6 բան, որ երբեք պետք չէ անել տղամարդկանց համար

Յուրաքանչյուր աղջիկ երազում է հասարակ կանացի երջանկության մասին։ Դրա հետ մեկտեղ կանայք հաճախ իրենց վրա են վերցնում տղամարդու պարտականությունները, չափից ավելի են զոհարեբերում իրենց՝ այդպիսով վնասելով հարաբերությունները։

Կան բաներ, որոնք ոչ մի իրավիճակում կանայք չպետք է անեն հանուն սիրած տղամարդու.

Փորձել նրա տեղը լուծել բոլոր խնդիրները.

Եթե անգամ ձեր ընտրյալը գումարի հետ կապված խնդիրներ ունի, նրան հեռացրել են աշխատանքից, իսկ նոր աշխատանք իբրեւ թե չի կարող գտնել, հիշեք. աշխատանք միշտ էլ կարելի է գտնել, եթե տղամարդը երազում է ոչ միայն ինքնակատարելագործման մասին, այլ նաեւ հասկանում է, որ պետք է կերակրել ընտանիքը, կարելի է համաշխարհային ճանաչում նվաճելուց առաջ վարորդ էլ աշխատել։

Ցավալին այն է, որ եթե սովորություն դարձնեք սիրելիի փոխարեն լուծել բոլոր խնդիրները, նա ավելի տղամարդկային չի դառնա, դուք վտանգում եք վերածվել ձիու, ով ամեն ինչ իր վրա է վերցնում։ Այդպիսով հարմոնիկ հարաբերություններ հաստատ չեք կառուցի։

Ամեն անգամ թանկ նվերներ մատուցել.

Իհարկե, իդեալական է, երբ զույգն իրար հավասար նվերներ է մատուցում։ Իմաստ չկա նրան թանկարժեք կաշվե ժամացույց կամ դրամապանակ նվիրել, եթե նա խոհանոցային գդալից կամ բաժակներից բացի ոչինչ չի նվիրում։Առաջինը՝ տղամարդուն փողով գրավելու փորձը ավելի շուտ նրան հաջողության չի բերի, ընդհակառակը՝ թանկ նվերներով կարող եք վանել նրան՝ հատկապես, եթե նա իրեն նման ճոխություն չի կարող թույլ տալ։ Երկրորդ. եթե ձեզ հանդիպել է հակառակ սեռի անխիղճ ներկայացուցիչ, նա կարող է օգտագործել ձեզ։

Նրա համար փափուկ բարձի դեր ստանձնել.

Ի տարբերություն իգական սեռի, տղամարդիկ իրենց հանդեպ խղճի զգացողություն ցուցաբերած կնոջ հանդեպ սեր չեն տածում։Այսինքն՝ նա անընդհատ սկսելու է կյանքից բողոքել ձեզ, սակայն ամուսնանալ մեկ ուրիշի հետ։  Կանանց հաճախ թվում է, թե դա խորը հարաբերությունների նշան է, չէ որ դուք իրեն՝ դժբախտին եւ միայնակին, հանում եք վշտից, բայց հիշեք հայտնի Ջրահարսին. Արքայազնին նա փրկեց, բայց վերջինս ամուսնացավ ուրիշի հետ։

Իմաստուն կինը լսում է, խորհուրդ  տալիս, ոգեշնչում եւ ուժ տալիս տղամարդուն նոր բարձունքների հասնելու համար։ Նման կնոջը տղամարդը վերաբերվում է որպես հուսալի հենարան, իսկ սա իդեալական հարաբերությունների գաղտնիքներից է։

 

«Ես քեզ ասում էի» արտահայտությունն անել.

Եթե անգամ հարյուր անգամ ճիշտ եք, իրեն միլիոն անգամ զգուշացնում էիք, թե ինչպես պետք է անել, բայց նա  արել է այնպես, ինչպես ճիշտ է գտել ու սխալ դուրս եկել, չկա ավելի պրովոկացիոն արտահայտություն  քան. «Ես քեզ ասում էի»։

Նախ դուք ավելի խելացի եք դուրս եկել, հետո էլ՝ մատնանշել իրեն այդ մասին։ Սա շատ անտակտ է։ Յուրաքանչյուր տղամարդու համար կարեւոր է իրեն նշանակալ զգալ։ Ամեն անգամ ձեր առավելությունն ընդգծելով՝ դժվար թե հարմոնիկ հարաբերություններ կառուցեք։

 

Հրաժարվել անձնական կյանքից եւ կարիերայից.

Ցավոք, եթե մենք մեր ամբողջ կյանքն անմնացորդ նվիրում ենք տղամարդուն, երեխաներին եւ տնային հոգսերին, մեր հանդեպ սիրելիի հետաքրքրությունը կորում է։

Եթե ամուսնացել եք, դա ամենեւին չի նշանակում, որ պետք է թողնեք ընկերներին, աշխատանքն ու ձեր համար այլ հաճելի բաները։ Ընդհակառակը՝ որքան բազմաբնույթ եւ հագեցած լինի ձեր կյանքն ընտանիքից դուրս, այնքան ձեր երկրորդ կեսն ավելի շատ է ձգտելու դեպի ձեզ։ Իհարկե, պետք է հիշել, որ ամեն ինչում չափ գոյություն ունի։

 

 

Հանուն տղամարդու փոխել արտաքինը.

Այո, կանայց շատ են սիրում կերպարանափոխվել, սակայն եթե արմատական կերպարանափոխության դրդում է սիրած տղամարդը, իսկ դա ձեզ դուր չի գալիս. ժամանակն է մտածել։ Արժե՞ մազերը կտրել կամ երկարացնել միայն հանուն նրա…սիրող տղամարդը փոփոխություններ չի պարտադրի եւ առավելեւս մտադրված իջեցնի ձեր ինքնագնահատականը։

Միեւնույն ժամանակ, եթե խոսքը մանրուքների մասին է, որոնք դուք կարող եք կյանքի կոչել առանց ինքնազոհաբերության, ապա դա չի վնասի ձեր հարաբերություններին, ընդհակառակը՝ կամրապնդի էմոցիոնալ կապը։

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...