Եթե հաճախ եք ձեր անձնականով կիսվում սոց. ցանցերում, ապա հոգեպես հիվանդ եք. հետազոտություն

Անընդմեջ սոց- ցանցերում անձնական հարաբերությունների մասին գրառումներ անելը անառողջ հոգեբանության մասին է խոսում: Սա փաստում են հոգեբանները:

Մենք բոլորս էլ սոց. ցանցերում ունենք ընկերներ, ովքեր անընդմեջ հրապարակում են իրենց անձնական հարաբերությունների մասին նկարներ, գրառումներ եւ սա  շատերիս է ձանձրացնում։ Տպավորություն է, որ նրանք անընդհատ կարիք ունեն հաղորդել իրենց յուրաքանչյուր ժամադրության մասին։ Կան նաեւ  ընկերներ, ովքեր պարտադիր են համարում հրապարակել լուսանկար մարզասրահից, թե ինչ են կերել եւ ուր են գնացել։ Եվս մի ընկեր, ով իր էջում միշտ բողոքում է կյանքից կամ հիանում դրանով, դա եւս ձանձրացնում է, բայց ամենաշատը մարդկանց զայրացնում է մշտական փոստերը հարաբերությունների մասին։ Գուցե այդ մարդիկ այդքան էլ  վստահ չեն իրենց հարաբերություններում եւ  պետք է անընդհատ փաստեն դրանց մասին, որպեսզի հավատան, որ ամենն իրական է։

Բոլորս ենք տեսել հանրային սիրային խոստովանություններ, բայց չէ՞ որ գաղափարը հետեւյալում է՝ այն հասցնել սիրելիին։ Եթե ուզում եք ձեր զուգընկերոջը սիրային նամակ գրել, ինչու՞ դա անձնական նամակով չանել, ամենեւին էլ պարտադիր չէ անձնականը՝ հանրային դարձնել։ Այդպիսով տպավորություն է, որ դուք ավելի շատ հետաքրքրված եք like-երով եւ մարդկանց կարծիքով, քան ձեր զուգընկերոջ արձագանքով, ինչը տխուր է։

 

Համաձայն Լոնդոնի Բրունելյան համալսարանի հետազոտության, մարդիկ, ովքեր անընդմեջ իրենց էջում  նման բնույթի  հրապարակումներ են անում, տարված են իրենցով եւ տառապում են նարցիսիզմով։ Բացի այդ, հետազոտությունն ապացուցում է, որ նման մարդիկ այդքան էլ ինքնավստահ չեն։ Նրանք իրենց հարաբերությունների մասին ինֆորմացիա են հրապարակում, որպեսզի այդպիսով հաստատում ստանան ընկերներից՝ լայքերի տեսքով։

Բժիշկ Տարա Մարշալն ասում է. «Չնայած նրան, որ մեր հետազոտությունը ցույց է տվել, որ նման հրապարակումները շատ հավանության են արժանանում եւ այդպիսով հրապարակողներն բավարարված են իրենց զգում, բայց շատ հավանական է, որ համացանցային ընկերներն այդպիսով իրենց աջակցությունն են հայտնում՝ չնայած դա նրանց ամենեւին էլ դուր չի գալիս»։

Մարդկանց դուր են գալիս անկեղծ ու ինքնաբուխ գրառումները, բայց այ Շեքսպիրից  «թխած » սիրո խոստովանությունները բարկացնում են: Եթե անգամ դուք որոշել եք սեր խոստովանել հանրայնորեն, արեք դա անկեղծ, ձեր սեփական խոսքերով, եղեք օրիգինալ: Մի գողացեք ուրիշի մտքերը: Դա չափազանց տխուր է:

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...