Որ տարիքից կանայք պետք է դադարեն կրել նեղ ջինսեր և երկար վարսեր (Photo)

Մեծ Բրիտանիայում անցկացված  սոցիալական հարցման արդյունքերը Wnews.am-ի խմբագրությանը  ստիպեց կասկածել, որ հարցմանը մասնակից 2 000  անգլիացիները ադեկվատ են եղել:

Հարցման արդյունքների համաձայն 46 տարեկանից բարձր կանայք պետք է դադարեն ունենալ երկար վարսեր, իսկ 47-ում մոռանանան նեղ տաբատներ կրելու մասին:  Բայց սա դեռ ամենը չէ:

Ըստ արդյունքերի` 38-ից հետո անհեթեթ է մտածել դաջվածք անելու մասին, իսկ 34-ից հետո կանայք պետք է դադարեն սելֆի անել: 44 տարեկան կանայք չպետք է ակումբներ գնան, իսկ 45-ից հետո՝ երաժշտական փառատոնների:

Հարցմանը մասնակից անգլիացիները, թերևս, ծանոթ չեն 78-ամյա դերասանուհի  Ջեյն Ֆոնդային:   Տաբատները նրան  ավելի շատ են սազում, քան շատ ու շատ 25-ամյա աղջիկների:

Կամ եբևէ չեն լսել Քիմ Քարդաշյանի մասին: 36-ամյա Քիմն ամենաշատ սելֆի անող կանանցից է և , ինչպես երևում է տարիքը նրան չի խանգարում:

Հարցման մասնակիցները չեն լսել նաև 70-ամյա դերասանուհի Հելեն Միլերի մասին, ով բոլորովին վերջերս որոշեց դաջվածք անել:

Էլ չենք խոսում 4 թոռնիկների տատիկ, 87-ամյա մոդել   Դաֆնա Սելֆի մասին: Գրեթե մեկ դար ապրած տատիկի ճերմակ, երկար  վարսերը դարձել են նրա այցեքարտը: Պատահական չէ, որ Դաֆնան նկարահանվում է հայտնի բրենդների lookbook-երում և նորաձևության ցուցադրություններում:

Միգուցե իսկապես տարիքի հետ սկսում ես հասկանալ, որ ավելի լավ է ժամանակն անցկացնել տանը՝ հարազատներով շրջապատված, բայց պնդել, որ 44-ից հետո չի կարելի ակումբ գնալ անհեթեթություն է, յուրաքանչյուրն ինքն է  որոշում ինչպես անցկացնել իր ժամանակը: Իսկ այ  երաժշտական փառատոնների հետ բացարձակ համաձայն չէնք, ի վերջո նույն փառատոններում հնչում են «Rolling Stones», Բոբ Դիլան,  «The Who», Փոլ Մաքքարթնի երգերը, ովքեր վաղուց անցել են 45-ի շեմը:

Ընդհանրապես, կանանց տարիքի վերաբերյալ նախապաշարմունքերը շատ են և չարժե ուշադրություն դարձնել  դրանց: Երբեք ուշ չէ էքսպերիմենտներ անել արտաքինի հետ, սովորել նորն ու  սիրել ինքդ քեզ:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...