Կյանքն առանց կանանց նույնն է, ինչ պոմիդորով ձվածեղն առանց պոմիդորի. Հայկ Պետրոսյան

Ըստ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի, կյանքն առանց կանանց նույնն է, ինչ պոմիդորով ձվավածեղն առանց պոմիդորի։ Իսկ կնոջը գեղեցկացնում է համեստությունն ու  լայն բացվածքով զգեստը․․․

Կանանց, սիրո ու անձնական հարաբերությունների մասին Wnews.am-ի հարցերին Հայկը թեպետ հումորով, բայց անկեղծ է պատասխանել.

10583980_1101527269899354_2931656099445737349_n

-Կնոջը ոչինչ այդքան չի գեղեցկացնում, որքան…
-Ճիշտ քանակությամբ ընդունած ալկոհոլը՝ կասեր ռուսը , ֆրանսիացին կասեր՝ որքան իր կողքի տղամարդը, որոշ հայեր կասեին՝ մաքուր անցյալը, ես էլ կավելացնեի՝ համեստությունը և լայն բացվածքով զգեստը․․․
-Ի՞նչը Ձեզ կարող է աղջկա մեջ միանգամից հիասթափեցնել։
-Մտավոր ունակությունների պակասը, փայտփորիկի երևակայություն ունենալու տխուր փաստը, քաղաքականությամբ զբաղվելը, թթվելու խասիաթը (չնայած վերջինը միանգամից չի արտահայտվում ), երբեմն էլ պատահում է՝ աղջիկները եղունգներն այնպես են ներկում, զարդարում, որ ակամայից տպավորություն է ստեղծվում, թե դժբախտ մանկություն են ունեցել, մեկ էլ գիշերը ձայներ լսելը – էն որ նեղմաջալին ասում ա – ոնց որ թե տուն մարդիկ են մտել )))))))
-Արդյո՞ք աղջկա կրոնն ու ազգությունը Ձեզ համար նշանակություն ունեն:
-Դե, նախընտրելի է, որ հայ լինի կամ ֆրանսուհի կամ քրիստոնյա կամ Նատալի Պորտման, բայց որ սիրտս մոնղոլ աղջկա կպնի – հո չեմ հրաժարվելու ինչ ա թե հայ չի, ամեն դեպքում մորմոն չէի ուզի։ Այսպես ասեմ՝ գուցե մոնղոլ, բայց ոչ մորմոն))

y2tHraaLpfaynjCO3D2OaUph01
-Կնոջ զգեստապահարանի ո՞ր իրին եք ուշադրություն դարձնում, ըստ Ձեզ, ի՞նչն է նրան գրավիչ դարձնում։
Ինձ դուր է գալիս, երբ կինը հագնում է էլեգանտ երեկոյան զգեստ և գիտի՝ ինչպես այդ հագուստը կրել։
-Հաճա՞խ եք սիրահարվում։ 
-Քանի որ Երևանում շատ են սիրուն աղջիկները, կարելի է ասել՝ ամեն օր սիրահարվում եմ։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա ոչ, քանի որ գնալով ավելի բծախնդիր եմ դառնում սիրահարվելու հարցում։
-Որքա՞ն է տեւել ամենաերկար սիրային հարաբերությունը։
-Դե եթե հաշվի առնենք, որ մեր դասարանի Աննան մինչև հիմա իմ սրտում է՝ չնայած որ 2-րդ դասարանում մեկնեց ԱՄՆ և ես նրան այլևս չտեսա, կարելի է ասել 20 տարուց ավել)))
-Ձեր առաջին սիրո խոստովանությունը. ի՞նչն է տպավորվել։
-Տպավորվել է իմ հիմար լինելը, փոքր էի, մեր բակի աղջիկներից էր, շատ անհաջող ստացվեց, այդ դեպքից հետո խուսափում եմ սեր խոստովանել, միայն բացառիկ պահերի։ Ընդհանրապես ես կողմնակից չեմ, որ 10 րոպեն մեկ ասում են՝ կյանքս սիրում եմ քեզ. արժեզրկվում է մի տեսակ խոստովանության հուզականությունը, սպասումը․․․ ոնց որ ասեն ՝ մի բաժակ սուրճ կտա՞ք։

-Իսկ ի՞նչ ավարտ ունեցավ այդ սիրո խոստովանությունը։ Պատասխան ստացա՞ք։

-Շատ մանրամասներ չեմ հիշում՝ փոքր էինք, բայց վերջում իրար միասին պաղպաղակ կերանք, ինչն էն ժամանակ համարժեք էր ոնց որ հիմա, ասենք, գնանք ռոմանտիկ երեկո անցկացնենք։

-Երբ ետ եք նայում Ձեր ապրած սիրային կյանքին, հնարավորության դեպքում կկրկնեի՞ք ամեն ինչ, թե՞ եղել են մարդիկ, որոնց հետ հարաբերությունները համարում եք ժամանակի կորուստ:

-Անցյալում միշտ էլ բաներ կան, որ չես արել և կուզեիր արած լինել ու հակառակը։
-Ձեզ համար կարևո՞ր է, թե հարաբերություններում ով է անում առաջին քայլը:
-Ինձ համար՝ չէ, կանանց համար է կարևոր։
-Սիրո համար որեւէ բան զոհաբերե՞լ եք։
-Մի անգամ հեռախոսս գրավատանն եմ թողել, որ սիրածս աղջկան սրճարան հրավիրեմ. սա զոհաբերությու՞ն է։

-Իսկ այդ «զոհաբերությունը» գնահատվե՞ց։

-Նա չիմացավ, որ սրճարան է եկել լոմբարդի փողերով, այնպես որ չէր կարող գնահատական տալ։

11539666_964473730271376_2701483730190556528_n

-Դուք ապրել եք Ֆրանսիայում, ի՞նչ տարբերություն կնշեք հայուհիների եւ ֆրանսուհիների միջեւ։
-Ֆրանսուհին քեզ տալիս է հնարավորություն, որպեսզի դու նրան գրավես , բաց է, շփվող է ի սկզբանե. սա չի նշանակում՝ հեշտ տրվող, բայց նա ցանկանում է, որպեսզի դու նրան սիրահետես և նա ունակ է քեզ շռայլորեն վարձահատույց լինել, եթե հավանեց։

Հայուհիների հետ կապված դժվարանում եմ շատ ընդհանրական գծեր ասել, այնպես որ կասեմ՝ բոլորն էլ տարբեր են, յուրահատուկ՝ մինչեւ այն պահը, երբ հայտնվում են կիսաբաց լուսամուտներում )))
-Կբնութագրե՞ք ինչպիսին է իդեալական կինն ըստ Ձեզ։
-Մի քիչ ուտոպիստական գաղափար է իդեալական կին կամ իդեալական մարդ ընդհանրապես, բայց ինձ շատ դուր է գալիս Օդրի Հեփբերնի կերտած կնոջ կերպարը։
-Կյանքն առանց կանանց նույնն է, ինչ…
-Թատրոնն առանց հանդիսատեսի կամ պոմիդորով ձվածեղն առանց պոմիդորի։
-Ինչպիսի՞ աղջիկ է փնտրում Հայկ Պետրոսյանը։
-Մարալ – բոլոր իմաստներով – բացի անունից ))))))

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...