Արեք գոնե մի բան, որն անհնարին եք համարում. Օփրա Ուինֆրիի 10 մոտիվացնող մտքերը

Mandatory Credit: Photo by Jordan Strauss/Invision/AP/REX/Shutterstock (9309598ed) Oprah Winfrey poses in the press room with the Cecil B. DeMille Award at the 75th annual Golden Globe Awards at the Beverly Hilton Hotel, in Beverly Hills, Calif 75th Annual Golden Globe Awards - Press Room, Beverly Hills, USA - 07 Jan 2018

Իր կարիերան սկսելով որպես հաղորդավարուհի՝ Օփրա Ուինֆրին  գլխապտույտ հաջողությունների է հասել մեդիայի դաշտում. նա ունի սեփական կինոստուդիան, ամսագիրը՝   The Oprah Magazine,  Oprah.com կայքը, ռադիոցանց եւOWN: The Oprah Winfrey Network հեռուստաալիքը։ Նա պատմության մեջ միակ սեւամորթ կին միլիարդատերն է։

Այսօր Օփրան դառնում է 64 տարեկան։ Ներկայացնում ենք մեր ժամանակների ամենաազդեցիկ կնոջ 10 ասույթները։

1. «Այն, ինչ ձեզ տրված է Աստծո կողմից, ավելին է, քան դուք կարող եք պատկերացնել»։

2. «Արեք գոնե մի բան, որն անհնարին եք համարում, անհաջողության մատնվեք, կրկին փորձեք, երկրորդ անգամ ձեզ մոտ ավելի լավ կստացվի։ Միակ մարդը, ով անհաջողություն չի ունենում, նա է, ով միանգամից չի ձգտում մեծ բարձունքների»։

3. «Ուզում եմ բոլոր աղջիկներն իմանան, որ հորիզոնում նոր օր է եւ այդ արեւածագը կգա անհավանական եւ ուժեղ  կանանց, ինչպես նաեւ տղամարդկանց շնորհիվ , ովքեր պայքարում են, որ  կանայք առաջնորդ դառնան եւ այլեւս ոչ ոք չասի՝ «Ես եւս եղել եմ սեքսուալ բռնության զոհ»։

4. «Կյանքի իմաստը նրանում է, որ դառնաք այն մարդը, ով ճակատագրով պետք է դառնայիք»։

5. Այնտեղ, որտեղ չկա պայքար, չկա նաեւ հաղթանակ»։

6. «Շրջապատեք ձեզ այն մարդկանցով, ովքեր հետագայում կօգնեն ձեզ հասնել բարձունքների»։

7. «Կիրքը գալիս է այն ժամանակ, երբ դուք անում այն, ինչը սիրում եք։ Երբ կիրք եք տածում, կարող եք աշխատել ամբողջ գիշեր։ Կիրքը վառվող ուժ է, որը անհրաժեշտ է հաջողության համար։ Գտեք ձեր կիրքն ու ձեր կյանքը նվիրեք դրա իրականացմանը եւ իրականում կարեւոր չէ, թե որքան ժամանակ դա կխլի ձեզանից»։

8. «Ես չեմ հավատում անհաջողություններին։ Չկա որեւէ անհաջողություն, եթե վայելել եք պրոցեսը»։

9. «Վստահեք ձեր ներքին ձայնին, դա կյանքում ամենաիմաստունն է»։

10. «Ինչ եք տեսնում ապագային նայելով, դա կարեւոր է, չէ որ տեսնում եք այն, ինչ ցանկանում եք։ Երբ նայում եք ձեր ապագային, արդյո՞ք ձեր աչքերն այրվում են, եթե այո, ուրեմն դա այն է, ինչ պատրաստվում եք ստանալ։ Այն, ինչ տեսնում եք, դա էլ ստանում եք։ Սկսեք տեսնել նրան, ով ուզում եք դառնալ»։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...