Հուրի Գեբեշյան. Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին և միակ աղջիկ մարմնամարզիկը (Photo)

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին անգամ կունենա աղջիկ մարմնամարզիկ:1

Wnews.am-ի հրապարակումը նրա մասին է:

Հուրի Գեբեշյանը Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի թոռ է: Նա ծնվել է 1989 թվականին Մասաչուսեթսի Քեմբրիջում: Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 5 տարեկանից: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նրա մասին ասում է. «Ուժեղ, կրքոտ և նպատակասլաց»:  Մարզիչը շեշտում է, որ հայ մարմնամարզուհին շատ հայրենասեր է: Հուրին միջազգային մրցաշարերին  մշտապես ներկայանում է իր մարզական հագուստի վրա կրելով Հայաստանի մի մասնիկը՝ դրոշը: big_1464329776_7674755

Վնասվածքի պատճառով Հուրին չկարողացավ մասնակցել 2012թ  Օլիմպիական խաղերին և աղջիկը մտածում էր, որ մարզական կարիերան իր համար ավարտված է:  Նա թողեց սպորտն ու որոշեց բժիշկ դառնալ , բայց որոշ ժամանակ անց հասկացավ, որ իր կյանքում կարևոր ինչ որ բան պակասում է:  Իր երազանքին հավատարիմ մնալ խորհուրդ տվեց Հուրիի փեսացուն` Դուեյնը:

«Հայկական արյունը Հուրիին ստիպում է պայքարել և երբեք չհանձնվել: Նրա համար ոչինչ անհնարին չկա»,-ասում է նա:2l Ամերիկաբնակ Հուրի Գեբեշյանը երազում է մարմնամարզության դպրոց բացել Երևանում. ««Ես շոկի մեջ էի, երբ մարզիչ Հակոբ Սերոբյանն ինձ հայտնեց, որ ես առաջին մարզուհին եմ լինելու, ով Օլիմպիական խաղերում ներկայացնելու է Հայաստանը:: Ես չգիտեի, որ ոչ մի հայ մարզուհի այդ մակարդակի մրցաշարում չի մրցել: Ինձ համար մեծ պատիվ է, և ես օրհնված եմ, որ ունեմ Հայաստանը ներկայացնելու այս հնարավորությունը, և ես պատրաստվում եմ լավ ներկայացնել: Հուսով եմ, որ օրինակ կլինեմ երիտասարդ հայ աղջիկների համար, և շուտով մենք կտեսնենք ավելի շատ հայ մարմնամարզուհիների, ովքեր կմասնակցեն Օլիմպիական խաղերին: Ուզում եմ աղջիկների համար մարմնամարզության դպրոց բացել Երևանում : Ուզում եմ իմ օրինակով ոգեշնչեմ նրանց` հավատալ իրենց երազանքին»,-ասում է նա:

79759

Վերջերս Հուռին մասնակցել է հոլիվուդյան հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի մարզական փառատոնին, որը կոչվում է «Arnold Sports Festival»:  «Պարոն Շվարցնեգերը կին մարմնամարզիկ էր փնտրում եւ ինձ հրավիրեց: Ինձ համար այդ հրավերը մեծ պատիվ էր: : Երբ ես ավարտեցի ելույթս նա ասաց ինձ. «Հիանալի էր, ինձ իսկապես տպավորել է քո պատմությունը: Հաջողություն եմ մաղթում Օլիմպիական խաղերում»,-պատմում է  Հուռի Գեբեշյանը:

77394

s

maxresdefaultHoury_beam_medhuri-gebeshyan74093

s

big_1467981905_1391158 big_1465199495_6929121

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...