Աշխարհի ամենահարուստ հայուհին՝ Forbes-ի շապիկին (Photo)

Ամերիկահայ դիզայներ, բարերար և գործարար Քերոլին Ռաֆայելյանին  Wnews.am-ն արդեն անդրադարձել է Forbes-ի ցանկում հայտնված ամենահարուստ հայուհին  նյութում:

2010-ին  Քերոլին Ռաֆայելյանի հիմնած Alex&Ani  ընկերության եկամուտը կազմել է մոտ 4.5 մլն դոլար: 2015-ին վաճառքի ծավալները հասել են 500 միլիոն դոլարի, որի շնորհիվ 49-ամյա գործարարը հայտնվել է Forbes-ի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում: Նախորդ տարի Ռաֆայելյանը 700 մլն դոլար կարողությամբ 22-րդն էր Forbes-ի  ցուցակում, իսկ ահա  այս տարի նա բարելավել է դիրքերը ՝բարձրանալով 19-րդ հորիզոնական:  Քերոլին Ռաֆայելյանի զավակների անունով կոչված ոսկերչական ընկերությունն այժմ գնահատվում է 1.2 մլրդ դոլար: Փաստորեն, Քերոլին Ռաֆայելյանը աշխարհի ամենահարուստ հայուհին է:

Հունիս ամսվա  Forbes ամսագրի շապիկը նվիրված է  Քերոլին Ռաֆայելյանին, այն լույս կտեսնի հունիսի 13-ին  .«Ինչպես “Alex&Ani” -ի հիմնադիրը ստեղծեց ամերիկյան ոսկերչական իմպերիան» վերնագրով :  Ամսագրին տված հարցազրույցում դիզայները նշել է . «Մենք վաճառում  ենք ոչ թե զարդեր, այլ դրական էներգիա: Մեր զարդերը դրական էներգետիկա ունեն»:

Alex&Ani ընկերությունն եզակի, բնապահպանական զարդեր ու աքսեսուարներ է ստեղծում՝ օգտագործելով վերամշակած նյութեր՝ այդ թվում մետաղի ջարդոնը: Բրեդնի ամենատարածված ապրանքատեսակը կենդանակերպի նշանով թևնոցներն են $28 արժողությամբ: Ընկերությունը 65 առանձին խանութ ունի ԱՄՆ-ում, և նույնքան տաղավար` հարյուրավոր սուպերմարկետներում:

Forbes-ն անդրադարձել է նաև դիզայների ընտանիքին՝ գրելով, որ Քերոլինը փայլուն շարունակել է ընտանեկան բիզնեսը: Քերոլինի հայրը՝ Ռալֆ Ռաֆաելյանը,  Cinerama ոսկերչական գործարանի հիմնադիրն է, որտեղ էլ մանուկ հասակում աշխատել է Քերոլինն իր եղբայրենրի հետ:

«Լավագույն բանը, որ ես անում եմ՝ ոչ ոքի չլսելն է»,- իր հաջողության գաղտնիքի մասին խոսելով՝ ասել է  Քերոլին Ռաֆայելյանը:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...