Մի եղիր կին, ում տղամարդ է պետք, եղիր կին, ով պետք է տղամարդուն

Երբեմն կյանքի տարբեր իրավիճակներից մենք միանգամից դաս չենք քաղում՝ հատկապես, երբ դա վերաբերում է սիրուն, որը հաճախ ստիպում է ամեն ինչին վարդագույն ակնոցներով նայել։

Իհարկե, սիրո մասին կարելի է անդադար խոսել, հոգեբանական վերլուծություններ անել, բայց ամենակարեւորը՝ պետք է դրանից դասեր քաղել։

Սիրելիս հիշեք  այս երեք պարզ կանոնների մասին.

1. Ոչ ոքի չի կարելի ստիպել սիրել ձեզ։ Միակ բանը, որ կարող եք անել՝ լինել այնպիսին, ում կարելի է սիրել, մնացած ամեն ինչ կախված է դիմացինից։ Որքան էլ փորձեք սիրել ու հոգ տանել մեկի մասին, դա նրա մոտ փոխադարձ զգացմունքներ չի առաջացնի, բայց չէ՞ որ աշխարհի վերջը չէ։

Եղեք ձեր լավագույն տարբերակը, որպեսզի մյուսները ձեզ սիրելու հազարավոր պատճառներ ունենան։

«Մի եղիր կին, ում տղամարդ է պետք, եղիր կին, ով պետք է տղամարդուն»։

 

2. Յուրաքանչյուրը յուրովի է սիրում ու դա փոխանցում այնպես, ինչպես ունակ է, այլ ոչ թե ինչպես մենք ենք սպասում։

Յուրաքանչյուրն իր զգացմունքները յուրովի է արտահայտում։ Չի կարելի ասել՝ ինչպես պետք է սիրել։ Սերը մարդու հոգու արտացոլումն է։ Սովորեք այն ընդունել այնպիսին, ինչպիսին կա, գնահատեք դա եւ շնորհակալ եղեք։

3. Առանց պայմանների սերը պետք է լինի ոչ միայն մյուսների, այլ ինքներդ ձեր հանդեպ։

Մենք ունակ ենք սիրել որոշակի պայմաններում, ունակ ենք դատել ու քննադատել, սակայն երբ դադարենք դա անել, կարող ենք զգալ իրական սերը։ Իսկ դա պետք է սկսել հենց մեզնից. սովորեք սիրել ինքներդ ձեզ՝ անկախ ամեն ինչից, հետո նոր կսիրեք մյուսներին։

 

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...