«Հայաստանում նորաձևության մասին պատկերացումները շատ տարբեր են իրականությունից». փարիզաբնակ դիզայներ Արմինե Օհանյան (Photo)

Paris Fashion Week-ի շրջանակներում իր հավաքածուն ներկայացրած հայ դիզայներ Արմինե Օհանյանին Wnews.am-ն արդեն անդրադարձել է:  Արմինեն  Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է:   2016-ին հաղթելով Փարիզում անցկացվող  “E-Fashion Awards” հեղինակավոր  մրցույթում `նրա առաջ բացվեցին բարձր նորաձևության դռները:  Այժմ դիզայները  ապրում և ստեղծագործում է Փարիզում:  Wnews.am– ին տված հարցազրույցում Արմինե Օհանյանը պատմել է փարիզյան կյանքի, fashion ինդուստրիայի գաղտնիքների, բարձր նորաձևության  աշխարհում իր հաղթանակների ու հիասթափությունների մասին:

-Արմինե ծանոթանալով ձեր աշխատանքային կենսագրությանը, նկատեցի, որ ամեն բան սկսվել է Հայասատնում, բայց ի տարբերություն այլ հայ դիզայների, դուք դրանով չսահամափակվեցիք ու հիմա մասնակցում եք հեղինակավոր fashion week-երին: Ինչպե՞ս ծնվեց Ձեր մեծ սերը նորաձևության հանդեպ:

6 տարեկանում  սկսեցի հաճախել արվեստի  դպրոց, հենց այդ ժամանակ էլ ծնվեց սերը նորաձևության հանդեպ: Սկզբում, իհարկե,  ոչ թե նորաձևությունն էր ինձ ոգեշնչում, այլ արվեստը, ես անընդհատ նկարում էի և մանկության ամենավառ հիշողություններս կապված են նկարչության և արվեստի հետ:  Դեռ այդ ժամանակ գիտեի, որ ուսումս շարունակելու եմ արվեստի ոլորտում: Իհարկե, ծնողներիս աջակցությամբ, ովքեր հետևում էին շատ լրջորեն իմ առաջընթացին: Դպրոցս ավարտելուց հետո անմիջապես ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա  հագուստի մոդելավորման բաժին և այդտեղից դրվեց իմ ապագա  հաջողությունների և գեղագիտական ճաշակի ձևավորման հիմքը:

– Ծանոթանալով համաշխարհային նորաձևության աշխարհին ներսից, փոխվե՞ց Ձեր վերաբերմունքը դրա հանդեպ:

Այո,  իհարկե փոխվեց , քանզի Հայաստանում նորաձևության մասին պատկերացումները շատ տարբեր են իրականությունից: Շատերը կարծում են, որ նորաձևության մեջ  բարձրունքների կարելի է հասնել միայն մեծ գումարների առկայության դեպքում, բայց իմ կարծիքով հատկապես Եվրոպայում տաղանդը շատ է գնահատվում:  Այստեղ ցանկության և աշխատասիության միաձուլման արդյունքում ամեն ինչ հնարավոր է դառնում: 

– Կպատմե՞ք Armine Ohanyan բրենդի մասին:

Իմ անունը կրող ARMINE OHANYAN  նորահայտ բրենդը ստեղծվեց Փարիզում   E-Fashion Awards նորաձևության համաշխարհային միցույթում հաղթելուց անմիջապես հետո: Ստեղծում եմ և’ կանացի, և’ տղամարդու դիզայներական հագուստ: Սեպտեմբերին ապրանքանիշը կներկայացվի  համաշխարհային showroom-երում  տարբեր երկրներում՝ Տոկիո, Նյու-Յորք, Լոնդոն և այլն:

– Ովքե՞ր են ARMINE OHANYAN-ի  հաճախորդները:

Ապրանքանիշի հաճախորդները հիմնականում արվեստի աշխարհի ներկայացուցիչներ են` դերասաններ,  երգիչներ, բլոգերներ և ընդհանրապես օրիգինալ և կրեատիվ մարդիկ, ովքեր իրենց ուրույն ոճն ունեն և ցանկանում են տարբերվել իերնց ինքնատիպ   look-երով:

– Ի՞նչ համագործակցություններով, հաղթանակներով , fashion աշխարհում հեղինակավոր անձանց հետ հանդիպումներով եք դուք հպարտանում ամենաշատը:

Ամենաշատը հպարտանում եմ մրցույթի  առաջին տեղ գրավելու փաստով, հատկապես նորաձևության մայրաքաղաքում ՝ Փարիզում:  Եվ , ընդհանրապես,  իմ անցած ճանապարհով:

– Ի՞նչ պետք է առաջին հերթին  իմանա  դիզայները, ով պատրասվում է ոտք դնել համաշխարհային նորաձևության աշխարհ:

Մրցակցությունը շատ մեծ է և հիասթափություն կարող է  շատ խորը լինել:  Միայն տաղանդի առկայությունը շատ քիչ է համաշխարհային նորաձևություն մուտք գործելու համար:  Մարքեթինգ և  PR մենեջերի դերը ի դեպ ահռելի է և անբաժան մաս է կազմում   fashion ինդուստրիայում:  Ամեն դեպքում պետք է հաշվի առնել ու համակերպվել նորաձևության կանոնների հետ: 

 

-Մեր ժամանակներում, երբ ոճերը խառնվել են ու հստակություն չկա նորաձևության մեջ, ո՞վ է Ձեր պատկերացմամբ ոճային մարդը:

Ոճային մարդն իր ներաշխարհը հագուստի միջոցով արտահայտող մարդն է , ով ոչ թե հետևում է նորաձևության վերջին տենդենցներին ու նորաձևության զոհ է, այլ իր ինքնատիպ ոճն ու ապրելակերպն ունի : Ոճը ոչ միայն հագուստի հետ է ասոցացվում , այլ առաջնահերթ ապրելակերպ է:

-Կպատմե՞ք Ձեր վերջին` Evolution հավաքածուի մասին:

Այն ոգեշնչված է բնությունից, Evolution հավաքածուն ներկայացնում է խորը սառնաշունչ ձմեռվա անցումը գարնան, երբ բնությունը  նոր շունչ և գույներ է ստանում:  Էվոլյուիան ներկայացված է բնության տարբեր եղանակների անցման միջոցով: Ամեն սիլուետ որոշակի բնության տարր է ներկայացնում ՝ սառույց, բյուրեղացում, ձյուն և այլն:

Ես օգտագործում եմ նոր տեխնոլոգիաներ իմ հավաքածուների մեջ՝  3D  priting՝ այսինքն որոշ էլեմենտներ տպագրվում և ստեղծվում են 3D  տպագրության արդյունքում: Հավաքածուն միքս է, առկա է  և’ տղամարդու, և’ կանացի հագուստ: Կտորները նույնպես ստեղծվում են հատուկ էֆեկտների միջոցով և ձեռքի աշխատանք են հիմնականում : Այն  Haute Couture New Generation  հավաքածու է:

– Մասնակցել եք մի շարք հեղինակավոր նորաձևության շաբաթների: Ի՞նչն է տպավորվել, դուր եկել ներկայացվող ցուցադրություններում:

Տպավորիչ է տեսնել պրոֆեսիոնալ մարդկանց միավորումն ու աշխատանքը՝ համաշխարհային fashion week կազմակերպելու համար: Տեսնել ամենահայտնի ամսագրերի ներկայացուցիչներին, հայտնի մարդկանց հետ շփվել , այդ փորձով փոխանակվել և մաս կազմել բարձր նորաձևության անկրկնելի աշխարհին:

-Ի՞նչ գիտեք հայաստանյան նորաձևության մասին, ի՞նչ փուլում է այն Ձեր կարծիքով:

Հետևում եմ շատ հայաստանյանը: Կարծում եմ տարբերությունն ահռելի է: Գիտեմ, որ սկսվել է կազմակերպվել   Yerevan Fashion Week, բլոգգերների առկայություն եմ նկատում  fashion ասպարեզում: Իրոք որ առաջընթացը նկատելի և գովելի է:

– Ձեր կայքում կարդացի Née en Arménie, mes créations sont nourries de mon histoire et de toute la richesse de ma culture: Այ ինչպե՞ս է հայուհի լինելը կամ հայկական մշակույթը արտահայտվում Ձեր հավաքածուներում:

Յուրաքանչյուր արվեստագետի աշխատանքներում գենետիկ գիծը միշտ էլ արտահայտվում է :  Հայկական մշակույթը իմ անձի մի մասն է կազմում և հավաքածուներս ստեղծելիս ,բնականաբար, իմ մշակույթի և իմ անցած ճանապարհի սինթեզն է ներկայացվում:

13. Ինչպես հասկացա, Ձեր ամուսինն է զբաղվում Armine Ohanyan բրենդի առաջխաղացմամբ: Հե՞շտ է միասին աշխատելը:

Ճիշտ նշեցիք, իմ ամուսինը իմ  PR մենեջերնէ:  Հեշտ չէ,  քանի որ պետք է աշխատանքային և անձնական հարաբերությունները   անընդհատ առանձնացնել և դա մեծ աշխատանք է պահանջում երկուսիս կողմից:

14. Ինչպե՞ս եք տեսնում Ձեզ և Ձեր ապրանքանիշը 5-10 տարի հետո:

Կցանկանայի, որ   Armine Ohanyan-ը համաշխարհային ապրանքանիշի վերածվի և իր ուրույն տեղն ունենա համաշխարհային նորաձևության շուկայում` որպես նոր  Haute Couture նորաձևության տուն:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...