Ինչու եմ ես բոլորից լավը. 20 միտք, որ կբարձրացնի ձեր ինքնագնահատականը

Սկսեք ձեր յուրաքանչյուր օրը այս մտքերից որևէ մեկով և շուտով կզգաք, թե ինչպես է փոխվում կյանքը և, որ գլխավորն է, որքան եք փոխվում դուք:

Կան մարդիկ, որ շատ են խոսում իրենց մասին, թույլերին  դա նյարդայնացնում է, բայց շատ կարևոր է  ինքդ քո մասին մտածել  բարձրաձայն ՝ բոլորի ներկայությամբ: Բոլորը չէ, որ կարող են դա իրենց թույլ տալ: Դա միայն իրենք իրենց խորապես սիրող մարդկանց է հատուկ:  Կոկո Շանել

Նշանակություն ունի միայն այն գնահատականը, որը տալիս ես ինքդ քեզ: Քերրի Բրեդշոու

Հիշեք, բոլորը գնահատում են ձեզ այնքան, որքան դուք ինքներդ եք ձեզ գնահատում : Եթե ձեր գնահատականն ու արտաքին աշխարհի գնահատականը չեն համընկնում, ապա երկուսից մեկն է. կամ դուք ամեն բան չեք արել, որ հասնեք իսկական  ձեզ , կամ էլ ձեզ չեն կարողանում հասնել ձեզ շրջապատողները: Ինձ մոտ միշտ երկրորդն է: Կոկո Շանել

Ես միշտ մտածում էի, որ նման եմ հիմարիկ տիկնիկի՝ մեծ բերանով և բարակ մազերով, մինչև հասկացա, որ պետք է ընդունել ինքդ քեզ ամբողջությամբ : Հետո, երբ համբուրում էի իմ սիրելի տղամադրուն, հասկացա, թե այդ շրթունքներն ինձ ինչի համար են տրված: Անջելինա Ջոլի

Անցյալի սխալները լավագույն մոտիվացիան են : Կայա Սկոդելարիո

Ահավոր է, երբ ձեր ինքնագնահատականը կախված է անծանոթների կարծիքներից, նրանց մեկնաբանություններից, լայքերից , խոսքերից : Այ դա իսկապես ահավոր է:  Էմմա Սթոուն

Սեքսուալ լինելու համար ինձ պետք չեն թանկ հագուստներ կամ դրանց ի սպառ բացակայությունը: Ես կարող եմ սեքսուալ լինել, երբ ուղղակի խնձոր եմ քաղում կամ թրջվում եմ  անձրևի տակ: Օդրի Հեփբորն

Իսկական կյանքը սկսվում է այն ժամանակ, երբ հաղթահարում ես սեփական թուլություննրեն ու բարդույթները: Նիկա Գորդո

Ոչ թե խնդիրները ձեզ պետք է տանեն  առաջ, այլ  երազանքները: Դուգլաս Էվերետ

Իմ մայրիկը ինձ շատ էր ասում, որ ես լավագույնն եմ: Ես չգիտեի թե հատկապես ինչում եմ լավագույնը, բայց ամբողջ սրտով հավատում էի նրան: Հավատում եմ նաև այսօր՝ տարիներ անց, երբ արդեն փոքրիկ աղջիկ չեմ: Մեգան Ֆոքս

Ինքնավստահ կանայք չեն հանդիպում իրենց դուր չեկած տղամարդկանց հետ: Դա անում  են անհաջողակները:  Ինքնավստահ կինը միշտ գիտի, թե ինչ է ուզում և ստանում է դա: Վիվիեն Վեսթվուդ

Երբ կինն իսկապես ինքնավստահ է, նա արտահայտում է իր կարծիքը, անկախ նրանից դա ընդունում է իր շրջապատը, թե ոչ: Սյուզան Ֆորվարդ

Ամենամեծ սխալը, որ կատարում ենք  կյանքում, հավատալն է այն ամենին, ինչ մեր մասին խոսում են: Մադոննա

Միշտ հավատա քեզ, որովհետև եթե ոչ դու, ապա՝ ո՞վ: Մերլին Մոնրո

Ցույց տվեք ինձ  մարդու, ով կյանքում երբեք չի սխալվել և ես ցույց կտամ ձեզ մարդու, ով ոչնչի չի հասել:  Ջոան Քոլինս

Եթե դուք բարձր տրամադրություն ունեք, քթի տակ երգում եք ու քայլում ուղիղ, գլուխը բարձր: Ապա էլ ոչինչ նշանակություն չունի: Ջեսիկա Ալբա

Իմ դասընկերուհին միշտ լավ տրամադրություն ուներ, տղաները սիրահարվում էին նրան ու ես չէի հասկանում ինչպես է դա նրա մոտ ստացվում: Համեմատում էի ինձ նրա հետ , դա էլ հենց իմ սխալն  էր:  Նա երբեք իրեն ոչ մեկի հետ չէր հաամեմատում, ուղղակի ապրում էր, նա ինձ նույնիսկ չէր էլ նկատում: Սալմա Հայեկ

Եթե դու կասկածում ես դու թույլ ես: Կիրա Նայթլի

Կարելի է լինել գեր, միևնույն ժամանկ սեքսուալ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես ինքդ քեզ ընդունում: Էլիզաբեթ Թեյլոր

Ես գիտեմ կանանց, ովքեր շատ զգույշ են իրենց նկատմամբ՝ ոչ մի վատ սովորություն: Ճիշտ սնվում են, ժամանակին քնում, չեն ծխում և ալկոհոլ չեն օգտագործում, միշտ հրաժարվում են քաղցրավենիքից: Այդ խեղճ կանայք ամեն ինչ անում են տղամադրկանց դուր գալու համար, բայց ես միշտ խլում են նրանց ուշադրությունը՝ ծխախոտի ծխի մեջ՝ հաճույքով խմելով  սիրածս գինին :  Մերլին Դիտրիխ

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...