Մարդիկ նրանց հանդեպ բարի չեն. Քարդաշյանների հայ դիմահարդարի անկեղծ խոստովանությունը

Հրուշ Աճեմյանը ԱՄՆ-ում հայտնի դիմահարդար է. նրա հաճախորդների թվին են դասվում այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջենները, Քլոե Քարդաշյանը եւ այլոք։

hrush

Հրուշ Աճեմյանը դիմահարդար է արդեն տասը տարի։

h7

«Միշտ եղել եմ այն մարդկանցից, ովքեր տարվում են մի բանով։  Ես տարվել եմ արվեստով, գեղեցկությամբ, գույներով, այնպես որ միշտ ցանկացել եմ դիզայնով զբաղվել։ Ի սկզբանե ցանկանում էի  լինել հագուստի դիզայներ, սակայն հայրս ասում էր, որ պետք է դառնամ բժիշկ կամ այդ տեսակ ինչ-որ մանսագիտություն ընտրեմ»,- պատմում է Հրուշը։

հհ

Հրուշը  հինգ տարեկան է եղել, երբ ընտանիքով ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ «Դրանք դժվար տարիներ էին։ Մենք ծայրահեղ աղքատության մեջ էինք, այնպես որ ես գնահատում եմ այն հաջողությունները, որոնք ունեմ հիմա։ Երբ տեղափոխվեցինք ԱՄՆ, հայրս չորս վայրում էր աշխատում։Մայրս միաժամանակ սովորում եւ աշխատում էր. այժմ նա քրեագետ է»,- հիշում է նա։

հհ

Նա նշում է, որ երբեմն մարդիկ տեսնելով իր աշխատանքի տեմպը, հարցնում են, թե ինչպե՞ս է կարողանում հասցնել եւ նա պատասխանում է. «Իմ ծնողները կարողացել են դա անել եւ ես զգում եմ, որ ես էլ պետք է անեմ։ Կարծում եմ, որ ինչ ցանկանում ես ունենալ, պետք է պատրաստ լինես անելու ամենը եւ պետք է շատ եռանդուն աշխատես»,- ասում է Հրուշը։

աճե

Նա պատմում է, որ Քարդաշյաններն իրեն գտել են Instagram-ի միջոցով եւ այդպիսով սկսվել համագործակցությունը։ Այժմ նրանք նաեւ լավ ընկերներ են։

kim asa kk

«Նրանք չափազանց բարի են և հավասրապես հնարավորություն են տալիս բոլորին, բայց երբ իրենք են դրա կարիքն ունենում հաճախ մերժվում են: Շատերը նրանց չեն հասկանում և բարի չեն Քարդաշյանների հանդեպ, բայց նրանք երբեք նույն կերպ չեն պատասխոնում մարդկանց: Նրանք իմ ճանաչած ամենաբարի մարդիկ են»,- կարծում է Քարդաշյանների դիմահարդարը։

hrush

Հրուշը հետագայում ծրագրում է թողարկել սեփական կոսմետիկան։ «Ես երբեք կանգ չեմ առնում մի բանի վրա, միշտ նոր վերելքների եմ ձգտում եւ հավատում եմ, որ դրանք կիրականան։ Ճիշտ է, ժամանակ է պետք, բայց  մտովի պատկերացնում եմ, որ այդ ամենը տեղի է ունեցել»,- ասում է նա։

hrush_galore_mag

աաասաաճեմյան հրւ հրա

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...