Ինչպես է քաղաքականությամբ զբաղվող կնոջ արտաքինն ազդում նրա հեղինակության և իմիջի վրա (Photo)

Կնոջը սովորեցնել հագնվել անհնարին է: Այդ հարյուրավոր հաղորդումները, որտեղ ոճաբանները փոխում են հյուրի հագուստը, սանրվածքը, թևեր տալիս դեպի նոր կյանք, նոր սեր ու կարիերայի նոր բարձրունքներ՝ կատարյալ սուտ ու անիմաստ ժամավաճառություններ են և ես սա հայտարարում եմ, որպես մեդիա ոլորտի մասնագետ: Հաջորդ իսկ օրը հյուրը, որի ոճը փոխել էին և անճաշակ ծաղիկներով սև զգեստի փոխարեն հագցրել էին դասական մոխրագույն տաբատ և նուրբ կապույտ շապիկ, որպեսզի օրինակ՝. նրան լուրջ վերաբերեն աշխատավայրում, կվերադառնա իր հին զգեստապահարանին: Մեր կարիերիայի վերելքը ուղիղ համեմատական է, մեր ոճի հետ: Բայց ինչու՞, չէ որ ՛՛դիմավորում են հագուստով, ճանապարհում՝ խելքով՛՛ ասացվածքը թվում է, թե հնացած է, Սթիվ Ջոբսը մինչև մահ նույն ջինսն ու սև երկարավիզ շապիկը կրեց, բայց պակաս հաջողակը չէր: Բանն այն է, որ մենք սկսում ենք խոսել, մեզ դրսևորել ու մտածել կախված նրանից, թե ինչ ենք հագել: Պատկերացնում եք Թրամփի կինը պաշտոնական հանդիպումներին հագնվեր այնպես, ինչպես իր երիտասարդության ֆոտոսեսիաների ընթացքում: Սահուն կերպով հասանք ամենաբարդ թեմային՝ հագուստի կարևորությունը կնոջ համար,ով ստիպված է կրել պաշտանական հագուստ, բայց և չկորցնել կանացիությունը: Ինչպես է քաղաքականությամբ զբաղվող  կնոջ հագուստը ազդում նրա հեղինակության և իմիջի վրա: Այստեղ կարևոր է հիշել հետևյալ կանոնները.


1.Պետք է հագնվել այնքան անթերի, որ ձեր հագուստը չհիշվի: Եթե դուք օրինակ, քաղաքական գործիչ եք, ու ձեր ելույթից հետո խոսվում է ձեր հագուստի մասին՝ կասկած չկա՝ վատ եք հագնվել, ու անգամ, եթե լավ է խոսվում միևնույնն է դա նշանակում է, որ սխալ եք հագնվել: Հագուստը չպետք է ուշադրություն գրավի: Թույլ տվեք, որ հաճոյախոսություններ անեն Ձեզ, ոչ թե Ձեր հագուստին:
2. Դասական, գրասենյակային ոճը երբեք չի ենթադրում, որ այն կրող կինը պետք է լինի մոխրագույն, անդեմ ու ձուլվի տղամարդկանց բազմությանը: Անգամ եթե կինը քաղաքականության մեջ է ու լրիվ հավասար տղամարդկանց, միևնույնն է կանացիությունը, որը կարելի է ընդգծել նուրբ բրոշով, կանացի ժամացույցով կամ հագուստի մեղմ երանգով, դեռևս ոչ ոք չի չեղարկել: Ընդհակառակը կանացիությունը, մեղմությունը, ու կանացի սառը իմաստությունը հաճախ կրկնակի շահեկան դիրքի վրա կարող են բարձրացնել կնոջը:

Margarit_Yesayan
3. Աշխատանքային հագուստը ոչ միայն ազդում է, գործընկերների վերաբերմունքի վրա, այլև ձեր ինքնազգացողության: Կան որոշակի ուսումնասիրություններ, որոնք պնդում են, կապ ունի ոչ միայն ոճը այլև գույնը՝ սպիտակը օգնում է կենտրոնանալ, կապույտի նուրբ երանգները լրջություն են հաղորդում ու զսպվածություն, կարմիրը՝ կիրք, դեղինը՝պայքարի ուժ, վարդագույնը և այլ մեղմ երանգները խոցելի են դարձնում: Պատահական չէ քաղաքականության մեջ օգտագործվում՝ ՛՛հանդիպում առանց փողկապների՛՛ արտահայտույթունը, չէ որ առօրյա ոճով մարդիկ իրենց դրսևորում են ավելի ընկերասեր, ավելի բաց ու բնական:

56453
Փորձելով ամփոփել նշեմ իմ պատկերացումը դրես կոդի ու վերոնշկալ կերպարի մասին՝ դա բարձրակրունկ կոշիկներն են՝ միջին հաստության կրունկով, ամուր ու հաստատ, որոնք պետք է թելադրեն ձեր քայլվածքի ռիթմը, աշխատավայրում բոլորը պետք է ճանաչեն ձեր քայլվածքը և ձայնից հասկանան, որ դուք գալիս եք: Իդեալական նստող կոստյումներ, ոչ մի ավելորդ ծալք, ոչ մի լայն կամ նեղ հատվածներ, ոչ մի լայն ուսեր, ուշադրություն նաև կտորի որակին, այն պետք է լինի թանկարժեք, բայց աչքի չրնկնող: Ձիգ դասական տաբատներ, կանացի մատիտ կիսաշրջազգեստներ: Չչարաշահված օծանելիք, այն պետք է զգա միայն, շատ մտերիմ մեկը, կամ էլ գործընկերը, ով կկռանա ձեր ականջին հերթական խորհուրդը տալու: Ձեր հագուստը մարտիկի զրահ է, փայլուն սկուտեղ է կամ գահ, որին բազմած պետք է ներկայանաք ու ներկայացնեք՝ իմաստություն, զսպվածոթյուն, ոճ և վստահություն:10659_large

Ի վերջո հարկավոր է հագնվել այնպես, ինչպես կհագնվեիք, եթե զբաղեցնեիք Ձեր երազած պաշտոնը: Ու վաղ թե ուշ դա կբերի ցանկալի արդյունքի, մարդիկ կընկալեն ձեզ հենց այդպես: Կնոջ ոճը իր զենքն է, որն ազդում է առանց բառերի:
Ինչ վերաբերում է շպարին ստորև ներկայացնեմ մասնագետի կարծիքը՝
Դիմահարդար Միրանդա Դալլաքյանի կարծիքը ինչպիսին պետք է լինի գործարար, Դիվանագետ կնոջ դիմահարդարումը

Հայուհիները գեղեցիկ են շատ դիմահարդարման կարիք չունեն եթե այլ ազգերի դեպքում մեյք ափ արտիստի գործը այսպես ասած այդքան էլ հեշտ չէ մեր դեպքում ճիշտ հակառակն է . Դիվանագետ կինը շատ շպարվելու կարիք չունի: Լավ մասնագետը կարող է ցանկացած կնոջից գեղեցկուհի «նկարել»: Բայց ոչ միշտ եւ ոչ ամեն տեղ կարելի է երեւալ նման տեսքով: «Երբեմն պատահում են գործարար կանայք, որոնք ճիշտ չեն դիմահարդարվում: Իմանալով, որ ըստ աշխատանքի բնույթի անընդհատ շարժման մեջ են ու չեն կարող ժամանակ առ ժամանակ դիմափոշին թարմացնել, շպարվում են հաստ շերտով ու հարցը լուծված համարում: Զրուցակիցները, գործից խոսելու փոխարեն՝ հաստատ կշեղվեն բուն նյութից՝ նկատելով նրանց ծորացած շրթներկը կամ քրտնելուց մոխրագուն դարձած դիմափոշին: Ուստի այս կերպարի կերտման համար ոսկե օրենք է՝ մինիմալիզմը և բնական, բայց շեշտակի ընդգծումը:1481608299_57f51f01c61f5_medium4603223955_56b931a53dimgpsh_fullsize 277750կկ-5

Founding congress of the new political platform named 'Yerkir Tsirani' under the leadership of Zaruhi Postanyan took place at Ani Plaza Hotel

Նյութի հեղինակ՝ հաղորդավարուհի, Wnews.am-ի հատուկ թղթակից Արմինե Ճաղարյան

17440280_1799919700037603_1048675411_n

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...