Նոր կատակերգություն՝ «3 շաբաթ Երևանում»

Ֆիլմը պատմում է Լոս Անջելեսից ժամանած երկու կինոգործչի՝ Րաֆֆիի և Արմենի մասին, ովքեր գալիս են Երևան, որպեսզի նկարահանեն ֆիլմ: Նրանք երևանցի Ռուբոյի հետ միասին սկսում են դերասաններ փնտրելու, նկարահանման հրապարակներ ուսումնասիրելու և ֆինանսավորում գտնելու դժվարին գործընթացը: Հիասքանչ թվացող գաղափարը վերածվում է անհասկանալի հանդիպումների, անսպասելի բացահայտումների և խելահեղ իրադարձությունների՝ վտանգի տակ դնելով նրանց նախագիծը:

Հետաքրքիրն այն է, որ երեք ընկերներին մարմնավորող դերասանները հենց այն ընկերներն են, ում ջանքերով էլ ստեղծել է «3 շաբաթ Երևանում» կինոնկարը: Հրանտ Թողատյան, Վահիկ Փիրհամզեի Վահե Բերբերյանը ՝ սիրված և ճանաչված դերասաններ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում:

Նախատեսվում է ֆիլմը ցուցադրել Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում և համայնքներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես նաև հայաշատ այլ երկրներում:

Ռեժիսորներ՝ Վահե Բերբերյան և Վահիկ Փիրհամզեի
Պատմությունը՝ Նարբե Նազարյանի

Սցենարի հեղինակ՝ Վահե Բերբերյան

Օպերատոր՝ Գևորգ Սարգսյան

Պրոդյուսեր՝ Վահիկ Փիրհամզեի

Համապրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան

Դերերում՝ Հրանտ Թոխատյան, Վահիկ Փիրհամզեի, Վահե Բերբերյան, Խորեն Լևոնյան, Նարեկ Դուրյան, Աշոտ Ղազարյան, Անի Գալստյան, Նանոր Պետրոսյան, Լևոն Հարությունյան, Արմեն Համբարձումյան, Արամ Գևորգյան (Արամո), Լուիզա Ներսիսյան, Վահան Ներսիսյան, Անահիտ Ավանեսյան, Վահագն Սիմոնյան, Արա Սարգսյան, Նարինե Ալեքսանյան, Գրիգոր Բաղդասարյան, Վարուժան Մանուկյան, Սամսոն Ստեփանյան և այլք:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...