Հնդիկ կանանց և հայուհիների տարբերությունը կամ ինչպես պայքարել #Իչակիմանիայի դեմ (Photo)

Հիմա կին ու տղամարդ դերերը բավականաչափ խառնվել են, բայց այս դերաբաշխումը ի սկզբանե հարաբերական է եղել՝ կախված այն մշակությից, որտեղ ձևավորվել է հարաբերությունը: Հայ հասարակության մեջ, միջսեռային հարաբերությունների մի քանի մոդելներ կռվի մեջ են: Կռիվ հրահրողները իհարկե նորից կանայք են: Այս հոդվածում առաջարկում եմ կնոջ դերի ու ժամանակների բախման մասին խոսենք՝ ուսումնասիրելով Հնդկաստանի օրինակը: Հատկապես, որ հիմա հնդկական սերիալները այդքան տարածված են դարձել, վախենամ սխալ գաղափարներ որդեգրվեն մեր աղջիկների կողմից ու ազդեն այնպես, ինչպես «Կլոն» հեռուստասերիալի Ջեյդի կերպարը ազդել էր մեր կանանց վրա: Հնդկաստանը ամենաշատ կրոններ ու կաստաներ ունեցող երկիրն է, հիմա ձեզ եմ ներկայացնում 2 ծայրահեղություն:Image may contain: 3 people, people sitting and indoor
Ծայրահեղություն համար 1 կամ Յաշվի՝ Կոլամի Տեխնոպարկի գլխավոր ինժիներ:

Յաշվին, 36 տարեկան է, ունի 2 բարձրագույն կրթություն և զբաղեցնում է Կերալա նահանգի ամենամեծ Տեխնոպարկում, բավականին ներշնչող մի պաշտոն: Անվան բացատրությունը՝ Յաշվա-փառք, ճանաչում: Ամուսնացած չի ու երեխաներ չունի, փոխարենը պատմեց, որ իր մեքենան այս տարի պետք է փոխի ու նորը գնի և որ հաջորդ տարի մեկնելու է Անգլիա հերթական վերապատրաստման: Մի խոսքով՝ կարգին աղջիկ, կարիերիստ ու ժամանակակից, ամեն ինչ փոխվեց, երբ Միսթիք Մանթրասի Քրիստինան, ով կազմակերպել էր մեր այցը ինձ հուշեց հարցնել՝ արդյո՞ք նա երբևէ սիրահարվել է: Պատասխանը զարմացրեց՝ ասեց թե երբեք չեմ սիրահարվել, ու հետո ես 38-ում եմ սիրահարվելու: Ինտելեկտուալ մարդու պատասխան չի չէ՞: Բանն այն է, որ չնայած գլոբալիզացիան ու տեխնոբումը ցնցել է նաև այս հնագույն ժողովրդի որոշակի շերտեր, բայց նրանք դեռևս ուղղորդվում են հորոսկոպով: Մեր իմացածը չի, ամեն մի երեխա երբ ծնվում է, ըստ այդմ իր կարման, կամ հորսոկոպը թղթի վրա գծագրած տալիս են: Ինչ պետք է անի, երբ ամուսնանա, իսկ ՛՛ում հետ՛՛-ը որոշում են ծնողները՝ ընտրելով նույն կաստայից և որ համապատասխանի հորոսկոպին: Այստեղ նշեմ, որ հնդկական ընտանիքները համարվում են ամենաամուր ընտանիքները:
Եզրակացություն. Նույնը մեզ մոտ կիրառել պետք չէ իհարկե, բայց կարելի է վերցնել մի կարևոր ենթատեքստ: Ամուսին փնտրելու, ամեն կիսահարմար թեկնածուի վրա կախվելու ու ՛՛օհ ես 23 եմ արդեն՛՛, գաղափարները պետք է շրջանցել, եթե էլ այդ մտքերը ձեզ մոտ չկան, վստահ եմ ձեր շրջապատը ճնշում է մանր-մունր ՛՛երբ ես ամուսնանում՛՛ թունավոր ասեղիկներով: Կան որոշակի ճակատագրական հանդիպումներ, որ մեզանից չեն կախված ու այո՝ ՛՛զոռով բան դուրս չի գա՛՛: Կողակից ընտրելիս ուղղորդվեք՝ ինտելեկտի ու կարգավիճակի հնարավորինս հավասարություն, հարգանք ու վերջում՝ սեր: Չէ որ Սերը՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:
Երբ հնդիկ կնոջ համար հատուկ ընտրված ամուսին կա, նա անգամ չի էլ մտածի ուրիշին փնտրելու մասին, չէ՞ որ ամուսինը ընտրյալ է, Աստված երկրի վրա, ինչպես նրանք ընդունում են:

received_10206875978193021
Մինչև երկրորդ ծայրահեղությանս անցնելը մի քանի փաստ հնդիկ կանանց ու մշակույթի մասին.

Գեղեցիկ կին ասելով հնդիկները հասկանում են բավականին գիրուկ մարմին ունեցող կանանց, դա խորհրդանշում է ապահով կյանքը:

Իրենց ավանդական հագուստը՝ սարին, պատմում է գրեթե ամեն ինչ կնոջ կարգավիճակի մասին: Եվ հետո սարիով տգեղ քայլել չի ստացվում, բացարձակ կանացի տեսք է հաղորդում, իսկ կողքից բացված որովայնը էներգետիկ չակրաները բաց պահելու համար է:

Հնդիկները գտնում են, որ կինը տղամարդուն տալիս է կախարդական պահպանություն, հաջողություն՝ թալիսմանի նման: Առանց կնոջ էներգիայի տղամարդը չի կարող գործունեություն ծավալել:

Հնդիկ կանայք շուտ են ամուսնանում, քանի որ իրական կանացի ուժը բացվում է ամուսնությունից հետո: Կինը բնության ակտիվ ուժերի ներկայացուցիչն է, ի տարբերություն տղամարդու, ով խորհրդանշում է պասիվ սկիզբը:

Հնդիկները գտնում են, որ կինը ունի ստեղծագործ սկիզբ՝ նա կառուցում և ավերում է:

Սահուն անցնում եմ մյուս ծայրահեղություններին:

Հիմա այդ ամենի վատ կողմը. հնդիկ կնոջ համար այրի լինելը նույնն է, ինչ կենդանի թաղվելը: Որոշ նահագներում գոյություն ուներ ՛՛սաթի՛՛ կոչվող արարողությունը, ինքնահրկիզում, ամուսնու մահից հետո: Համարվում է, որ ամուսնու մահվան մեջ մեղավոր է կինը ու աստվածները այդպիսով պատժում են կնոջը իր գործած մեղքերի համար: Այդ է պատճառը, որ այրին Հնդկաստանում ամենանսեմ էակն է համարվել: Պաշտոնապես 1987 թվականին է սաթին արգելվել, բայց այժմ միևնույնն է արվում են ինքնահրկիզման ծեսեր, նախապես ինչ-որ թղթեր ստորագրելուց հետո:

1
Ծայրահղություն համար 2:

Ահա և Բրահիան,/անունը նշանակում է ՝ հիասքանչ/ հիասքանչ այս աղջկան հանդիպեցինք Տրիվանդրումում, բայց ինքը Ռաջիստան նահանգից էր եկել: Առաջինը, ինչ աչք ծագեց, իհարկե ոտքերին փակ զոդված երկաթներն էին: Նա 19 տարեկան է, 14 տարեկանում ամուսնացել է, հենց դա են վկայում շղթաները, որոնք այլեւս երբեք չի կարող հանել, ունի 3 երեխա: Վաճառում է զարդեր: Ամուսնու մասին խոսելիս դուք-ով է խոսում և անունը երբեք չի արտաբերում: Համարվում է, որ եթե կինը ամուսնու անունը շատ է տալիս՝ կրճատում է նրա կյանքը:
Եզրակացություն: Որքան էլ այս ամենը  օտար ու վայրի է  թվում, փորձենք վեր հանել ենթատեքստը ու հասկանալ՝ ինչի հետ ենք համաձայն: Այսօր շատ ենք հանդիպում ամուսնացած տղամարդկանց, ովքեր անոթի կենդանու նման թվում է կին են փնտրում աջ ու ձախ, դրանք տղամարդիկ են, ովքեր ոչ թե սեռական անբավարարված են, այլ նրանք, ովքեր էներգետիկ առումով չունեն իրենց կնոջ ազդեցությունը և պաշտպանությունը: Առանց կանացի էներգիայի, լիակատար չի տղամարդը: Բուդդիստական ուսմունքները ուսումնասիրելու փոխարեն կարելի է հիշել մի քանի պարզ կանոն: Ուշադրություն, հոգատարություն, ազատություն ու հարգանք: Ահա այսքանով կարելի է ձեր կանացի էներգիայով պարուրել տղամարդուն՝ դարձնելով նրան ավելի վստահ, հաջողակ ու “կուշտ” : Հնդիկները, երբ ամուսնանում են, տղամարդը, բոլորից թաքուն կնոջը թալիսման է տալիս, այսպիսով իրեն, իր բախտը, առողջությունը և կարման վստահելով կնոջը, ով պետք է պահպանի ամուսնուն: Դա ձեզ ինչ-որ մի բան հուշու՞մ է աղջիկներ:

Այո’,  ինչ խոսք, կին լինելը դժվար, բայց ուժեղ խաղաքարտ է:

Wnews.am-ի հատուկ թղթակից Արմինե Ճաղարյան

3

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...