5 ժեստ, որոնք մատնում են քաղաքական գործիչներին (Photo)

Մարդ կարող է ստել, սակայն վերահսկել իր ժեստերն ու միմիկան, որոնք հեշտությամբ մատնում են սուտը, չնայած  ոչ բոլորն են ունակ դրան։

Հենվելով Ալան Պիզի հետազոտությունների վրա, ով համարվում է «մարմնի լեզվի վարպետ», մենք ներկայացնում ենք ժեստեր, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե ինչ է մարդը մտածում այդ պահին։ Այսպիսով Wnews.am-ը ներկայացնում է ժեստերի լեզուն՝ քաղաքական գործիչների օրինակով։

Միանշանակ ինքնավստահություն. կարելի է հավատալ

Այս ժեստը ցույց է տալիս, որ մարդուն պետք է հավատալ. այս ժեստը ցուցադրողները հարյուր տոկոսով վստահ են իրենց ասածներերում։

Ցուցադրում է ինքնավստահությունը տվյալ իրավիճակում

Ոչ, սա մասոնական խորհրդանիշ չէ։ Այս դիրքը վկայում է ինքնավստահության եւ անգամ գերազանցության համոզմունքի մասին։

Ձեռքերը «կողպած», բութ մատները դեպի վեր-սեփական անձի վրա մեծ վստահություն

Երբ  մատները կողպած են, իսկ բութ մատները վեր, նշանակում է տվյալ անձը ինքնավստահ է եւ բարձր կարծիք ունի իր մասին։

Ձեռքը՝ կրծքին

Ժեստ, որն օգտագործում են համոզիչ թվալու համար

Լռիր, զսպի’ր քեզ.

Այս ժեստով մարդն ասես փակում է իր բերանը, որպեսզի չցուցադրի, թե որքան քննադատաբար է տրամադրված կամ համամիտ չէ ասվածի հետ։ Երբեմն մարդիկ այս ժեստը փոխարինում են պարզապես շուրթերն իրար սեղմելով։ Եթե ձեր զրուցակիցը զրույցի ժամանակ սեղմել է շուրթը կամ ծածկել բերանը մատներով, իմացեք, որ նա ձեզ հետ համաձայն չէ, սակայն կառավարում է էմոցիաները։

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...