Ինչ գրքեր են կարդում Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը

Ընթերցանությունն ուղեղի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունները մարմնի համար,- Ջոզեֆ Ադիսոն

Իսկ  ինչ գրքեր են կարդում Հայաստանի նախագահները, որ հեղինակներն են նրանց ֆավորիտները. Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.

middle_1484737072_5390701middle_1484737072_1241422

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատասենյակում բազմաթիվ գրքեր կան, որոնց թվում են  «Հանդիպման վայրը», «Խոդեդան» (Խաչիկ Դաշտենց), «Երբ ժամ էր ընտրության» (Անտոն Դոչեւի ստեղծագործության հայերեն թարգմանությունը)։

Դեռ 2011 թվականին Ծաղկաձորում պատասխանելով Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ զրույցում Սերժ Սարգսյանն ասել էր.

«Ես սիրում եմ Նարեկացի, սիրում եմ Քուչակ, Չարենց, սիրում եմ Սեւակ, շատ-շատերին: Մենք ունենք փայլուն բանաստեղծներ, ովքեր գոհարներ են ստեղծել: Իսկ լավագույն բանաստեղծություններից մեկը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է, որը կկարդամ ձեզ համար»:

լեւոն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ 2014 թվականին տված հարցազրույցում նշել էր իր կարդացած վերջին գրքերի անունները, որոնք իրեն դուր են եկել։ Դրանցից էր Դարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Why nation fails» գիրքը։ «Իսկ «հիմա կարդում եմ ֆրանսիացի տնտեսագետ Թոմաս Պիկետիի «Capital in the 21st century» գիրքը»,- ասել էր նա։

Իսկ ահա նրա ոչ պաշտոնական կայքում ներկայացված է վերջին տարիներին Ռոբերտ Քոչարյանի ընթերցած գրքերի ցանկը.

1.Стивен Кови “Семь навыков высокоэффективных людей”
2.Стивен Кови “8-й навык: от эффективности к величию”
3.Стивен Кови “Лидерство, основанное на принципах”
4.У. Эдвард Деминг “Новая экономика”
5.Пол Фрига, Итан Расиел “Инструменты McKinsey”
6.Д.Сорос “Новая парадигма финансовых рынков”
7.Ли Якокка “Карьера менеджера”
8.Harvard Business School “Taking control of your time”
9.Bernard Lewis “The Crisis of Islam”
10.James Risen “State of war”
11.Joseph Nye “The Paradox of American Power”
12.Robert Cooper “The breaking of Nations”
13. Тони Шварц, Джим Лоэр “Жизнь на полной мощности, Управление энергией – ключ к высокой эффективности, здоровью и счастью”
14. Walter Isaacson “Steve Jobs”
15. Нассим Николас Талеб “Черный лебедь. Под знаком непредсказуемости”
16. Robert Greene “The 48 Laws of Power”
17. Harvard Business Review On Leadership
18. Стив Джобс. От первого лица
19. Пол Кругман “Возвращение Великой депрессии?”
20. Блейн Ли “Принцип власти”
21. Баффетт Уорен “Эссе об инвестициях, корпоративных финансах и управлениях компаниями”

big_a4a333d48c701358c90e37cc1b164498

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը հեղինակ է 30-ից ավելի գրքերի։

Գիտության բնագավառում իր ուսուցիչներն է համարում Ն. Վ. Պիգուլեւսկայային, Ի. Մ. Դյակոնովին, Ա. Գ. Լունդինին, Ա. Վ. Պայկովային, Լեւոն Խաչիկյանին, Գագիկ Սարգսյանին, Էդվարդ Աթայանին, Հակոբ Անասյանին, Ռաֆայել Իշխանյանին, Կարեն Յուզբաշյանին եւ Պողոս Խաչատրյանին։

2011թ. լրագրողների հետ հանդիպմանը Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարել է, որ պաշտոնը թողնելուց հետո, փորձել է լրացնել ընթերցանության այն բացը, որն առաջացել էր իր նախագահության տարիներին` ժամանակ պակասի պատճառով:

«Ժյուլ Վեռն կարդացել եմ 11 տարեկանում: Իսկ եթե լուրջ, ես այլ զբաղմունք չունեմ“ այգեգործություն, միտինգ, ընթերցանություն եւ թոռներիս հետ գզվռտոց:

Ես աշխատում եմ չկտրվել գեղարվեստական գրականությունից:

Աշխատում եմ լրացնել այն բացերը, որ նախագահ եղած ժամանակ հնարավորություն չեմ ունեցել ընթերցանությունը: Վերջին շրջանում կարդացել եմ ամբողջ Մարկեսը, ինչ բաց էի թողել, Սարամագոն, Վառլան Շալամով, եւ մի հանճարեղ անուն` կիսով չափ հայ, Սերգեյ Դովլաթովը: Կարդացել եմ ամբողջն ինչ հրատարակված է»,- ասել է նա:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...