2017-ի դիմահարդարման գլխավոր միտումները (Photo)

collage

Wnews.am-ն արդեն ներկայացրել է 2017-ին սպասվող  վարսերի նորաձեւ երանգներն ու մանիկյուրի միտումները։ 

Մենք ներկայացրել ենք նաեւ դիմահարդարման հակաթրենդները, իսկ այս հրապարակման մեջ կխոսենք գալիք տարում սպասվող դիմահարդարման հիմնական միտումների մասին։

2017-ի դիմահարդարման միտումները կարելի է դեմոկրատական համարել, քանի որ ժամանակակից ոճաբաններն առաջարկում են ընտրության լայն հնարավորություն։ Բնականաբար յուրաքանչյուր սեզոն դիմահարդարման իր գույներն է ենթադրում, ինչ վերաբերում է դրանց կիրառման տեխնիկային, ապա նորաձեւության վերջին ցուցադրություններից արդեն նկատելի են հիմնական ուղղվածությունները.

Այսպիսով Wnews.am-ը ներկայացնում է   2017-ի դիմահարդարման հիմնական միտումները.

  • առողջ, խնամված եւ  լուսավորված մաշկ
  • nude ոճի մաքսիմալ բնական դիմահարդարում
  • միատոն դիմահարդարում
  • բոլորին հայտնի smokey eyes տեխնիկան ժամանակակից մեկնաբանությամբ
  • սլաքների կիրառում,  «կատվի աչքեր»-ի էֆեկտ
  • գրաֆիկական դիմահարդարում. այն իրենից ներկայացնում է երեկոյան դիմահարդարման հիմնական միտումները
  • «մետալիկ» ոճի տոնական դիմահարդարում

Փայլուն մաշկ.

30-650x464

Փայլուն մաշկը թույլ է տալիս ընդգծել բնական գեղեցկությունն ու խնամվածությունը։ Նման դիմահարդարումը ունիվերսալ է եւ կարող է լինել ինչպես երեկոյան, այնպես էլ առօրյա։

Փայլուն մաշկի էֆեկտով դիմահարդարման ժամանակ առօրյայում բավական կլինեն մի քանի ակցենտներ. թեթեւ թարթչաներկ, շուրթերի բալզամ կամ անփայլ շրթներկ։

Նուդ.

491

Արդեն մի քանի սեզոն է՝ դիզայներները միաբերան գտնում են, որ առողջ մաշկը, երկար թարթիչներն ու թեթեւակի ընդգծված շրթունքները զարդարում են յուրաքանչյուր աղջկա։ Փայլուն աչքերն ու փափուկ շրթունքները  մաքսիմալ բնական են գարուն-ամառ 2017 -ի  nude ոճի դիմահարդարման մեջ։ Շատ ցուցադրություններում մոդելներն այնպիսի տեսք ունեին, ասես նոր են վերադարձել ծովային հանգստից եւ շպարի պարագաների կարիք ամենեւին էլ չունեն։

Հոնքերն այս դեպքում պետք է մաքսիմալ բնական լինեն, թարթիչները՝ թեթեւակի քսված, նախընտրելի է վարդագույն կամ ծիրանագույն սնգույր, կոպերին՝ մարմնագույն, ծիրանագույն, վարդագույն կամ բաց շագանակագույն երանգի ստվերաներկ, իսկ շրթունքներին խորհուրդ է տրվում քսել ստվերաներկի երանգին մոտ շրթներկ։Որոշ դիմահարդարներ խորհուրդ են տալիս վառ շեշտադրում. օրինակ՝ շրթունքների մեջտեղում վառ գույնի փայլ կամ մուգ փայլեր՝ ներքեւի կոպին, մեկ այլ տարբերակ է  փայլուն, մաշկի գույնին մոտ ստվերաներկը կամ պաստելային երանգի մանրակրկիտ նկարված սլաքները։

Smokey eyes.

422-650x433

2017-ին եւս դիմահարդարման այս միտումը նորաձեւ է լինելու, սակայն որոշակի փոփոխությամբ. եթե նախկինում այն ենթադրում էր միայն մուգ երանգներ, ապա այժմ թույլատրելի է ցանկացած երանգ։ Բացի այս, ստվերաներկը քսում են ոչ միայն վերեւի կոպերին, այլ նաեւ ներքեւի։

smokey-eyes-3

Կատվի աչքեր.

Դատելով 2017-ի նորձեւության ցուցադրություններից՝ այն ավելի ագրեսիվ եւ վառ է լինելու։ Կարելի է կիրառել սլաքները քսելու տարբեր տեխնիկաներ։

461-650x494

Լայն, աչքերը վեր բարձրացնող սլաքները կարող են լինել ինչպես մեկ, այնպես էլ երկու գծով։ 2017-ի դիմահարդարման մեջ հնարավորություն է տրվում կոմբինացնել վառ «կատվի աչքերը» վառ շուրթերի հետ. օրինակ՝ կոնյակի, կարմրա-շագանակագույն երանգների հետ։ Նման դիմահարդարման դեպքում սնգույրը պետք է աննկատ լինի։

123-650x478261-650x463

Գրաֆիկա.

Գրաֆիկական դիմահարդարումը, որը վերջերս է ի հայտ եկել, իրենից ներկայացնում է կարճ, սակայն միեւնույն ժամանակ էֆեկտիվ եւ պրովակացիոն տարբերակ։

statement-liner-and-graphic-eyes

Այս դիմահարդարումը կարելի էր նկատել նորաձեւության վերջին ցուցադրություններում։ Ֆանտաստիկ ուզորներ, գրաֆիկական աչքի էֆեկտ. երբ վառ գույների դիմահարդարման կոնտրաստային գծերի շնորհիվ աչքերը երկչափանի են դառնում։  Նման դիմահարդարման ականատեսն էինք Oscar de la Renta, Anthony Vaccarello, Angelo Marani դիզայներական տների ցուցադրություններում։ Համարձակ, անսովոր դիմահարդարում։

statement-liner-and-graphic-eyes-3statement-liner-and-graphic-eyes-6

Մետալիկ էֆեկտ.

561

Վերոնշյալ դիմահարդարման տարբերակներից զատ նորաձեւության համաշխարհային ցուցադրություններում կարելի էր նկատել «մետալիկ» էֆեկտի կիրառմամբ դիմահարդարումը։ Այն տոնական դիմահարդարման գերազանց տարբերակ է։ Վայրի եւ էֆեկտիվ նորաձեւ կերպարը կարելի է ստանալ մետալիկ ստվերաներկերի միջոցով։

27-650x468

2017-ին շատ պոպուլյար է գրանժ ոճի դիմահարդարումը, որն իրենից ներկայացնում է բաց գույնի մաշկ, վառ աչքեր եւ շրթունքներ։

Գունավոր ստվերաներկեր.

2017 -ի գլխավոր եւ համարձակ թրենդներից մեկը, որը կարելի էր նկատել Fendi, Jeremy Scott, Mugler, Noon by Noor, Mara Hoffman ցուցադրություններում։ Ծիածանի բոլոր գույները ոչ միայն կոպերին, այլ նաեւ թարթիչներին.

colorful-eye-makeup-11 colorful-eye-makeup-2

Մեղրագույն աչքեր.

Մեղրագույն ստվերաներկի երանգը գալիք սեզոնի ֆավորիտներից է. այս թրենդը սիրվեց Alexander Wang-ի  եւ Noon by Noor-ի կողմից։ Այն թույլ է տալիս գեղեցիկ տեսք ունենալ ինչպես շիկահերներին, այնպես էլ սեւահերներին։

copper-eye-makeup copper-eye-makeup-1

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...