իրենցից երիտասարդ կանանց, բացի այդ, երկարամյա ամուսնությունից հետո ավելի հաճախ են նոր ընտանիք կազմում, քան կանայք, ովքեր հայտնվում են նույն իրավիճակում։

Ինչու են տղամարդիկ բաժանվում՝ հանուն  երիտասարդ կանանց.

Պատճառ 1. Կինն իրենից շուտ է ծերացել

Խոսքը, բնականաբար, ներքին տարիքի մասին է, այլ ոչ իրական։ Ընդունված է համարել, որ տղամարդիկ կանանցից շուտ են ծերանում, սակայն խոսքն արտաքինի մասին է։ Դուք կարող եք ունենալ  35 տարեկանի արտաքին. հարթ մաշկ, գեղեցիկ կազմվածք, սակայն դրա հետ մեկտեղ պառավի պես փնփնթալ նրա ցանկացած քայլի վրա։ Երբ տղամարդն իրեն տանը հարմարավետ չի զգում, երիտասարդ զուգընկերուհուն սկսում է դիտարկել որպես լավ արկած, ում հանդեպ զգալու է կիրք, ռոմանտիկա, ադրենալին։  Ընդհանուր առմամբ, ներքին ծերությունը գալիս է այն ժամանակ, երբ դուք հարաբերություններից հանում եք անսպասելիությունը. այսինքն՝ հարաբերությունները միապաղաղ են։

Պատճառ 2. Տղամարդու մոտ արթնանում է երկրորդ երիտասարդությունը

Ասում են, որ երիտասարդ զուգընկերը կամ զուգընկերուհին լավագույն երիտասարդացնող միջոցն է. տղամարդուն «երիտասարդացնում է»  հենց նրան  ընտրելու եւ կյանքը փոխելու հնարավորությունը։ Սա կարելի է նկարագրել որպես հարմարավետության զոնայից դուրս գալու հնարավորություն եւ այն գիտակցությունը, որ ձեր կյանքը ձեր ձեռքերում է, ինչպես, օրինակ, դա  18 տարեկանում էր։ Հաճախ զույգերից մեկը գիտակցում է, որ իր երազանքներն անկատար են մնացել, իսկ ծերությունը մոտ է։ Այդ դեպքում նրան չեն կանգնեցնում ոչ պարտքի զգացողությունը, ոչ խիղճը, իսկ նոր սիրավեպն ընդունվում է որպես փրկություն՝ գնալու երազանքների հետեւից։

Պատճառ 3. Սեքսուալ կողմ

40-ից 50 տարեկանում որոշ տղամարդկանց մոտ գալիս է եւս մի ճգնաժամ, որը հոգեբաններն անվանում են սեքսուալության կորստի վախ։ Հենց այդ տարիքում էլ գալիս է տղամարդու, այսպես ասած, կլիմաքսը եւ այն գիտակցումը, թե սեքսուալ գործառույթները կարող են ընկնել, որոշ տղամարդկանց մոտ ֆոբիայի են վերածվում։ Նրանք վախենում են անկողնում իրենց անկարողունակ դրսեւորել եւ այդ վախը հաղթահարելու համար փնտրում են հակառակում համոզվելու միջոց ամենատարբեր մեթոդներով։ Այդ մեթոդներից մեկն էլ երիտասարդ զուգընկերուհին է։

Wnews.am-ը ներկայացնում է հայտնի տղամարդկանց, ովքեր բաժանվել են իրենց տարեկից կանանցից եւ իրենց կյանքը կապել  երիտասարդ կանանց հետ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ եւ Մելանիա Թրամփ

24  տարվա տարբերություն

Արմեն Ջիգարխանյան-Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա

Դերասանը 80-ը բոլորելուն պես վերջնականապես որոշեց  մաքրել անցյալը և բաժանվել ԱՄՆ-ում գտնվող իր կնոջից՝Տատյանայից, նոր կյանքը սկսելով իրենից  47 տարով երիտասարդ Վիտալինայի հետ։ Նրանց համատեղ կյանքը, սակայն, երկար չտեւեց։

Տիգրան Մնացականյան-Մարիամ Հովհաննիսյան

Դերասան Տիգրան Մնացականյանը նախորդ տարի բաժանվեց իր նախկին կնոջից՝ կյանքը կապելով իրենից 21 տարով երիտասարդ, 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի հետ։ Իր հարցազրույցում նա նշել է, որ ամուսնալուծության պատճառն իր նոր սերն է եղել։

Հրանտ Թոխատյան-Լուիզա Ներսիսյան

Դերասանների միջեւ տարիքային տարբերությունը՝ 19 տարի է։

Լուիզա Ներսիսյանը Հրանտ Թոխատյանի երրորդ կինն է։ Նրանք համատեղ ունեն մեկ դուստր՝ Լիլին։

 

Վահագն Գալստյան-Լուսինե

Վերջերս հայտնի դարձավ, որ դերասան Վահագն Գալստյանն ու Շուշան Ղազարյանը շուրջ 14 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: 40-ամյա դերասանի նոր ընտրյալը  28-ամյա Լուսինեն է:

Վահրամ Սահակյան-Զեմֆիրա Մարտիրոսյան

Հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը երկու տարի առաջ է օրինականացրել իր հարաբերությունները իրենից բավականին երիտասարդ  Զեմֆիրա Մարտիրոսյանի հետ։

Աշոտ Սարգսյան-Լիկա Սալմայան

«Ինդիվիդում քասթինգ փրոդաքշն»-ի տնօրենը տեւական ժամանակ է հանդիպում է դերասանուհի Լիկա Սալմայանի հետ, ով իրենից փոքր է 16 տարով։

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...