5 պատճառ` ինչու ենք մենք հիացած Harmony Yerevan fashion ցուցադրությամբ (Photo)

 

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք  Երևանում կայացել է Harmony Yerevan ապրանքանիշի fashion ցուցադրութունը: Ցուցադրության գաղափարի և հյուրերի մասին կարող եք ծանոթանալ մեր նախորդ  գրառման մեջ,  հիմա խոսենք ցուցադրության մասին:

Wnews.am-ը հիացած է ցուցադրությամբ և ահա թե ինչու.

 

 

1.Ինչ հրաշալի է, երբ մարդը չի խոսում, փոխարենը դու տեսնում ես նրա աշխատանքը:  Harmony Yerevan ապրանքանիշի գլխավոր դիզայներ Միքայել Դանիելյանը հազվադեպ է հարցազրույցներ տալիս, առանձնապես ակտիվ չէ սոց. ցանցերում, հաճախ չի երևում եթերում,  նա առանց ավելորդ հանրայնացվելու աշխատում է և իր փոխարեն խոսում են նրա աշխատանքները: Սա թերևս առաջինն էր, որ հիացրեց մեզ:

 

2. Harmony Yerevan-ն իսկական շոու էր կազմակերպել: Հյուրերը  նախ դիտեցին ֆիլմ, որը պատմում էր Հայոց Ոսկեդարի գլխավոր իրադարձությունների և  հայ թագուհիների դերի մասին մեր պատմության մեջ: Դիզայները բացահայտում է, որ ոգեշնչվել է հենց նրանց կերպարներվ: Ապա բեմական փոքրիկ ներկայացումից հետո մոդելներն իջան runway: Նորաձևության ցուցադրությունները միայն հագուստի ցուցադրում չէ, շատ կարևոր է նաև գաղափարը, ինչը նույնպես մեզ դուր եկավ:

 

3. Վերջապես!!! Սովորաբար հայկական նորաձևության ցուցադրություններում մոռանում են ուշադրություն դարձնել կոշիկներին: Հաճախ կոշիկները բացարձակ չեն համապատասխանում հագուստին, կամ կրում են վաղուց  արդեն դեմոդե դարձած լաքապատ բարձրակրունկ մարմնագույն կոշիկներ: Harmony Yerevan-ը ստեղծել էր հատուկ կոշիկներ հավաքածուի համար՝ աշխատելով  «Էռնեստո Մարկո» ապրանքանիշի հետ միասին: Սա իսկապես շատ կարևոր է:

 

4. Էլ ինչ ցուցադրություն առանց կիքսի, բայց  այս կիքսն ուղղակի  բարձրացրեց ներկաների տրամադրությունը  և  չխաթարեց ընդհանուր տպավորությունը: Մոդելներից մեկի կոշիկի հետ խնդիրներ եղան, ինչի մասին Էռնեստո Մարկոն Wnews.am-ին ասաց. «Հաճախ է լինում այդպես։ Կոշիկները պետք է մաքսիմալ ամուր լինեն եւ մենք, ինչպես միշտ, պահպանում ենք այդ սկզբունքը, բայց  կոշիկը փոխելու ժամանակ նման կիքսեր լինում են։ Շատ հայտնի ցուցադրությունների ժամանակ անգամ մոդելներն ընկել են եւ դա, ինչ-որ չափով, հետաքրքրություն է առաջացնում, նոր շունչ հաղոդրում ցուցադրությանը։ Անգամ մի ապրանքանիշ խոստովանել է, որ հատուկ են այնպիսի նեղ տանկետկաներ պատրաստում, որ մոդելներն ընկնեն։ Մենք հատուկ չենք պատրաստել նման բան, բայց ստացվց»։

 

5. Հայկական էլեմենտները դիզայները օգտագործել էր  առանձնահատուկ կերպով: Տպավորություն էր, թե տեղափոխվել ենք բոլորովին այլ ժամանակաշրջան, որտեղ հանդիպել են ժամանակակից աղջիկներն ու  ոսկեդարի թագուհիները:  Հավաքածուում օգտագործված էին նուրբ ու կոշտ գործվածքներ՝ շիֆոնն ու կաշին, օրգանազն ու տաֆտան, աչքի էին ընկնում ձեռքի աշխատանքը, ժանյակներն ու ասեղնագործությունը: Գունային գամման տատանվում էր մոխրագույնի, սևի, բալակարմիր միջև:

1 2185911011141

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...