Կին, ով կարդում է. Էռնա Էլիզբարյան

Wnews.am-ը շարունակում է «Կին, ով կարդում է» հարցազրույցների շարքը, որի շրջանակում հայտնի կանանց հետ խոսում ենք բացառապես գրքերի մասին: Այս անգամ մեր զրուցակիցն է հեռուստամեկնաբան Էռնա Էլիզբարյանը:  Հեռուստամեկնաբանի խիստ, դասական կերպարը, էռնայի վառ արտաքինն ու մասնագիտական հմտությունները առանձնացնում են նրան ու դարձնում հայկական եթերի սիրված կերպարներից մեկը:  Նա հաճելի զրուցակից է ու,  չնայած զբաղվածութանը, հաճույքով համաձայնեց խոսել սիրելի թեմայի՝ գրքերի և ընթերցանության մասին:

Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գիրքը: Ի՞նչ տպավորություն թողեց այն:

-Որպես առաջին գիրք ես համարում եմ այբբենարանը, իսկ դրանից հետո ինքնուրույն, որ ընթերցել եմ, Շառլ Պերոյի «Մոխրոտիկն» էր։ Հիշում եմ, որ հոգիս երկփեղկվել էր՝ անարդարությունից ու անվերջ ստորացումից. հեքիաթում հայրը «միշտ լսում է կնոջը»: Խորթ մայրը աղջկան ստիպում է ապրել ձեղնահարկում, քնել ծղոտե անկողնում, կատարել ամենադժվար և կեղտոտ գործերը։ Աղջիկն աշխատանքից հետո սովորաբար հանգստանում է բուխարու մոտ դրված մոխրով լցված արկղի վրա նստած, այդ պատճառով էլ քույրերը նրան անվանում են Մոխրոտիկ։ Մոխրոտիկի խորթ քույրերն ապրում են շքեղության մեջ, իսկ Մոխրոտիկն անտրտունջ տանում է նրանց ծաղրանքները։ Բայց, ինչպես լինում բոլոր հեքիաթներում, այն ունենում է երջանիկ ու լուսավոր ավարտ։ Հեքիաթի վերջում հոգիս խաղաղվեց)։

– Տարիների ընթացքում ինչպե՞ս են փոխվել գիրք կարդալու ժանրային նախասիրությունները:

Ժամանակին՝ ուսանողական տարիներին, նախապատվությունը Գեղարվեստական գրականությունն էր, իսկ հիմա ավելի շատ ինձ դուր են գալիս Փաստագրական արձակները։

– Հեղինակներ, որոնց գրքերը հետևողական, իրար հաջորդելով կարդացել էք։

Նարեկացի «Մատյան ողբերգության», Րաֆֆի «Սամվել», Դաշտենց «Ռանչպարների կանչը», Ստեփան Զորյան «Պապ թագավոր», Դանթե «Աստվածային կատակերգություն», Բոկաչչո «Դեկամերոն», Ֆրանսուա Ռաբլե «Գարգանտյուա և Պանտագրյուել», Կոռնեյլ«Սիդ», Մոլիեր «Դոն Ժուան», Սերվանտես «Դոն քի Շոթ», Ք. Մարլո «Դոկտոր Ֆաուստի ողբերգակական պատմությունը », Շեքսպիր «Ռոմեո և Ջուլետ», «Համլետ», «Օթելլո», «Լիր Արքա», «Մակբեթ», «Վենետիկի վաճառականը», «Ռիչարդ 3-րդ» , Մարկես «100 տարվա մենություն»_ ցուցակը շատ է))))

-Գրքեր, որոնք կիսատ եք թողել և ո՞րն է պատճառը։

Բալզակ «Խորտակված պատրանքները» ծանր է կարդացվում ու դեռ առաջ չի գնում))

-Գրքի հերոսուհիներ, կերպարներ, որոնց մեջ Ձեզ տեսնում և նմանեցնում էք։

Դեռ իմ հոգեբանական կերպարին համահունչ հերոսուհի չեմ հայտնաբերել։

-Ձեր կարդացած սիրո պատմությունը, որին հավատում էք։

Այն, ինչ ես կարդացել եմ գրքերում, դրանք տարբեր դարաշրջանների Սիրո պատմություններ են՝ կնոջ և դրվագներ՝ տղամարդու կյանքում՝ փիլիսոփայական ու հոգեբանական վերլուծություներով, գեղարվեստական ապրումներով գրված այս կամ այն հեղինակի կողմից։ Բայց իրական կյանքը գեղարվեստական գրքերում եղած սիրո դրսևորումների հակառակ բևեռում է գտնվում, որը թերևս իրական է՝ զերծ պաթոսականությունից։

-Գիրք, որի վերջաբանն այլ կերպ կգրեիք։

Ես հանճար չեմ, ես սովորական մահկանացու եմ, ես ո՞վ եմ, որ համաշխարհային գրողներին ու դասականներին հակառակվեմ ու ինչ-որ բան փոխեմ ու այլ վերջաբան գրեմ։ Ես սովորական ընթերցող եմ, որը ծանոթանում է իրենից առաջ եղած «հին» ու «նոր» աշխարհի հետ՝ գրքերի միջոցով (ամեն մարդ կյանքում իր պատմությունը պիտի գրի)։

-Հիմա ի՞նչ գիրք եք ընթերցում:

Անկեղծ, այս պահին չեմ կարդում, բայց Սևակի էջերը հաճախ եմ թերթում)

-3 must read գրքեր Էռնա Էլիզբարյանից:

1Աստվածաշունչ, 2Նարեկացի, 3 Սևակ

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...