Ինչ կրթություն ունեն հայ հաղորդավարները

Հաղորդավարի մասնագիտություն մեր բուհերում չեն սովորեցնում, փոխարենը գյություն ունեն ստուդիաներ, ուսումնարաններ, որտեղ կա հաղորդավարության բաժին: Որտեղ և ինչ են սովորել հայ հաղորդավարները: Wnews.am-ի շարքն այս անգամ այդ մասին է:

Աբրահամ Գասպարյան. Հաղորդավար, մեկնաբան, լրագրող. Սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում, իսկ 2006-09թթ` նույն ամբիոնի ասպիրանտուրայում:

Աննա Ավանեսյան.Սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում` ավարտելով նաև մագիստրատուրան:

Աննա Գրիգորյան. Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը:

Ավետ Բարսեղյան.  ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը: 2001թ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում:

Արա Ղազարյան. Ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:

Արամ Աբրահամյան.  Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, արվեստագիտության թեկնածու է:

Արման Մարգարյան. Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:

Արտակ Ալեքսանյան. Սովորել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում: 2005թ. քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում արժանացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի:

Արտակ Հերիքյան. Սովորել է  Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` ստանալով ֆրանսագետի մասնագիտություն:

Արտակ Վարդանյան. Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժին:

Արտյոմ Երկանյան.Սովորել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում:

Արևիկ Ուդումյան. Սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում` ստանալով մագիստրոսի աստիճան:

Գայանե Ասլամազյան.Սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի թեորիայի և պատմության բաժնում, 1999-2002թթ` ասպիրանտուրայում:

Գոհար Գասպարյան.Սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և ստացել է անգլերեն լեզվի մասնագետի և միջազգային լրագրողի որակավորում: 2007-09թթ ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում:

Գևորգ Ալթունյան.Սովորել է  Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:

 

Դիանա Մալենկո.Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման բաժնում:

Զառա Արամյան.  Սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում:

Էրիկ Անթառանյան.Ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Լիլիթ Մուրադյան.Սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի բանասիրության բաժնում:

Լուսինե Բադալյան. Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում:

Հրաչ Մուրադյան. Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական բաժնում:

Մերի Մակարյան.  Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը։

Մհեր Խաչատրյան.Սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնում:

Նազենի Հովհաննիսյան.Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում:

Պետրոս Ղազարյան.Սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում:

Սաթիկ Սեյրանյան.Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:

Վահե Ղազարյան. Ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ: Ավարտել է նաև«Հեռուստառադիո» դպրոցը:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...