Ընտրեք լուսանկարի տղամարդկանցից մեկին եւ մենք կասենք՝ որ տիպի տղամարդիկ են ձեզ համապատասխանում

Wnews.am-ն առաջարկում է այս թեստի միջոցով պարզել՝ որ տիպի տղամարդիկ են ձեզ համապատասխանում։

Ընտրեք այս լուսանկարում պատկերված տղամարդու կերպարներից մեկին եւ իմացեք՝ որն է ձեզ համապատասխանում։

  1. Քեզ ավելի շատ համապատասխանում են «տղամարդ-հայրիկները», որովհտեւ դու ինքդ էլ դասվում ես «կին-աղջիկ» կերպարին, ում առաջին հերթին պետք է հոգատարություն եւ ուշադրություն։ Քո պահվածքը հաճախ կարելի է անվանել փոփոխական, որովհետեւ երբեք չգիտես՝ ինչ ես հաստատ ուզում։

Զգալով տղամարդկանց ուշադրության պակաս, դու քմահաճ ես դառնում եւ նյարդային, ինչն էլ իր հերթին բերում է հարաբերությունների անկման։ Քեզ սիրված ու ցանկալի զգալու համար պետք է ընտրես այնպիսի տղամարդու, ով կարող է իր վրա պատասխանավություն վերցնել, ինչպես նաեւ լուծել քո բոլոր խնդիրները։ Նման գիծ ունեն հենց «տղամարդ հայրիկները»։

 

2. Քեզ համապատասխանում է «տղամարդ-երեխա»-ն  եւ «կոմպլեքսավորված տղամարդը»։ Դու ինքդ դասվում ես «կին-մայր» տեսակին, ով իր գերխնդիրն է համարում բոլորին եւ միշտ պետքական լինել։

Ողջ ազատ ժամանակը դու փորձում ես ընձեռել մտերիմ մարդկանց, ովքեր, ինչպես ենթադրում ես, չեն կարող առանց քո հոգատարության ու պաշտպանության։ Քո նվիրվածության, համբերատարության տակ թաքնված է բոլոր մտերիմներիդ հնազանդեցնելու ենթագիտակցական ցանկությունը։ Այդպիսով քեզ համար իդեալական կարող է լինել այն տղամարդը, ով ուրախությամբ կընդունի կնոջ դոմինանտությունն ընտանիքում եւ պատրաստ կլինի նրան ենթարկվել անգամ մանրուքներում։

 

 

3.Դու ինքնաբավ եւ անկախ կին ես, ով ունի իր սեփական կարծիքը կյանքի բոլոր իրավիճակների համար, այդ պատճառով էլ ամենից շատ քեզ համապատասխանում է «անկախ տղամարդու» տեսակը։ Տղամարիկ ընդունում են քեզ որպես գրավիչ, ամբիցիոզ կնոջ, իսկ նման կանանցից նրանք հաճախ վտանգ են զգում։ Տղամարդկանց մեծամասնությունն ի վիճակի չէ քեզ համապատասխանել, որովհետեւ սովոր չեն իրենց երկրորդ կեսին այդքան ազատություն տալ։ Բացի այդ, նրանք ուզում են լուրջ հարաբերություններ պատասխանատվության կոնկրետ մակարդակով։

Քեզ երջանիկ կյանքի համար պետք է ազատ հարաբերություն անձնական տարածքի եւ ժամանակի փոխադարձ հարգանքով։ Նման հարաբերությունները կարող ես կառուցել միայն խելացի, անկախ տղամարդու հետ, ով կիսում է ժամանակակակից հայացքներդ սիրային հարաբերությունների վերաբերյալ։

 

 

4.Քանի որ դու դասվում ես «կին-քույր» կերպարին, հեշտությամբ ընդհանուր լեզու կարող ես գտնել «տղամարդ-երեխայի» հետ, ով պատրաստ կլինի քեզ հետ կիսել կյանքի բոլոր իրավիճակները։ Քեզ համար կարեւոր է զուգընկերոջ հետ զգալ հետաքրքրությունների ընդհանրությունը, ինչպես նաեւ նրա՝ քեզ հետ հնարավորինս երկար միասին անցկացնելու ձգտումը։

Ենթագիտակցորեն դու ձգտում ես տղամարդու համար լինել անփոխարինելի՝ դրսեւորելով ինչպես սիրուհու, այնպես էլ լավագույն ընկերոջ դերում, ով միշտ պատրաստ է օգնության գնալ եւ տալ արժեքավոր խորհուրդ։ Քո ընտրյալից էլ նույնն ես ակնկալում։

Նման հարաբերություններ կարող ես կառուցել «տղամարդ-երեխայի» հետ, ով քո մեջ կտեսնի «քրոջ» եւ պատրաստ կլինի նպաստել հարմոնիկ հարաբերությունների զարգացմանը։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...