Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը (Photo)

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների ընտանիքները։

Այսօր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ ՀՀ նորանշանակ վարչապետը Կարեն Կարապետյանն է։ Wnews.am-ը ներկայացնում է Կարեն Կարապետյանին եւ իր ընտանիքի անդամներին։

%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6

Կարեն Վիլհելմի Կարապետյանը ծնվել է  1963թ. օգոստոսի 14-ին Ստեփանակերտում։
1980-1985 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: 1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։ 17 գիտական աշխատանքների հեղինակ է։ 1985-1990 թթ. եղել է ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտական աշխատող, այնուհետև գիտական աշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։

1990-1996 թթ. եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ։%d5%a1

1996-1998 թթ. եղել է «Հայէներգո» ՊՁ, գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001 թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010 թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։

2010-2011 թթ. եղել է Երևանի քաղաքապետ:

2011 թվականից «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ է։

Կարեն Կարապետյանն ամուսնացած է եւ ունի երեք զավակ։

Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը, ամուսնացել է նախորդ տարի։

%d5%bf%d5%ab%d5%a3Նրա ընտրյալը  21-ամյա Մարի Հալունյանն է։%d5%a4%d5%a4

%d5%bf%d5%ab%d5%a3%d5%bf%d5%ab%d5%a3  hul

Ի դեպ, Տիգրանը  շվեյցարական Kerbedanz ժամագործական ընկերության հիմնադիրն ու նախագահն է։tigran%d6%86

 

Իսկ նախկին քաղաքապետի դուստր Մանե Կարապետյանն ամուսնացած է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ։

%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%b0%d5%a1%d5%bd

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...