Ամենը «Միսս աշխարհ»-ի մասին, որին նոյեմբերին մասնակցելու է Լիլի Սարգսյանը

Սեպտեմբերի 24-ին «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը։

Շնորհիվ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կազմոմիտեի ջանքերի, 17-ամյա գեղեցկուհին պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն է ներկայացնելու «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթում։

Մենք արդեն ներկայացրել ենք մրցույթում Լիլիի մրցակիցներին։ 

Իսկ այժմ կներկայացնենք  «Միսս աշխարհ» մրցույթի պատմությունը։

«Միսս աշխարհ»-ը աշխարհում գեղեցկության մրցույթների խոշոր քառյակում է, որում ներառված են նաեւ «Միսս տիեզերք», «Միսս Ինթերնեշնլ», «Միսս Երկիր» մրցույթները։

«Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթը ծագել է1951թ. Մեծ Բրիտանիայում Էրիկ Մորլիի շնորհիվ։

Սկզբում մրցույթին մասնակցում էին միայն հրավիրված մոդելներ, որից հետո ձեւավորրվեց մասնակիցների ընտրության «Միսս աշխարհ»-ի արտոնությունը։   Մինչեւ կյանքի վերջ մրցույթի անփոխարինելի ղեկավարը եւ ժյուրիի նախագահը Էրիկ Մորլին էր, իսկ սկսած 2000 թվականից նրա կինն է՝ Ջուլիա Մորլին, ով կազմկոմիտեի համանախագահն է։

Առաջին երկու տարիներին մրցույթին մասնակցում էին մեծ մասամբ անգլուհիներ։ Օրինակ՝ 1951 թ. մրցույթին մասնակցում էր 26 գեղեցուհի, որոնցից 21-ը Մեծ Բրիտանիայից էին։

«Միսս աշխարհ 1953» Դենիս Պերիերը, ով ներկայացնում էր Ֆրանսիան

 

«Միսս աշխարհ»-ը ամենահայտնի գեղեցկության մրցույթներից է ամբողջ աշխարհում։ Շոուին հետեւում են ավելի քան  200 երկրի հեռուստադիտողներ։

Մրցույթն ի սկզբանե կազմակերպվում էր որպես լողազգեստներով գեղեցկուհիների փառատոն եւ սկսեց «Միսս աշխարհ» կոչվել միայն բրիտանական մամուլի շնորհիվ։ Ի սկզբանե այն պլանավորված էր լինել մեկանգամյա միջոցառում։ Իմանալով «Միսս Տիեզերք 1952» մրցույթի մասին՝ Էրիկ Մորլին որոշեց իր մրցույթը եւս ամենամյա դարձնել։

Հանրության առջեւ բիկինիներով երիտասարդ մոդելների ներկայանալը բացասական արձագանք էր առաջացնում, ուստի  որոշվեց, որ մոդելնեը պետք է բեմ դուրս գան ավելի համեստ լողազգեստներով։

1959 թ. BBC-ն սկսեց հեռարձակել մրցույթի եզրափակիչ շոուն, որի շնորհիվ էլ այն էլ ավելի ճանաչված դարձավ։

1980-ականներից սկսած պայքարում ավելացան ինտելեկտուալ թեստերն ու ստեղծագործական հանձնարարությունները։

«Միսս աշխարհ» մրցույթի հաղթողն ավանդաբար մեկ տարի ապրում է Լոնդոնում՝ բարձրաշխարհիկ հասարակությանը ներկայանալով ամենանորաձեւ զգեստներով, ինչպես նաեւ ճանապարհորդում է տարբեր երկրներով բարեգործական նպատակներով։

Մրցույթի անցկացման պամության մեջ վեց անգամ հաղթող է ճանաչվել Վենեսուելայի ներկայացուցիչը։

Սկսած դեկտեմբերի 2016թ. դեկտեմբերից հաղթողի տիտղոսը պատկանում է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ 20-ամյա Ստեֆանի Դել Վալյեին։

Այս տարի մրցույթը տեղի է ունենալու Չինաստանի Սանյա քաղաքում։ Մրցույթի եզրափակիչ շոուն նոյեմբերի 18-ին է։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...