Ինչ են ձեր նախընտրած զարդերը պատմում ձեր մասին (Photo)

Կնոջ նախընտրած զարդերը ոչ միայն խոսում են նրա ճաշակի, այլեւ՝ բնավորության մասին։ Որեւէ անծանոթ միջավայրում հայտնվելիս՝   ընտրած զարդերի շնորհիվ շրջապատը կարող է պատկերացում կազմել ձեր մասին։

Մեծ ականջօղեր.

Կանայք, ովքեր նախընտրում են խոշոր ականջողեր, որպես կանոն, ինքնավստահ են, սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Նրանք լուրջ են, վճռական, եւ հաճախ ստեղծագործ, ունեն ոճի սեփական զգացումը։ Նման տեսակի կանանց չեն վախեցնում կյանքի դժվարությունները. ցանկացած իրավիճակից նրանք հպարտորեն են դուրս գալիս։

Ձեռագործ զարդեր.

Եթե նախընտրում եք ձեռագործ զարդեր, ապա ակնհայտ ձգտում եք բացառիկ օրինակների, որոնք միակն են կամ սահմանափակ արտադրությամբ։ Դրանց օգնությամբ դուք արտահայտում եք սեփական անհատականությունը։ Դուք չեք սիրում դառնալ ամբոխի մասը եւ ձգտում եք առանձնանալ։

Հնաոճ զարդեր.

Եթե սիրում եք կրել ձեր տատիկի կամ ընտանիքի որեւէ տարեց անդամի պատմություն ունեցող զարդերը, ուրեմն ավանդապաշտ եք։ Հին զարդերը միշտ պատմություն ունեն, ինչը ձեզ դուր է գալիս։ Բացի այդ, ձեզ դուր է գալիս մարդկանց պատմել, թե ինչու է այս կամ այն իրը յուրահատուկ, ունիկալ։ Դուք սիրում եք հետազոտել ձեր ընտանիքի պատմությունը, արմատները։

Փոքրիկ ականջօղեր.

 

Նման զարդերը նախընտրում են թեթեւ եւ ակտիվ մարդիկ։ Նրանք լի են էներգիայով եւ կյանքին լավատեսորեն են նայում։ Նրանց համար դժվար չէ հինգ րոպեում հավաքվելն ու հանդիպման գնալը կամ անսպասելի որոշումներ կայացնելը։ Հաճախ նման մարդիկ համեստ են, սակայն դրա հետ մեկտեղ շփվող, բարի շրջապատի հանդեպ։

 

Ոսկյա զարդեր.

Մարդիկ, ովքեր ընտրում են ոսկին, բավականին կոնսերվատիվ հայացքներ ունեն։ Նրանք հավասարակշռված են, սիրում են առաջինը լինել ամենուր, գիտեն իրենց գինը, էմոցիոնալ են եւ ակտիվ։

Դասական էլեգանտ ոսկյա զարդերն ընդգծում են այն նախընտրողների խստությունը, այն դեպքում, երբ վառ թանկարժեք քարերով զարդերը խոսում են այն մասին, որ ձգտում եք ուշադրություն գրավել։

Արծաթյա զարդեր.

Արծաթյա զարդերը նախընտրում են հիմնականում զուսպ, ստեղծագործ մարդիկ, որոնց առանձնացնում է ռոմանտիզմն ու  բարությունը։ Արծաթ կրողների թվում շատ են ռեալիստները, ովքեր կյանքի հանդեպ ունեն ռացիոնալ մոտեցում։

Կարեւոր է նաեւ ուշադրություն դարձնել քարերին. թափանցիկ քարեր նախընտրողները լավատես են, իսկ ոչ թափանցիկ քարերով զարդեր նախընտրողները հակված են փնտրել սեփական թերությունները։

Բրոշեր.

Օրիգինալ բրոշերն ընտրում են նորաձեւության սիրահարները, ովքեր չեն վախենում էքսպերիմետներից եւ իրենց անկրկնելի ոճն ընդգծելուց։ Նրանք շփվող են, վառ, յուրաքանչյուր իրավիճակում սիրում են ուշադրոթյուն գրավել։

 

Մարգարտյա զարդեր.

 

Մարգարտյա զարդեր կրողները ռոմանտիկ եւ երազող են։ Նրանք այցելում են թատրոն, ցուցահանդեսներ, գրքեր են կարդում եւ մարդկանց մեջ գնահատում են ազնվությունը։ Մարգարիտ նախընտրող կանայք համեստ են, գրավիչ, ավանդապաշտ, սիրում են դասականությունն ու էլեգանտությունը։

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...