Ինչ են մեր մասին պատմում լուսանկարները, որոնք հրապարակում ենք սոցցանցերում (Photo)

Ինչ թաքուն բարդույթների ու ցանկությունների մասին են պատմում լուսանկարները, որոնք հրապարակում ենք համացանցում. Wnews.am-ը ներկայացնում է դրանց բացատրությունը՝ հոգեբանների տեսանկյունից։

Տարատեսակ սելֆիներ.

Եթե մարդը հաճախ է բազմատեսակ  սելֆիներ անում, ապա փորձում է դուր գալ շրջապատին, արժանանալ նրանց հավանությանը,  չափազանց մեծ պահանջմունք ունենալ, այստեղ մեծ է նաև ինքնահավանությունը, սեփական անձի վրա կենտրոնացումը:

Սեքսուալ սելֆիներ 

Եթե մարդն անընդհատ տեղադրում է սելֆիներ ՝ ընդգծելով իր բարեմասնությունները՝ համբույրի պատրաստ շրթունքներ, լուսանկարում հատուկ շեշտադրած կուրծք, հետույք, ապա նրա մեսսիջը շրջապատին հետևյալն է. ես ազատ եմ ու բաց փորձարկումների համար: Սեքսուալ սելֆիները սովորաբար շատ հավանություններ ու մեկնաբանություններ  են ունենում,  դրանց տերը օգտագործում է իր մարմինը՝ իր էջն ու փաստորեն իրեն ավելի շատ մարդկանց վաճառելու համար:

Լուսանկարներ երկրորդ կեսի հետ

Մեկ- երկու այսպիսի լուսանկարը պատմում է առողջ ու ամուր հարաբերությունների մասին, վկայում,  որ դրանց տերը կարևորում է  հարաբերությունները: Նա նաև ասում է. ես սիրված եմ, միայնակ չեմ, գնահատված եմ: Բայց եթե զույգի հետ լուսանկարները չափազանց շատ են, շատ լուրջ կասկած  կա, թե ինչի համար է դա արվում : Նախկին ընկերոջը/ ընկերուհուն որևէ բան ապացուցելու կամ  ընկերուհիների հետ մրցապայքարը հաղթելու:

Լուսանկարներ՝ ընկերախմբով

Եթե ձեր էջում գերակշռում են լուսանկարներ, որտեղ դուք ուրախ ժամանց եք անցկացնում մեծ ընկերախմբով, դա խոսում է ներքին դատարկության և միայնության մասին կամ, որ ձեզ դուր է գալիս լինել այդ խմբի անդամը, դա շոյում է ձեր եսասիրությունը: Դուք կարծես ասում եք՝ ինձ ընտրել են, ես ընկերություն եմ անում նրանց հետ և դա ինձ հաճելի է:

Երեխաներ 

Այստեղ կարող է լինել 2 տարբերակ. եթե տեղադրում ենք մեր մանկության լուսանկարները, սա խոսում է մեծերի կյանքից, պատասխանատվությունից,  պարտքերից հոգնած լինելու մասին: Ենթագիտակցորեն դուք ուզում եք վերադառնալ մանկություն, որ ձեր մասին հոգ տանեն: Շոյեք գլուխս կամ գրկեք ինձ,- ասում է ձեր լուսանկարը:

Եթե տեղադրում եք սեփական երեխաների լուսանկարները, այդպիսով ասում եք՝ ես ծնող եմ և դա մեծ ձեռքբերում է իմ կյանքում:

Կենդանիներ, լուսանկարներ կենդանիների հետ

Խոսքը պրոֆեսիոնալ լուսանկարիչների մասին չէ, ովքեր տեղադրում են վայրի կենդանիների հետաքրքիր կադրեր իրենց էջում, այլ, ենթադրենք, սովորական տղամարդը տեղադրում է վայրի գայլի կամ փառահեղ առյուծի լուսանկար, սա նշանակում է, որ նա ուզում է ցանկալին որպես իրականություն ներկայացնել: Ուզում է ուժեղ ու քաջ թվալ:

Իսկ եթե աղջիկն է տարբեր փոքրիկ-սիրունիկ կենդանիների լուսանկարներ տեղադրում, դա խոսում է նրա սենտիմենտալ և ինֆանտիլ լինելու մասին:

Բնություն

Կրկին մի կողմ ենք դնում պրոֆեսիոնալ լուսանկարիչներին, եթե ձեր էջում շատ են բնության, տարբեր բնապատկերների լուսանկարները, ապա սա խոսում է կյանքից բավարարված լինելու մասին, ինչպես նաև, որ հոգնել եք կյանքի ռիթմից և ուզում եք առանձնանալ ու հանգստանալ: Սովորաբար բնության լուսանկարները հատուկ են տղամարդկանց:

Գլամուրային  լուսանկարներ

Նրանք իսկական նարցիսներ են, որոնք ևս մեկ անգամ ուզում են համոզվել իրենց  գերակայության մեջ մյուսների հանդեպ՝ լայքերի ու քոմենթների միջոցով: Իսկ միգուցե արժե սեփական ինքնագնահատականը ամրապնդելու այլ տարբերակներ գտնել, որպեսզի կախվածություն չառաջանա վիրտուալ կյանքից:

Լուսանկարներ ճանապարհորդություններից

Ոմանց համար սա  հնարավորություն է  ցույց տալու իրենց իրական կամ թվացյալ  ստատուսը: Նրանք կարող են անընդհատ լուսանկարներ տեղադրել ՝ տեսեք ես որտեղ  և ինչպես եմ կարողանում ինձ թույլ տալ հանգստանալ մեսիջով: Մյուսների համար սա իրենց տեսածի, զգացածի արտացոլումն է. այո, աշխարհում շատ մարդիկ են այստեղ եղել, բայց ես այստեղ առաջին անգամ եմ ու դա իմ անձնական ձեռքբերումն է: Նրանք տեղադրում են ավելի քիչ լուսնկարներ, օրինակ՝ Էյֆելի ֆոնին Փարիզից, կամ Մաչու Պիկչուն՝ Պերուից:

Թանկ մեքենաների,նավերի, թանկարժեք իրերի ֆոնին արված լուսանկար

Սա ցանկություն է ցույց տալ մարդկանց ձեր հաջողությունների մասին հաճախ ՝ երևակայական կամ ցանկալի: Կյանքը ստացվել է. ուզում եք ասել աշխարհին:

Ուտելիքի լուսանկարներ

Որևէ շքեղ ռեստորանից արված ուտելիքի լուսանկարը ինքնահաստատվելու, սոցիալական իրավիճակը ցուցադրելու ցանկություն է, իսկ եթե տնային տնտեսուհին կամ  դեկրետում գտնվող կինը տեղադրում է իր պատրաստած ուտելիքի լուսանկարը, ապա նա դրանով ուզում է ապացուցել առաջին հերթին ինքն իրեն, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որ խոհանոցում էլ կարող է նույնքան հետաքրքիր լինել, որքան փառատոններում, սեմինարներում, գրասենյակներում: Իհարկե, այս դեպքում ևս խոսքը պրոֆեսիոնալ խոհարարների ու food-բլոգերների մասին չէ:

Էքստրեմալ լուսանկարներ

Թռիչք օդապարիկից, բարձրունքների հաղթահարում, էքստրիմ, այս ամենը տղամարդկային հատկությունները ցուցադրելու միջոց է ՝ քաջություն, ուժ, հուսալիություն:

Էքստրեմալ սելֆիներ տեղադրողները ցանկություն ունեն նկատելի լինել, գովեստի արժանանալ, իրենց կենդանի զգալ:  Հատկապես երիտասարդները կարող են կախվածություն ունենալ վախի և հաճույքի մթնոլորտում արված սելֆիներից: Մտերիմները ճիշտ կանեն նման հակումները նկատելով՝ խոսեն հոգեբանի հետ:

Սեփական զվարճալի նկարներ.

Նման լուանկարներ տեղադրող մարդն ինքնավստահ է և ունի առողջ ինքնագնահատական: Հատկապես եթե խոսքը աղջկա մասին է, չէ՞ որ դա համարձակություն է պահանջում: Բացի այդ, սա ինքն իր խնդիրների վրա ծիծաղելու կարողության մասին է խոսում:

Լուսանկար աշխատավայրից

Եթե էջում հաճախ են հանդիպում լուսանկաներ աշխատավայրից, գործնական միջավայրում, ապա մարդու համար կարևոր է իր աշխատանքը, նա լի է ամբիցիաներով և փառասիրական պլաններով: Նա ցանկանում է մարդկանց ցույց տալ, որ պրոֆեսիոնալ է և զբաղեցնում է բարձր պաշտոն:

Առարկաներ, ամբողջականի մի մասը

Այսպիսի լուսանկարներ տեղադրում են մարդիկ, ովքեր ուզում են ոչ ստանդարտ թվալ: Դա նաև խոսում է ստեղծագործ և էսթետ լինելու մասին:

Իրական լուսանկարներ առանց ֆոտոշոփի և ֆիլտրերի

Այսպիսի լուսանկարները խոսում են այն մասին, որ մարդն ընդունում է իրեն այնպիսին, ինչպիսին կա: Այստեղ կարելի է ներառել նաև մարդկանց, ովքեր մի քանի տարի չեն փոխում իրենց գլխավոր լուսանկարը՝ սա ստաբիլության, հասունության վկայություն է: Այս մարդիկ ցանկություն չունեն որևէ կերպ ներկայանալ սոցիալական ցանցերում և ուշադրություն չեն դարձնում լայքերի քանակին ու մեկնաբանություններին։ Նրանք օգտագործում են սոցցանցերը ընկերների հետ շփվելու համար կամ աշխատանքից ելնելով, բայց ոչ որպես լավ հնարավորություն իրենց ցուցադրելու: Նրանք նախընտրում են ոչ թե նկարել պահերը, այլ ապրել դրանք:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...