Կասկադ. 80-ականների ամենանորաձեւ սանրվածքը վերադառնում է (Photo)

Խոշոր հոլիվուդյան ալիքները, որոնք ուղեկցվում են շերտավոր կտրվածքով եւ հասնում ուսերը, 1980-ականներին իկոնա Բրուկ Շիլդի այցեքարտն էին։ Հիպնոզացնող փարթամություն, փայլուն վարսեր. նման կերպար երազում էին ստանալ բոլոր նորաձեւ աղջիկները։ Երբ 15-ամյա մոդելը հայտնվեց «Երկնագույն  ծովածոց» ֆիլմում արդեն ամբողջությամբ ուղիղ վարսերով, հանդիսատեսը կրկին հիացած էր։ Ակնհայտ էր, որ Բրուկ Շիլդսի գեղեցկությունը ոչ թե ուսերին ընկնող ալիքաձեւ մազերի մեջ է, որը բոլորն էին փորձում կրկնօրինակել, այլ առողջ մազերի։

Ամեն դեպքում կասկադ կոչվող նրա հայտնի սանրվածքը մեզ ոգեշնչում է նաեւ հիմա։ 1980-ականների նորաձեւությունը վերադարձել է ոչ միայն հագուստի օրինակով։ Եթե վաղուց էիք երազում ունենալ գերփարթամ սանրվածք, խոշոր ալիքներ եւ «անհասկանալի» չոլկա, ապա այժմ ճիշտ ժամանակն է։ Չմոռանաք շեշտը դնել մազերի առողջ լինելու վրա։

Պետք է նշել, որ այս սանրվածքը սազում է ցանկացած երկարության մազերին. այն կենդանացնում է կարճ, միջին եւ երկար մազերը, որոնք զուրկ են փարթամությունից։ Կասկադը միատեսակ լավ է նայվում ուղիղ, ալիքաձեւ մազերին, սակայն չի սազում խիտ եւ չոր մազերին։

Սանրվածքի եւս մեկ առավելությունն այն է, որ հարդարման համար այն չի պահանջում երկար ժամանակ։ Թվում է՝ սանրվածքն այդքան իդեալական եւ պրակտիկ չի՞ կարող լինել հետեւեք Wnews.am-ի ներկայացրած լուսանկարներին եւ ոգեշնչվե’ք։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...