Հայաստանում հեշտությամբ են ֆինանսավորվում կոմեդիաները, իսկ արժեքավոր նախագծերը՝ ոչ. Լիլիթ Մարտիրոսյան

Wnews.am-ի զրուցակիցն է «3 շաբաթ Երևանում»,  «Արմատներ», «Poker.am» ,  «Հյուսիս-հարավ»  և մի շարք այլ հայկական ֆիլմերի, հեռուստատեսային սերիալների, հաղորդումների, համերգների, պրոդյուսեր Լիլիթ Մարտիրոյանը:  Մասս Մեդիա գիտակրթական կենտրոնում պրոդյուսերություն դասավանդող , Հայաստանի առաջատար պրոդյուսերներից մեկը Wnews.am-ին պատմել է մեր երկրում պրոդյուսերի աշխատանքի, խնդիրների, այդ ոլորտի հանդեպ հետաքրքրության մասին: Ո՞ր նախագծերն են ավելի հեշտությամբ ֆինանսավորվում Հայասատնում, ինչո՞ւ են սառեցվում արժեքավոր նախագծերը, որքանո՞վ է շահավետ պրոդյուսեր լինելը, ամբիցիոզ են արդյոք հայ հայտնիները այս և այլ հարցերի պատասխաններ փորձել ենք ստանալ Լիլիթից: 

-Հաշվի առնելով այն բոլոր նախագծերը, որոնք դուք իրականացնում եք, հետաքրքիր է, ինչպե՞ս է սկսվում և ընթանում Ձեր օրը:

-Շոու- բիզնեսը ժամ և պատարագ չունի, եթե մարդը որոշում է զբաղվել այս գործով, պետք է իմանա, որ օրը կարող է սկսվել վաղ առավոտյան և վերջանա հաջորդ օրը նույն ժամին: Քանի , որ զբաղվում եմ տարբեր նախագծերով՝ ֆիլմեր, հեռուստատեսային ծրագրեր, սերիալներ , համերգներ, գովազդներ շատ ծավալուն աշխատանք է ինձ օրվա ընթացքում սպասվում, բայց տարիների ձեռք բերած փորձը թույլ է տալիս ճիշտ տնօրինել ժամանակս և ամեն բան հասցնել: Մյուս կողմից, իմ աշխատանքը հեշտացնում է այն, որ մեզ մոտ պրոֆեսիոնալներ են աշխատում, և սովորաբար արվում է թիմային աշխատանք : Առավոտյան կատարում եմ աշխատանքի բաժանում մասնագետների մեջ և օրը սկսվում է:
-Գիտեմ, որ մասագիտական փնտրտուքի մեջ եք եղել, ի վերջո ընտրել եք պրոդյուսերությունը, ինչո՞ւ Ձեզ հետաքրքրեց այդ մասնագիտությունը:
-4-5 տարեկանից նկարահանվել եմ տարբեր նախագծերում , բարեկամներս շոու բիզնեսում էին աշխատում ու տեսնում էի այդ աշխարհը հակառակ կողմից: Ինձ միշտ հետաքրքիր է եղել՝ ինչպես են աշխատում կադրից դուրս, կուլիսների հետևում գտնվող մարդիկ: Շոու- բիզնեսի հիվանդությամբ տառապելուց հետո շատ դժվար է գնալ ու այլ աշխատանք փորձել անել, թեպետ առաջին մասնագիտությամբ լեզվաբան եմ ու լեզուների իմացությունը հիմա շատ է օգնում աշխատանքումս: Աշխատել եմ և՛ գովազդի ասպարեզում , որպես գործակալության տնօրեն, PR արշավներ եմ կազմակերպել, ռադիոյում եմ աշխատել որպես հաղորդավար, հեղինակային ծրագրեր եմ գրել և վարել, միայն հետո զբաղվել պրոդյուսերությամբ: Նախկին աշխատանքներից ստացած փորձը ինձ շատ է օգնում, որովհետև եթե տիրապետում ես տվյալ մասնագիտության գախտնիքներին և գիտես նյուանսները, դժվարության դեպքում ավելի հեշտ ես կարողանում լուծում գտնել:
-Ի՞նչ որակներով պետք է օժտված լինի կինը այդ մասնագիտությամբ զբաղվելու համար, չէ որ ղեկավարում եք մեծ թվով մարդկանց, հաճախ՝ տղամարդկանց:

-Նախ պետք է սիրես աշխատանքդ, հետո պետք է կարողանաս գնահատել մարդկանց և շնորհակալ լինես իրենց աշխատանքի համար: Տարբեր երկրներում աշխատելուց հետո ես կարող եմ օբեկտիվ ասել, որ մեր ժողովուրդը շատ աշխատասեր է ու տաղանդավոր: Պետք է բոլորի հետ կարողանաս ինդիվիդուալ աշխատել: Եթե դու վերցրել ես մասնագետ, պետք է հարգես այդ մասնագետի գիտելիքը և ոչ թե թելադրես, թե նա ինչ պետք է անի, այլ թույլ տաս, որ ինքն իր մասնագիտական լուծումներն առաջարկի: Եթե դու գիտես ինչ պետք է արվի, ապա ինչի համար ես համագործակցում այդ մասնագետի հետ: Պետք է հարգես մարդու արհեստավարժույունը , մարդու գիտելիքները, որովհետև սուբեկտիվ որոշումը միշտ թերի է:

 

-Երբ շատ մարդիկ են ներգրավված որևէ նախագծում խնդիրներն ու սթրեսային իրավիճակներն ավելի շատ: Ինչպե՞ս եք որպես ղեկավար Ձեզ դրսևորում նմանատիպ իրավիճակներում:

-Ես իմ խառնվածքով հանգիստ մարդ եմ և խուճապի մեջ չեմ ընկնում: Ուղղակի պետք է սթափ մտածել, թե ինչ կարելի է անել: Սովորաբար հավաքում եմ մեր թիմին և ասում եմ ահա այսպիսի խնդիր ունենք, ի՞նչ լուծումներ կառաջարկեք: Հավատացեք, փորձը ցույց է տալիս, որ ցանկացած հարց ունի լուծում:
-Պրոդյուսերություն նաև դասավանդում եք: Արդյոք հետաքրքրությունը մե՞ծ է այդ մասնագիտության հանդեպ:
-Դասավանդելու միակ պատճառը մեր ասպարեզում պատրաստված սերունդ ներգրավելն է: Ցավոք այն ժամանակ, երբ մենք էինք մտնում շոու բիզնեսի ասպարեզ, Հայաստանում համաշխարհային շուկային համապատասխան դպրոցներ չկային, նոր էր այս ոլորտը զարգանում: Այն, ինչ ես գիտեի, և սովորել էի Եվրոպայում, բավականին օգնեց ինձ ինտեգրվել արտասահմանյան կայացած բրենդերի հետ համագործակցող գովազդային գործակալության աշխատանքի մեջ : Հիմա ժամանակները փոխվել են, ինֆորմացիայաի տարածման հնարավորությունները ավելի մեծ են, մատչելի, գիր գրականություն կա: Մենք ունենք շատ լավ ուսանողներ՝ հետաքրքիր, յուօրինակ մտածող, կրեատիվ և նրանցով պետք է զբաղվել, տալ կայանալու հնարավորություն, որպեսզի նրանք ինֆորմացված լինեն, աճեն, որ մի քանի աստիճան մեզանից առաջ լինեն: MAS Media-ում դասավանդում եմ արդեն մի քանի տարի ու սիրով եմ անում այդ աշխատանքը: Փորձել եմ փոխանցել իմ իմացությունները ուսանողներին: Ունեցել եմ իսկապես տաղանդավոր, շատ լավ մտքեր ունեցող ուսանողներ: Հիմա, իհարկե, կյանքի դինամիկան փոխվել է, ու նրանք ավել ժամանակակից և հետաքրքիր են մտածում: Հույսով եմ մի օր բոլորս առիթ կունենանք հիանալու նրանց կատարած աշխատանքներով:
-Ֆինանսական առումով պրոդյուեր լինելը շահավե՞տ է Հայաստանում:
Նայած, թե ինչ պրոդյուսեր ես, եթե լավ, ուրեմն միշտ աշխատանք կունենաս և աշխատանքով կապահովես նաև մի ամբողջ թիմի, իսկ եթե չես կարողանում դա ապահովել, ուրեմն վատ պրոդյուսեր ես: Պրոդյուսերը պետք է կարողանա այնպիսի նախագծեր մտածել , որոնք կհետաքրքրեն և ունկնդրին և հովանավորներին: Հենց դա է աշխատանք ունենալու գրավականը: Պրոդյուսինգը այնքանով է լավ, որ կարող ես նորմալ ապրել, բացի այդ անկանխատեսելի է: Այսինքն ամեն օր առավոտյան արթնանում ես ու մտածում՝ ինչ արկածների ես այդ օրը հանդիպելու:
-“Երեք շաբաթ Երևանում” ֆիլմի պրոդյսինգով նաև դուք եք զբաղվում: Ֆիլմում պրոդյուսեր մարմնավորող կորպարը խնդրի առաջ էր կանգնած՝ փոխել սցենարը և հովանավորներ ձեռք բերել, թե լավ ֆիլմ նկարել, բայց առանց հովանավորների:  Դուք ինչպես եք նմանատիպ խնդիրները լուծում:
-Հետաքրքիր և ոչ միանշանակ հարց է: Հիմա ասեմ թե ինչու: Այո, ֆիլմի հերոսները իրական խնդրների միջով են անցնում, որովհետև լինում է, որ մի նախագծով հովանավորի մոտ ես գնում ու նա իր առաջարկներն է անում ու երբեմն դրանք աբսուրդի են հասնում: Կախված է նրանից , թե ինչ ես ուզում վերջում ստանալ, եթե կոմերցիոն ինչ որ նախագիծ է, երբ դու անպայման պետք է գումար հայթայթես ու քեզ հետաքրքրի չէ, ինչ ես արտադրում , ուրեմն կարող ես բոլորի հետ համաձայնել, բայց իմ բախտը բերել է ու միշտ աշխատում եմ մարդկանց հետ, ովքեր սրտացավ են վերաբերվում իրենց ստեղծագործությանը և չեն ուզում ուղղակի մի բան անել, գումար աշխատել, ուզում են լավ ստացվի , պրոֆեսիոնալ ստացվի: Պետք է հիշել, որ այն ,ինչ մարդիկ տեսնում են էկրանին, լսում են կամ կարդում են, դաստիարակում է սերունդներ ու մենք պետք է շատ զգույշ լինենք, մտածենք ինչպիսի սերունդ ենք ուզում հետո տեսնել: Օրինակ եթե կերպարներից մեկը այդ ֆիլմում ասում է. “Իսկ կարելի է Երևանի մասին ավելի շատ խոսել ” լավ առաջարկ է, բայց եթե ասում են եկեք իմ հորեղբոր տղային նկարենք, կամ թոռանը, դա վատ առաջարկ է, եթե երեխան չունի այդ տաղանդը: Այսինքն առաջարկը կարող է լինել լավ և վատ: Ցավոք սրտի, շատ նախագծեր սառեցվում են, որովհետև չեն ֆինանսավորվում,շատ տաղանդավոր դերասաններ մնում են առանց աշխատանքի, քանի որ գումար հայթայթելը դժվար է:
-Հովանավորները ի՞նչ նախագծերի  վրա են ավելի հեշտությամբ գումար ծախսում:

-Կախված է պրոդյուսերի աշխատանքից, օրինակ մենք սոցիալական առաջարկ ենք անում: Որևէ ընկերության գովազդային վահանակը քաղաքում դնելու փոխարեն, մի պուրակ կառուցենք, կանաչապատենք ու դրա վրա կառուցենք մեր գովազդային արշավը, այսինքն փորձում ենք ինչ որ կերպ նաև օգտակար լինել եր քաղաքին, որովհետև սա մեր երկիրն է ու մենք էլ այստեղ ենք ապրում: Կազմակերպությունները հաճույքով են մասնակցում նմանատիպ արշավների: Ընդհանարպես, հեշտությամբ են գումար տրամադրում, այսպես ասեմ, “չամիչ” ֆիլմերի՝ կոմեդիաներ, որտեղ հայտնի մարդիկ են խաղում: Այդ ֆիլմերը սիրվում են, որովհետև մարդիկ այսօր պոզիտիվի կարիք ունեն, ու երբ գնում են “ոչ մի բանի մասին” թեթև ֆիլմ է լինում , ծիծաղելի բաներ է տեղի ունենում, մարդիկ հաճույքով նայում են: Դրանց համար և՛ հեշտ է գումար գտնելը, և՛ նկարելը, և՛ վաճառաելը, բայց այ լուրջ ֆիլմեր նկարելը մի քիչ բարդ է, որովհետև լսարանը ավելի փոքր է, բայց դրանք ավելի մնայուն են, որովհետև կոնկրետ ինֆորմացիա են կրում , պատմական , մշակությաին արժեք են ներկայացնում : Կան կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են դոկումնետալ ֆիլմեր՝ օրինակ Հայաստանի մշակույթի, պատմության և այլ ազգային արժեքների մասին, որովհետև դա դառնում է այցեքարտ հենց նույն կազմակերպության համար. երբ դրսում ասում են դու որ երկրից ես, նա ցույց է տալիս այդ ֆիլմն ու ասում ՝այս երկրից եմ: Մենք ունենք դոկումնենտալ ֆիլմեր, որոնք պատմում են մեր հանճարների մասին, դրանք էլ շատ կարևոր ու էլի մնայուն ֆիլմեր են: Ներդրումներ են անում հեռուստատեսային ծրագրերում, իրենց արտադրանքը գովազդելու համար, շատ են ֆինանասավորվում մանկապատանեկան, հաղորդումները:
-Որպես պրոդյուսեր հե՞շտ է աշխաատել հայ հայտնիների հետ, նրանք ամբիցիո՞զ են:
-Յուրաքանչյուր հանդիպման գնալուց պրոդյուսերտը պետք է նախապատրաստվի, կոնկրետացնի գործնական առաջարկը, որովհետև շատ անգամ մարդկանց համագործակցությունը չի ստացովում, երբ թերի է տրվող կամ ստացվող ինֆորմացիան: Իսկ եթե հանդիպում ես մի մարդու, ով մի քիչ ավելի շատ է իր անձը կարևորում, այդ դեպքում կարծում եմ դա այդ մարդու խիստ անձնական խնդիրն է, և մեր համագործակցության հետ բացարձակ կապ չունի, կա գործնական առաջարկ, շատ կոնկրետ պայմաններով, այն կամ պետք է ընդունվի, կամ ոչ, անկախ անձնական խնդիրներից: Հավատացեք, չկան այդպիսի մարդիկ, ովքեր թուր ու թվանքով կանգնած են ու սպասում են ում պետք է նեղացնեն կամ նման մի բան, ուղղակի պետք է ճիշտ ծեծել այդ մարդու դուռը: Ցանկացած կոնֆլիկտ ունի երկու կողմ, վերլուծելիս պետք է հաշվի առնել նաև քո թույլ տված սխալները: Ամենահեշտ լուծումը մարդուն վատաբանելն ու մեղադրելն է, և նմանատիպ խոսակցություններն ել հանրության շրջանակում ձևավորում են մարդկանց մասին սխալ կարծիք: Գիտեք պետք է սիրել մարդկանց: Մեր հայտնիներից շատ քչերն են , որ ամբիցիոզ են, հիմնականում համեստ, բարեհամբյուր մարդիկ են:
Ինչպիսի ակնկալիքներով եք առաջնորդվում:
Գիտեք, ես սիրում եմ Հայաստանը, շատ եմ ուզում որ լինի խաղաղություն: Մեր սերունդը շատ պատմական ժամանակաշրջանի սերունդ է, անկախ մեր կամքից, շատ դժվարություններով անցած, բայց կոփված, լավ իմաստով: Ուզում եմ, որ ինչել որ անենք, որ ասպարեզում ել մենք գործենք, փորձոնք մեզանից հետո եկող երեխաների համար թողնենլ լավագույնը, փորձենք լինել օրինակելի, որպեսզի նրանք ել ուզենան մեզ նմանվել: Ապագայից միայն ակնկալում եմ լավագույնը: Հույս ունեմ իմ օպտիմիզմը անիմաստ չէ:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...