«Գոյ» հոգեբանական կենտրոնը ներկայանում է նոր ձեւաչափով (Photo)

Հինգ տարուց ավել գործող «Գոյ» հոգեբանական կենտրոնն արդեն մեկ տարի է՝ ներկայանում է նոր ձեւաչափով։ Կենտրոնում ոչ միայն մատուցվում են հոգեբանական ծառայություններ, այլ նաեւ իրականացվում մի շարք այլ միջոցառումներ: «Գոյ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Հասմիկ Հակոբյանը պատմում է դրանց մասին.

«Գոյ» կենտրոնն արդեն մեկ տարի է, ինչ գործում է նոր ձևաչափով: Շուրջ հինգ տարի այն գործում էր որպես միայն հոգեբանական կենտրոն, բայց շարունակում էր իրականացրել ինքնատիպ նախագծեր, որոնք ուղղված էին բացահայտելու սոցիալական մի շարք հարցեր: Նման ծրագրերից էր ֆոտոթերապիա բարեգործական ցուցահանդեսը, որը նկարների միջոցով հնարավորություն էր տալիստեսնելու հասարակության սոցիալհոգեբանական, մշակութային առանձնահատկությունները։

Կենտրոնը նախկինի պես մատուցում է հոգեբանական ծառայություններ այն անձանց համար, ովքեր ունեն որոշակի դժվարություններ և կարիք ունեն հոգեբանական խորհրդատվության կամ թերապիայի: Ինչպես նաև ունենք  սոցիալհոգեբանական աջակցման ծրագրեր զինհաշմանդամների և այլ խմբերի հետ:

Իսկ նոր ձևաչափով կենտրոն հիմնելու միտքը բխեց հոգեբանական լաբորատորիայի հիման վրա, որի շրջանակում պարբերաբար համագործակցում էինք այլ ոլորտի մասնագետների հետ, ուստի կար անհրաժեշտություն հիմնել գիտագործնական համալիր հետազոտությունների նորարական կենտրոն , որի նպատակներից է գիտությունը դարձնել առավել կիրառական և հասանելի տարբեր սոցիալական շերտերի համար, նպաստել հայ մշակույթի պահպանմանը: Օր.՝ լաբորատորիայի ծրագրերի շրջանակում ստեղծել ենք հուզական կարգավորմանն ուղղված հավելված, որը շուտով հասանելի կլինի հասարակությանը։ Արդեն շուրջ երկու տարի է, ինչ ուսումնասիրում ենք Կոմիտասի երաժշտությունը և ունենք մի շարք հետազոտություններ, որոնք փաստում են վերջինիս թերապևտիկ կողմի մասին և արժանացել են համապատասխան ուշադրության նաև Հայաստանից դուրս Գերմանիայում։ Մասնավորապես, այնտեղ տպագրվել են հետազոտության մասին հոդվածներ։  Նշեմ, որ հետազոտությանը մասնակցել է հիսուն հոգի՝ երկու խմբերով։Հետազոտությունը նպաստել է հուզական դաշտի կարգավորմանը, ինքնառեֆլեքսիային, ինքնագնահատականի կարգավորմանը։ Հիմնվելով հետազոտությունների վրա՝ այլ մասնագետների հետ համատեղ պատրաստվում ենք նկարահանել Կոմիտասի երաժշտության մասին մուլտֆիլմ –անիմացիա:

Կենտրոնն ունի նաև մանկական զարգացման ակումբ և երիտասարդների համար նախատեսված ուսուցողական և ինտելեկտուալ ակումբ, որտեղ իրականացվում են կինոդիտումներ, հեղինակային խաղեր և մի շարք այլ հետաքրքիր արտ-նախագծեր։

Առավել լայն տարածում ունի « The Mask» խաղը, ինչը թույլ է տալիս մասնակիցներին հանդես գալ հետաքրքիր կերպարներով, ովքեր իրենց հերթին լուծելով խաղի հանելուկը, փորձում են բացահայտել հանցագործին:«Մասկ» խաղը նաեւ ենթակա է վաճառքի եւ այն կարելի է ձեռք բերել գրախանութներից։

Իսկ այս տարվա առավել հետաքրքիր և ինքնատիպ հեղինակային խաղերից է «Փյունիկ» էթնիկ մշակութային խաղը,  որն իր անվանումը ստացել է ի պատիվ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Չեմբերջյանի։ Խաղն իր մեջ պարունակում է արիական սիմվոլներ, ուսուցանող և տրամաբանական հարցեր, ինչը առավել հետաքրքրական է դարձնում խաղը: Այն համարվում է թիմային խաղ, որը չի սահմանափակում մասնակիցների թիվը: «Փյունիկ» խաղը եւս պատրաստվում ենք շուկա հանել, բայց այժմ այն հասանելի է միայն մեր կենտրոնում։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...