Հայ հայտնիները՝ Harmony Yerevan fashion ցուցադրության մասին (Photo)

Harmony Yerevan ապրանքանիշը  մայիսի 26-ին իսկական նվեր էր պատրաստել մայրաքաղաքի նորաձևության սիրահարների համար:  Ավելի քան 400  հյուրեր  էին հրավիրված ապրանքանիշի թվով 9-րդ հավաքածուն գնահատելու և դրանով հիանալու համար:

Harmony Yerevan Գ\Ա  2016 հավաքածուի հիմքում  հայ կինն էր՝ որպես մարտիկ, ազնվական, կանացի և ուժեղ կամքի տեր: Դիզայները ոգեշնչվել էր Հայոց Ոսկեդարից,  հայ թագուհիների կերպարներից և Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» մեծածավալ աշխատանքից: 1

Wnews.am-ի հետ, ցուցադրության ավարտից հետո, իրենց տպավորություններով են կիսվել հայտնի հյուրերը:

Միքայել Դանիելյան. Harmony Yerevan ապրանքանիշի գլխավոր դիզայներ.

Վերջին ցուցադրությունից հետո մեր հիմնադիր տնօրեն Լիլիթը, ում հետ միասին ենք ստեղծագործում, հարցին, թե ինչ է սպասվում հաջորդ հավաքածուում, պատասխանեց. «Իմ վերջին զգեստը ձեզ կհուշի»։ Վերջին զգեստը հուշում էր, որ պետք է լինի հավաքածու  հայկական մոտիվներով։ «Harmony-Երեւան» նորաձեւության տունն ունի հայկական արմատներ,  բրենդի հիմքը հայկական է, մեր թիմում հայեր են, նույնիսկ ցուցադրության ժամանակ Լիլիթը թույլ չի տալիս, որ այլազգի մոդելներ ներգրավվեն: Հավաքածուի ոգեշնչման աղբյուրը  5-րդ դարն է, մեզ հայտնի են ավելի քան 100 թագուհիներ , ովքեր ամուր կանգնած են եղել իրենց տղամարդու կողքի և հավասար պայքարի են դուրս եկել հանուն հայրենքի, կրոնի, հոգևոր և  ֆիզիկական պահպանման:  5 տարիների ընթացքում մենք պարբերաբար անդրադառնում ենք հայոց պատմությանն ու մշակույթին մեր հավաքածուների միջոցով:

Լիլիթ Տոնականյան. Harmony Yerevan-ի հիմնադիր .

Մենք հայ ենք, ապրում ենք Հայաստանում, աշխարհին ներկայանում ենք որպես հայ և բնական է, որ պիտի շեշտեք հայկականը։ Այսօր էթնո մոտիվներն ամբողջ աշխարհում արդի են, իսկ հայկականը դեռ այդքան էլ բացահայտված չէ, նոր հավաքածուով ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ այն գեղեցիկ է ու կիրառելի։ Ես հագնում եմ «Harmony»-ի բոլոր զգեստները։1

Էռնեստ Մարկոսյան. «Էռնեստո Մարկո» նորաձևության տան հիմնադիր. Harmony Yerevan-ը ցուցադրության կոշիկները ստեղծել էր  «Էռնեստո Մարկո» ապրանքանիշի հետ միասին

Առաջին անգամ Հայաստանում մենք համագործակցություն ունեցանք հայկական «Harmony» նորաձեւության տան հետ՝ ի դեմս գլխավոր դիզայներ Միկայի։ Վերջին 12 տարում մենք աշխատել ենք միայն արտասահմանյան դիզայներների հետ՝ ստեղծելով նրանց ցուցադրությունների համար կոշիկներ։ Միշտ միտք է եղել, որ հավաքածուները համապատասխանեն ոճին, ձեւին, տեսքին եւ պատրաստվեն նույն հումքից։ Փորձել ենք այնպիսի դիզայն ստեղծել, որը կոմերցիոն բնույթ կունենա հետագայում. այսինքն՝ մենք չենք աշխատում պարզապես ցուցադրության շրջանակներում, այլ ստեղծում ենք կոշիկի գիծ կոնկրետ նորաձեւության կենտրոնի համար։ 1

Սոֆի Դեւոյան. «Պարի եւ հոգու թատրոն»-ի հիմնադիր

Ինձ շատ դուր եկավ Harmony Yerevan-ի, Միկայի մոտեցումը, մտածելակերպը, գունային գամման: Մեծ հաճույք ստացա ցուցադրությունից։ Սիրով ձեռք կբերեի այս հավաքածուից որեւէ զգեստ։

Գեւորգ Շադոյան. Shadoyan Fashion Studio-ի հիմնադիր

Ցուցադրությունը  շատ լավ էր կազմակերպված։Ինձ շատ դուր եկավ այս հավաքածուն՝ հատկապես երբ իմացա, թե ինչից է ոգեշնչվել դիզայները։ Բավական տպավորիչ էին հագուստների վրայի կորսետի տիպի կաշվից էլեմենտները։ Նկատելի է, որ դիզայները մեծ աշխատանք է կատարել։

Harmony Yerevan fashion ցուցադրության ողջ ֆոտոշարքը շուտով Wnews.am-ում:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...