Վաչեի կնոջ Just Black հավաքածուն և հայտնի հյուրերը (Photo)

Հայկական նորաձևության ոլորտում երեկ տեղի ունեցավ  Just Black նոր կոնցեպտուալ բրենդի առաջին հավաքածուի ցուցադրությունը, որի ընթացքում ներկայացվեց  42 լուք՝ ամբողջությմաբ սև գույնի մեջ:

Just Black բրենդը հիմնադրվել է 2017 թվականին Գայանե Մանուկյանի կողմից, ում համար ոգեշնչման աղբյուրը սևն է, որն իր մեջ համախմբում է բնության բոլոր գույները՝ առաջացնելով տարաբնույթ զգացմունքներ: Բրենդի ստեղծարար թիմի նպատակն է սև գույնը մատուցել նորովի և փոխել գույնի մասին ընկալումներն ու կոտրել առկա կարծրատիպերը:

Հայակական նորաձևության մեջ այն առաջին բրենդ է, որը ներկայանում է ամբողջապես և բացառապես սևի տարբեր երանգների լուքերով՝ հագուստից մինչև աքսեսուարներ նախատեսված տղամարդկանց, կանանց և երեխաների համար:

Բրենդի գաղափարախոսությունն է օգտագործելով սևի խորհրդավոր և ուժեղ երանգները՝ միավորել անցյալը, ներկան ու ապագան: Կրելով այս գաղափարախոսությունը՝ Just Black բրենդի ստեղծարար թիմը հավաքածուի մեջ դետալային անդրադարձ է կատարել հայի ազատատենչ ու պայքարող ոգուն, որի հիման վրա ստեղծվել է «Պատրոնդաշ» շարքը և «Ավրորա» նախագիծը, որին ի պատիվ հավաքածուն ներառում է համանուն միակ սպիտակ զգեստը, որպես հայի ինքնության վերածննդի և նոր սկզբի խորհրդանիշ:

Just Black բրենդը ծնվել է Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորում և ներկայացնում է մեր մայրաքաղաքի տրամադրությանն ու ճաշակին բնորոշ քաղաքային լուքեր:

Լուսանկարները՝ Հրաչյա Ոսկանյանի

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...