25 խիստ կանացի միտք «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից (Photo)

«Սեքսը մեծ քաղաքում» լեգենդար սերիալը պատահական չդարձավ կուլտային իր ժամանակաշրջանում: 4 ընկերուհիների մասին պատմող սերիալը հետաքրքիր ու հումորային կերպով  պատմում էր այն խնդիրների մասին, որոնց առնչվում են կանայք ողջ աշխարհում: Նույնիսկ հիմա՝ սերիալի առաջին սերիայից գրեթե 20 տարի անց Քերիի, Միրանդայի,  Սամանտայի և Շառլոտայի մտքերը կարող են բարձրացնել կանանց տրամադրությունն ու ինքնագնահատականը:

Wnews.am-ը ներկայացնում է 25 խիստ կանացի միտք «Սեքսը մեծ քաղաքում»  սերիալից:

b0c34919f09d8aba29b7a1df1585dda6

***

Որպեսզի գտնես իդեալական տղամարդ, պետք է անձամբ նրան ծնես:

***

Որոշ կանայք ծնված չեն ենթարկվելու համար, նրանք ծնված են ազատ լինելու համար, մինչև կհանդիպեն իրենց նման մեկին և ազատ կլինեն միասին:

***

Վերջին հաշվով, համակարգիչերը փչանում են, մարդիկ՝ մահանում, հարաբերությունները `փլուզվում և լավագույնը, որ մենք կարող ենք անել, խորը շունչ քաշելն ու նորից սկսելն է:

***

-Ես նայեցի նրան և հասկացա, որ մենք ստեղծված ենք իրար համար: Այդ պատճառով էլ սկանդալ բարձրացրեցի ու վռնդեցի նրան:

-Տրամաբանական է:

b9e765d565734ff29a20ef06977b334b1

***

Միգուցե մենք ճի՞շտ էինք, երբ քիչ էինք մտածում ու շատ էինք համբուրվում:

***

Ասել սիրում եմ դժվար չէ, դժվարությունները սկսվում են դրանից հետո:

***

Ոչ ոք չի սիորւմ տխուր աղջիկների:

***

Ես չեմ հավատում էլեկտրոնային նամակներին, ես նախընտրում եմ ավանդական տարբերակը՝ զանգահարել ու նետել հեռախոսը:

***

Կինը, երբ սիրում է խոստովանում է դավաճանությունը, որովհետև ուզում է անկեղծ լինել,  իսկ տղամարդը , երբ սիրում է երբեք չի ներում:

47715

***

_Դու ուզում ես ասել, որ երբեք չես ամուսնանա տղամարդու հետ, ով ապրում է ծնողների հե՞տ:

-Դե… եթե խոսքը արքայազն Ուիլյամի մասին է…

***

Չեմ հիշում, թե նա ինչ տեսք ուներ, այդպես լինում է, երբ ինձ ինչ որ մեկը շատ է դուր գալիս, ես հիշում եմ միայն զգացողությունները:

***

Տղամարդը, ով անում է հուսահատ քայլեր համարվում է ռոմանտիկ, կինը՝ խենթ:

***

Ուրիշների կարծիքը բացարձակ կարևոր չէ, ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում փակ դռնեից այն կողմ:

***

_Անձամբ ես սարսափելի վախենում եմ բարձրությունից:

-Իսկ ես՝ ոչ, դու չէ՞ որ տեսել ես իմ բարձրակրունկները:

kinopoisk.ru

***

Ես ստիպված էի ընդունել, որ կյանքում կան կանայք, ովքեր ի սկզբանե լավն են մյուսներից: Ու այդ փաստը չես փոխի ոչ նոր կոշիկ  գնելով, ոչ դիետաներով և ոչ էլ համեղ խմորեղեն թխելով: Ես միևնույն է երբեք չեմ ունենա իդեալական կառուցվածք, մազեր, չեմ կարող կրել սպիտակ ու չկեղտոտվել, ղեկավարել ընկերություններ ու ստորագրել կարևոր փաստաթղթեր, բայց դա ինձ ավելի վատը չի դարձնում:

***

Գրողի ծոցը սերը, երբ կա սուշի և ձողիկներ:

***

Չամուսնացած կանանց ավելի դժվար է կյանքի ուղիով քայլելը, այդ պատճռվ պետք է շատ ուշադիր լինել կոշիկի ընտրության հարցում:

***

Տիեզերքը ոչ միշտ է արդար մեզ հետ, բայց այն հրաշալի հումորի զգացում ունի: swn60nip63iw

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...