10 արտահայտություն, որոնք տղամարդն ասում է այն դեպքում, երբ դու իրեն իսկապես դուր ես գալիս

Կինն ունի բառերի մի մեծ արսենալ, որն օգտագործում է այն դեպքում, երբ տղամարդն իրեն դուր է գալիս։ Ինչ վերաբերվում է տղամարդկանց, ապա նրանք այս առումով ավելի քչախոս են համարվում, չնայած իրականում մեզ բավականին բան են ասում, պարզապես մենք ոչ միշտ ենք պատրաստ լսել այն, ինչ իսկապես ուզում ենք լսել։ Կան մի քանի արտահայտություններ, որոնք տղամարդն ասում է այն դեպքում, երբ կինն իրեն իսկապես դուր է գալիս։

1. «Դա ինձ քո մասին էր հիշեցնում».

Նա ոչ միշտ կարող է խոստովանել, որ քո մասին է մտածում, որպեսզի խեղդի իր զգացմունքներն ու ուղղախոս չլինի, սակայն կասի թե ինչն էր իրեն քո մասին հիշեցրել, որովհետեւ իրականում ուզում է, որ դու այդ մասին իմանաս։

 

2. «Ես կարող եմ օգնել քեզ այդ հարցում».

Տղամարդկանց դուր է գալիս իրենց պետքական զգալ։ Նա ուզում է օգտակար լինել քեզ, եթե նա իր օգնությունն է առաջարկում, նշանակում է քո հանդեպ անտարբեր չէ։ Տղամարդիկ պատրաստ են ինչ որ բան անել նրանց համար, ում մասին հոգ են տանում եւ ում հետ կապված հատուկ ծրագրերն ունեն։

 

3. «Դու հոյակապ տեսք ունես».

Եթե տղամարդն ասում է քեզ այդ մասին, ուրեմն նա իսկապես գտնում է, որ դու հոյակապ տեսք ունես եւ ուզում է, որ այդ մասին իմանաս։

 

4. «Ես խոսում էի մորս հետ…»

Եթե նա հիշատակում է մոր մասին եւ ասում քեզ, թե ինչ էր նա պատմում իրեն, նա կամ քո լավագույն ընկերն է կամ դու իրեն դուր ես գալիս։ Տղամարդիկ հազվադեպ են կիսվում իրենց ընտանեկան հարցերով՝ հատկապես մոր վերաբերյալ։ Եթե նա քեզ պատմում է այդ մասին, նշանակում է՝ քո հանդեպ վստահությունը մեծ է։

5. «Ես հիասթափված եմ կամ ես ապրումներ ունեմ».

Եթե տղամարդն անկեղծորեն խոստովանում է իր ապրումների մասին, նշանակում է՝ հատուկ վստահություն ունի քո հանդեպ։

 

6. «Դու շատ սեքսուալ ես».

Դե սա ակնհայտ կոմպլիմենտ է, որն անում են ոչ թե բոլոր աղջիկներին, այլ նրան, ով իսկապես գրավիչ է։ Գուցե նա այդքան էլ լուրջ չէ տրամադրված, սակայն ակնհայտորեն քո հանդեպ անտարբեր չէ։

 

7. «Ես նկատել եմ, որ դու…»

Եթե տղամարադն ասում է, որ նկատել է, թե դու ինչ ես խոսում, հագնում, ուտում, նշանակում է՝ իսկապես ուշադրություն է դարձնում, թե դու ինչ տեսակի մարդ ես, ինչն է քեզ հետաքրքիր։

8. «Ես կարոտում եմ քեզ».

Տղամարդիկ հազվադեպ են ասում դա, բայց եթե ասում են, ապա նկատի ունեն իրենց զգացմունքները, որոնք չգիտեն՝ ինչպես ճիշտ արտահայտել։

 

9. «Ես կողքիդ կլինեմ».

«Եթե մի բան պատահի, կողքիդ կլինեմ», «Դու գիտես՝ ում հետ կարող ես այդ մասին խոսել», «Ես միշտ ուրախ եմ լսել քեզ», «Արի խոսենք». այս ամենով նա ցույց է տալիս, որ կարող է քո կյանքի մի մասը լինել։

10.Նա քեզ հատուկ ածական է տվել.

Նշանակում է՝ ուզում է իրենը լինես։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...