Ինչպես դաստիարակել ապագա արքայադուստր. Քեյթ Միդլթոնի մայրիկի խորհուրդները (Photo)

Համաձայնեք, ոչ բոլոր մայրերը կարող են պարծենալ, որ իրենց երկու դուստրերից մեկն ամուսնացել է արքայազնի հետ, մյուսը` միլիարդատերի: Մինչդեռ Անգլիայի արքայազն Հարիի կնոջ` Քեյթ Միդլթոնի  մայրը` Քերլ Գոլդսմիթը, կարող է դա իրեն թույլ տալ: Նրա ավագ դուստրը` Քեյթը, ապրում է իսկական թագավորական պալատում, իսկ կրտսերը `Պիպան, ամուսնացել է միլիարդատեր Ջեյմս Մետյուսի հետ: Միդլթոնների ընտանիքի կյանքն ուսումնասիորղ լրագրողները վստահ են, որ դրանում մեծ է հենց Քերլի դերը: Ինչպես վարորդի և տնային տնտեսուհու ընտանիքում ծնված Քերլ Գոլդսմիթը  դաստիարակեց իսկական արքայադուստրեր: Փորձենք պատասխանել այս հարցին:

Ծնվելով աղքատ ընտանիքում՝ Քեյթի մայրը, գիտեր, որ արքայազնի  դժվար թե հանդիպի: Այդպիսի տղամարդիկ սովորում են մասնավոր դպրոցներում, ապա` Քեմբրիջում կամ այլ հեղինակավոր համալսարաններում: Ավարտելով հանրակրթական դպրոցը՝ նա սկսում է աշխատել British Airways-ում որպես բորտուղեկցորդուհի, այնտեղ էլ հանդիպում է իր ապագա ամուսնուն: Նա, ճիշտ է, արքայազն չէր ու գումար էլ չուներ, բայց, միևնույն է, Քեյթի մայրը չի դադարում երազել շքեղ ու արքայական կյանքի մասին: Իսկ ինչպես հայտնի է, երազանքները վաղ թե ուշ անպայման իրականանում են:

Նախ  Քերլ Գոլդսմիթը իսկական հեքիաթի է վերածում իր դուստրերի կյանքը` կարելով նրանց համար արքայադստեր հագուստներ և կազմակերպելով փոքրիկ, բայց հեքիաթային տոներ, ապա` արքայադստեր հագուստներ է սկսում  կարել նաև այլ երեխաների համար և հիմնում  իր փոքրիկ ընտանեկան բիզնեսը. «Party Pieces»: Բիզնեսը հաջող էր ընթանում և նա կարողանում է Քեյթ Միդլթոնին  ընդունել ոչ թե հանրակրթական, այլ մասնավոր դպրոց, որն առաջին քայլն էր դեպի շքեղ ու արքայական կյանք: Շուտով Միդլթոնները ժառանգություն են ստանում իրենց տատիկից, որը Քեյթի մայրը որոշում է ծախսել ոչ թե շքեղ բնակարանի և հագուստների վրա, այլ` զավակների կրթության: Մասնավոր դպրոցներ, այնուհետև հեղինակավոր քոլեջներ  են ընդունվում նրա երեք զավակները` դուստրերն ու որդին: Նշենք, որ հեղինակավոր քոլեջում սովորելը տարեկան արժե 30 հազար ֆունտ: Աղջիկները ստանում են փայլուն կրթություն՝ դաստիարակվելով որպես իսկական լեդի , իսկ նրանց ընկերնրը Անգլիայի ամենահայտնի ընտանիքների զավակներն էին:

Ինչ վերաբերում է աղջիկների արտաքինին, ապա մայրն իր օրինակով նրանց սովորեցնում է ճիշտ սնվել, սպորտով զբաղվել: Պատահական չէ, որ Քեյթի մայրը հիմա էլ հրաշալի տեսք ունի: Ինչպես ասել է լեգենդար Կարլ Լագերֆելդը. «Նայելով Միդլթոն կանանց, կարող եմ ասել, որ  ամենասեքսուալը նրանց մայրն է»:

Ամենահետաքրքիրը, սակայն, առջևում է: Երբ Քեյթն արդեն ընդունվել էր Էդինբուրգյան համալսարան, նրա մայրը դստերը խորհուրդ տվեց չշտապել. մեկ տարի ճանապարհորդել, հանգստանալ  և հաջորդ տարի ընդունվել Սենթ Էնդրյուսի համալսարան, որտեղ, արդեն հաստատված տեղեկատվությամբ, պատրաստվում էր ընդունվել Անգլիայի արքայազն Ուիլյամը: Այդպիսով Քեյթ Միդլթոնը թողնում է Էդինբուրգյան  համալսարանը՝ մեկ տարի անց արքայազնի հետ  ընդունվելով  Սենթ Էնդրյուսի համալսարան և դանալով նախ նրա համակուրսեցին, հետո նաև կինը:

«Քեյթը հաջողությամբ կարողացավ մուտք գործել արքայական ընտանիք շնորհիվ իր հանդեպ մոր հավատի», գրում է արքայական ընտանիքի կյանքն ուսումնասիրող լրագրող  Կետի Նիչչոլը:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...