Կինն ու լուսանկարչությունն այս կյանքում ամենահետաքրքիր երեւույթներն են. Սարգիս Վիրաբյան. Photo

Վերջին տարիներին լուսանկարչի մասնագիտությունն ամենանորաձեւն ու պահանջվածներից է, սակայն պետք է նկատել, որ պրոֆեսիոնալ խցիկի առկայությունը չի խոսում պրոֆեսիոնալ լուսանկարիչ լինելու մասին։ «Լուսանկարչությամբ շատերն են զբաղվում, սակայն քչերին է հաջողվում ասելիք ունեցող լուսանկարներ ստանալ»,- ասում է Հայաստանի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը համարվող Սարգիս Վիրաբյանը, ով լուսանկարչություն է դասավանդում Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայում, ինչպես նաեւ կազմակերում է լուսանկարչության անհատական երեքամսյա դասընթացներ։
Լուսանկարչության արվեստի մասին Wnews.am-ի հարցերին է պատասխանել արդեն 15 տարի այդ ոլորտում ստեղծագործող Սարգիս Վիրաբյանը:

1450300_927841790582729_3544398412844630731_n
-Սարգիս, լուսանկարչի մասնագիտությունը շատերին է գրավում ու հատկապես վերջին տարիներին մեծ մասսսայականություն է վայելում։ Ինչո՞վ է լուսանկարչությունը գրավում մարդկանց։
-Ցանկացած մարդ ցանկանում է իր ասելիքը հաղորդել, եւ լուսանկարչությունը մարդու արտահայտչամիջոցներից մեկն է, որի դեպքում մենք խոսում ենք պատկերի միջոցով։
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ լուսանկարչի մասնագիտությունն այժմ մեծ մասսայականություն է վայելում։ Դա պայմանավորված է համացանցի ընձեռած լայն հնարավորություններով։ Այժմ լուսանկարն ավելի հասանելի է ցանկացած մարդու համար. եթե առաջ տպագրում էինք, տեղադրում ալբոմում եւ միայն անձնական շփման միջոցով էր հնարավոր լինում այն ցուցադրել, ապա հիմա նկարը միանգամից հայտնվում է սոցիալական ցանցի որեւէ էջում։
Դրա հետ մեկտեղ, իսկապես պրոֆեսիոնալ լուսանկարչությունն իր դիրքերը չի զիջում։ Նախկինում ասում էին, որ կինոյի գալուն պես թատրոնը կմահանա, սակայն թատրոնն իր դիրքերը չզիջեց, նույնն էլ վերաբերում է պրոֆեսիոնալ լուսանկարին, քանի որ ողջ աշխարհում շարունակվում են կազմակերպվել տպագրված լուսանկարների ցուցահանդեսներ։
Իսկպես պետք է խոստովանել, որ այժմ Հայաստանում հազարավոր մարդիկ են զբաղվում լուսանկարչությամբ, սակայն քչերին է հաջողվում ասելիք ունեցող լուսանկարներ ստանալ։ Լավ լուսանկարը այնքան պիտի մարդու մեջ տպավորվի, որ գիշերը քնելուց առաջ մի պահ նրա աչքի առջեւ հայտնվի։

SV__0105-

-Ինչպե՞ս ֆոտոշարք պատվիրող մարդիկ կարող են հասկանալ, թե որքանով է տվյալ լուսանկարիչը պրոֆեսիոնալ։
-Ցավոք լավը վատից քչերն են տարբերում։ Թվում է, թե մենք խելացի ու կրթված ազգ ենք, սակայն երբեմն այնքան վատին ենք ուշադրություն դարձնում։ Ցավալի է, որ հանրությունն ուշադրություն է դարձնում բավականին անհետաքրքիր գործերի։ Լավը վատից տարբերելու համար մարդ պետք է շարժվի իր ներքին ճաշակով։

SV__0108l--
-Ովքե՞ր են Ձեր պատվիրատուները։
-Իմ պատվիրատուները հիմնականում կանայք եւ աղջիկներն են։ Ես մասնագիտացված եմ մոդելային ֆոտոսեսիայում։ Ինձ համար կադրում ամենակարեւորը գեղեցիկն է. գաղափարը կարեւոր է, սակայն լուսանկարի աղջիկը պիտի գեղեցիկ լինի։

SV__0172-
-Շատերի կողմից ենք լսում «ես ֆոտոգենիկ չեմ» արտահայտությունը։ Իսկապե՞ս նման բան գոյություն ունի։
-Որպես ֆոտոգենիկության հոմանիշ կարող ենք օգտագործել արտիստիկ էություն հասկացությունը։ Երբ մարդ անկաշկանդ է լինում ֆոտոխցիկի առջեւ, ազատ է, վստահ, ավելի հետաքրքիր լուսանկարներ կստացվեն։ Մարդ կարող է չունենալ գեղեցիկ դիմագծեր, սակայն ազատության, արտիստիկության, ներքին ներդաշնակության եւ ինքնավստահության շնորհիվ գեղեցիկ լուսանկարներ կստացվեն։
Շատ կարեւոր է նաեւ լուսանկարչի գործոնը. եթե նկարվողը վստահում է լուսանկարչին, ապա գեղեցիկ լուսանկարները երաշխավորված են։

SV__0145
Երգիչ դառնալու համար պահանջվում է լավ ձայն, արտիստիկություն եւ այլն, իսկ լուսանկարիչ դառնալու համար բնածին կոնկրետ հատկանիշներ գոյություն ունե՞ն։
-Չեմ կարծում, որ կոնկրետ հատկանիշներ են պետք։ Եթե անգամ չունես «լավ աչք», պետք է այն զարգացնել լավ գրականության, որակյալ ֆիլմերի միջոցով։ Կարեւորն աշխատասիրությունն է։

SV__0074---
-Ինչպե՞ս Դուք որոշեցիք զբաղվել լուսանկարչությամբ։
-Դա մոտ 15 տարի առաջ էր։ Այդ ժամանակ լուսանկարչի մասնագիտությունն անտեսվում էր եւ այդ առումով շատ դժվար էր կայանալ։ Ես ռեժիսուրայից եկա լուսանկարչության։ Ուսանողական տարիներին որպես հոբբի զբաղվում էի լուսանկարչությամբ, սակայն չէի պլանավորում, որ լուսանկարիչ կդառնամ։ Ավարտելուց հետո հասկացա, որ մի կադր ասվածն իմն է։ Ըստ իս, մի ակնթարթով կարելի է մեկ ֆիլմի ասելիք փոխանցել։

SV__0144
Լուսանկարչության մեջ ո՞րն է Ձեր գլխավոր ասելիքը։
-Ժամանակ առ ժամանակ լուսանկարչական ժանրերը փոխվում են. վերջին յոթ տարիներին ես կենտրոնացած եմ Nude Art ժանրում. կնոջ մարմինը լուսանկարչության մեջ։ Ես փորձում եմ ցույց տալ էսթետիկ, գեղարվեստական գեղեցկություն։

SV__0087lll-
-Ինչո՞վ է Ձեզ գրավում Nude Art ժանրը։
-Ըստ իս, կինն ու լուսանկարչությունն այս կյանքում ամենահետաքրքիր երեւույթներն են։

SV__0208---z
-Արդյո՞ք Հայաստանում Nude Art ժանրի լուսանկարչությունը շահութաբեր է։
-Ոչ, շահութաբեր չէ, բայց դա ինձ չի անհանգստացնում, որովհետեւ ես այս ժանրում փորձում եմ իմ գաղափարներն իրականացնել եւ առաջնահերթ դա է ինձ հետաքրքիր։
-Արդյո՞ք կարելի է ասել, որ վերջին տարիներին Nude լուսանկարների պահանջարկն աճել է։
-Ոչ, կարելի է ասել, որեւէ տարբերություն չկա, վիճակը նույնն է։ Մի անգամ ինձ հարցրին, թե ինչու՞ եմ լուսանկարում, ընկերս կողքից պատասխանեց. «Նա չի կարող չլուսանկարել», եւ իսկապես, հասկացա, որ դա ամենաճիշտ պատասխանն է։

SV__0539
-Շատերն են Ձեզ ճանաչում որպես պրոֆեսիոնալ լուսանկարչի եւ մտածում, որ Ձեզ մոտ ֆոտոշարք պատվիրելը աստղաբաշխական գումարներ է ենթադրում։ Դա իրո՞ք այդպես է:
-Ես ինքս էլ լսել եմ, որ նման խոսակցություններ կան։ Չէի ասի, որ ինձ մոտ ֆոտոշարք պատվիրելը շատ էժան է, կարող եմ ասել, որ հասանելի է։

aaa
Դուք ինքներդ լուսանկարչություն եք դասավանդում, երիտասարդները լուսանկարչության ո՞ր ժանրի վրա են կենտրոնացած։
-Հիմնականում ֆոտոսեսիաների. տղաները ցանկանում են աղջիկների լուսանկարել, եւ դա նորմալ է, այդ տարբերակով, ինչու չէ, ցանկանում են նաեւ ծանոթանալ աղջիկների հետ։
-Այժմ լուսանկարչության ո՞ր ժանրն է նորաձեւ։
-Ըստ իս, նորաձեւ է շքեղությունը, գլամուրը։ Street-ը ինչ որ ժանր է, ձեռագիր է, բայց եթե խոսենք լայն զանգվածների մասին, ապա այդքան էլ տարածված չէ։ Նորաձեւ է նաեւ զույգերով լուսանկարվելը, երբ ընկեր ընկերուհիներն են ֆոտոշարք պատվիրում։

123456
-Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում Ձեր արվեստում։
-Ես կարող եմ ոգեշնչվել լավ ֆիլմ դիտելով, լավ գիրք կարդալով։ Շատ անգամ լուսանկարչի կենսագրությունը կարդալով մոտիվացվում եմ։
-Դուք լուսանկարչություն եք դասավանդում ինչպես Հեռուստատեսության եւ ռադիոյի  ակադեմիայում, այնպես էլ կազմակերպում եք լուսանկարչության երեքամսյա դասընթացներ, ո՞րն է մասնագիտական առաջին խորհուրդը, որ տալիս եք Ձեր ուսանողներին։
-Գուցե շատ պարզ թվա, սակայն ամենակարեւորը լուսանկարչության մեջ աշխատասիրությունն է։ Եթե լավ կադր ես տեսնում, պիտի չալարես, սար բարձրանաս ու նկարես, եթե չի ստացվել, նորից բարձանաս ու նորից նկարես։ Շատերը մի կադրի համար չեն ուզում էներգիա կամ ժամանակ ծախսել, բայց հենց դրանով է պրոֆեսիոնալ լուսանկարիչը տարբերվում։

SV__0077-30
Ինքներդ լավ կադրի համար ինչի՞ եք դիմել։
-Լավ կադրի համար իմ կյանքում շատ քայլերի եմ դիմել։ Մինչ օրս հիշում եմ, թե ինչպես ուսանողական տարիներին, երբ մի քաղաքից մյուսն էի գնում, ավտոբուսի մեջ գեղեցիկ կադր տեսա, կանգնեցրի ավտոբուսը, գնացի լուսանկարելու, իսկ վերադառնալուն պես տեսա, որ այդ օրվա վերջին ավտոբուսն ինձ չի սպասել ու մեկնել է։ Ձմռան ցրտին, երեկոյան ուշ ժամին ես մոտ քսան կիլոմետր ոտքով քայլեցի մինչև տուն, ճանապարհին ինձ վրա շներ էին հարձակվում, որոնց ստիպաված էի դիմակայել։ Կարեւորն այն է, որ կադրը ստացված էր։
Ձեր անհատական ծրագրով կազմակերպում եք լուսանկարչության երեքամսյա դասընթացներ. արդյո՞ք սա բավարար ժամկետ է լուսանկարչությանը տիրապետելու համար։
-Ես ինքնուրույն երեքմասյա ծրագիր եմ մշակել եւ առաջին շրջանավարտներիցս հետո հասկացա, որ այն շատ լավ աշխատում է։ Իհարկե, լուսանկարչությանը չի կարելի երեք ամսում տիրապետել, սական երեքամսյա դասընթացները գիտելիքների մեծ բազա են փոխանցում։ Դասընթացների վերջում կազմակերպում ենք ցուցահանդեսներ, որոնք էլ ապացուցում են, որ ուսանողներս իսկապես անհրաժեշտ գիտելիքներ են ստացել։ Արդեն յոթ տարվա ընթացքում ինձ մոտ 22 խումբ է ավարտել։
-Ինչպե՞ս է կազմակերպվում դասապրոցեսը։
-Դասապրոցեսը կազմակերպվում է ինչպես ստուդիայում, այնպես էլ ՝ բնական լույսով։ Նկատեմ, որ լուսանկարչությամբ հիմնականում աղջիկներն են հետաքրքրվում։

ggg-2

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...