Ովքեր են նոր խորհրդարանի երիտասարդ պատգամավորները (Photo)

Վեցերորդ գումարման խորհրդարանում քիչ չեն երիտասարդ պատգամավորները։ Հուսանք օրենսդիր մարմնում նրանց աշխատանքն արդյունավետ կլինի։

Նկատենք, որ երիտասարդ պատգամավորներից միայն երկուսը՝ Արփինե Հովհաննիսյանն ու Իվետա Տոնոյանն են հարսնացուի կարգավիճակում. մյուսներն արդեն հասցրել են ամուսնանալ եւ ընտանիք կազմել։

Ովքեր են նորընտիր խորհրդարանի երիտասարդ պատգմավարները.Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան-1983թ. դեկտեմբերի 4

Չնայած երիտասարդ տարիքին՝ Արփինե Հովհաննիսյանը աշխատանքային մեծ փորձ ունի եւ կարիերայում շատ բարձունքների է հասել։ Նախկին նախարարը դեռ չի հասցրել ընտանիք կազմել, սակայն վերջերս տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ում է սիրում Արփինե Հովհաննիսյանը, ասել էր. «Թե ում եմ սիրում, կիմանաք հաջորդիվ»։ Հուսանք՝ գեղեցկուհի պաշտոնյան նույնքան հաջողակ կլինի նաեւ անձնական կյանքում։

Նորա Առուստամյան-Ծնվել է 1991թ. սեպտեմբերի 24-ին Աշտարակում: Մամուլում նա հայտնի է որպես Գագիկ Ծառուկյանի ընկերոջ դուստր։ 2014-2017թթ. եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը: Նորա Առուստամյանն ամուսնացած է, սակայն դեռ զավակներ չունի։

Գեւորգ Գորգիսյան-Ծնվել է 1986թ. հունվարի 23–-ին Երեւանում։

«Ելք» դաշինքից ընտրված պատգամավորը մասնագիտությամբ ծրագրավորող է։ Նա ամուսնացած է եւ ունի երեք զավակ։

Շաքե Իսայան. ԲՀԿ-ական նորընտիր պատգամավորը ծնվել է 1990թ. հունվարի 20-ին։ Շաքեն եւս ամուսնացած է։

Անդրանիկ Կարապետյան. ՀՅԴ խմբակցությունում ընդգրկված պատգամավորը ծնվել է 1983թ. ապրիլին։ Նա եւս ամուսնացած է։

Միհրան Հակոբյան-Ծնվել է 1984թ. հուլիսի 15-ին Երեւանում: Մասնագիտությամբ միջազգայնագետ է: Պատմական գիտությունների թեկնածու:  Պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։

Վահան Հարությունյան-Ծնվել է 1980թ. հուլիսին։ Խորհրդարանում նա ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ Պատգամավոր է ընտրվել Չարենցավանից։2003թ-ից մինչ օրս ՝
“Միկմետալ” ՓԲԸ տնօրենն է։Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Արթուր Մանուկյան-Ծնվել է 1982թ. հունիսին։Խորհրդարանում նա ներկայացնում է «Ծառուկյան» խմբակցությունը։ Նա միջազգային հարաբերությունների մասնագետ է,  հանրային կառավարման մագիստրոս: Մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ  միջազգային հարաբերությունների գծով տնօրեն: Ամուսնացած է եւ ունի մեկ զավակ։

Դավիթ Մանուկյան-Ծնվել է 1984 թվականի փետրվարի 29-ին Սանկտ Պետերբուրգում

2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը, 2007թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ,Ծառուկյանե կուսակցությունների դաշինքի թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Լենա Նազարյան-Ծնվել է 1983թ. մարտի 9-ին Երեւանում:  Մասնագիտությամբ լրագրող է։ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է:

Իվետա Տոնոյան-Ծնվել է 1981թ. նոյեմբերի 22-ին Երեւանում:

2002թ. ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Լրագրող:

ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Ամուսնացած չէ։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...